«Պանամայի ջրանցքի մոդելը» Պարսից ծոցում. Թեհրանը նոր կանոններ է սահմանում միջազգային նավագնացության համար

Իրանում պատրաստում են նոր օրենք Հորմուզի նեղուցով անցման կանոնների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին, հայտնում է իրանական ILNA գործակալությունը։ 

Օրենքը կարգավորելու է նավերի ապահովագրման կարգը, անցման վճարների գանձումը և այլն։ Ըստ Բորուջերդիի՝ դրանով Իրանը հստակ հայտարարում է, որ ոչ մի նավ իրավունք չունի անցնել նեղուցով առանց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի թույլտվության։

Ըստ խորհրդարանականի՝ նեղուցով անցնող յուրաքանչյուր նավ պետք է ապահովագրված լինի իրանական ընկերությունների կողմից։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի վճարել անցման վճար և բնապահպանական հարկ։ Այս գումարները հաշվարկվելու և գանձվելու են միջազգային ստանդարտների համաձայն՝ Պանամայի ջրանցքի մոդելով։

Վճարման նոր սխեմայի համար կստեղծվի հատուկ ֆինանսական կառույց։ Իրանի Կենտրոնական բանկն արդեն բացել է չորս հատուկ հաշիվներ՝ ռիալով, յուանով, դոլարով և եվրոյով։ Հետագայում, ըստ Բորուջերդիի, կմնա միայն մեկ հասանելի արժույթ՝ իրանական ռիալը, երբ կառավարությունը հաստատի ազգային թվային արժույթը։

Առաջին պատճառը երկրի անվտանգությունն է։ Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան բազմաթիվ բազաները սպառնալիք են ներկայացնում Իրանի համար։ Մեկ այլ պատճառ է ազգային արժույթի ամրապնդումը միջազգային հաշվարկներում։

Հորմուզի նեղուցը կարևորագույն լոգիստիկ զարկերակ է, որը կապում է Պարսից ծոցի երկրները համաշխարհային շուկաների հետ։ Այն աշխարհի ամենածանրաբեռնված երթուղիներից մեկն է. օրական այստեղով անցնում է 200–300 նավ։ Ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության՝ այստեղով է անցնում համաշխարհային նավթի տրաֆիկի մոտ մեկ քառորդը և հեղուկացված բնական գազի մեկ հինգերորդը։

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է բարձրացնել ԵՄ բյուջեն մինչև 2 տրիլիոն եվրո. ո՞ւր կուղղվեն միջոցները

Եվրոպական խորհրդարանն առաջարկել է 2028–2034 թվականների համար ԵՄ երկարաժամկետ բյուջեն ավելացնել մինչև շուրջ 2 տրիլիոն եվրո, ինչը 10%-ով գերազանցում է Եվրահանձնաժողովի սկզբնական առաջարկը:

Այս առաջարկն արժանացել է պատգամավորների աջակցությանը ապրիլի 28-ին կայացած լիագումար նիստի քննարկումների ժամանակ: Պատգամավորների կարծիքով՝ բյուջեն պետք է կազմի ԵՄ համախառն ազգային եկամտի 1,27%-ը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է NextGenerationEU վերականգնման հիմնադրամի պարտքերի մարման ծախսերը դուրս բերել բյուջետային սահմանափակումների շրջանակից:

Լրացուցիչ միջոցները նախատեսվում է ուղղել պաշտպանությանը, նորարարություններին, «կանաչ» և թվային փոխակերպմանը, ինչպես նաև ենթակառուցվածքներին: Ընդ որում, խորհրդարանը պնդում է պահպանել գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը:

«Մենք որդեգրել ենք ամուր դիրքորոշում՝ համատեղելով նոր առաջնահերթությունները ավանդական ծրագրերի աջակցության հետ», — հայտարարել է համազեկուցող Զիգֆրիդ Մուրեշանը:

Պատգամավորները կողմ են նաև եկամուտների նոր աղբյուրների ներդրմանը, որոնք տարեկան կարող են ապահովել շուրջ 60 միլիարդ եվրո, ներառյալ թվային ծառայությունների և կրիպտոակտիվների հնարավոր հարկերը:

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհիին։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։

Վրաստանի պատրիարքի պաշտոնի համար առաջադրվել է երեք հիմնական թեկնածու

Ավարտվել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի քվեարկությունը։ Սինոդն ընտրել է պատրիարքական գահի երեք թեկնածուների։

Չնայած այսօր վերջնական հաղթանակը կամ պարտությունը չի որոշվել, գահապահ Շիոյին հաջողվել է հավաքել ձայների կեսից ավելին՝ 20 ձայն, ինչն անհրաժեշտ է եկեղեցու ներկայացուցիչների ընդլայնված ժողովում հաղթելու համար։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Իով միտրոպոլիտը՝ 7 ձայնով, երրորդը՝ Գրիգոլ միտրոպոլիտը՝ նույնպես 7 ձայնով։ Եթե ձայների քանակը մնա անփոփոխ, միտրոպոլիտ Շիոն ընդլայնված ժողովի առաջին իսկ փուլում կհաղթի և կդառնա Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքը՝ Շիո III-ը։

Ըստ նոր պատրիարքի ընտրության չափանիշների՝ թեկնածուն պետք է լինի ծագումով վրացի, ունենա կրթություն և լինի 40-ից 70 տարեկան։

Նոր պատրիարքի ընտրության հարցը օրակարգում հայտնվեց այն բանից հետո, երբ մարտի 17-ին վախճանվեց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը։ Նա հուղարկավորվել է Թբիլիսիի Սիոնի մայր տաճարում մարտի 22-ին։

Իրանը մեզ հայտնել է, որ գտնվում է փլուզման վիճակում և խնդրել բացել Հորմուզի նեղուցը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում փորձում են գլուխ հանել ներքին իրավիճակից, ներառյալ երկրի ղեկավարությանն առնչվող հարցերը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իրանը հենց նոր հայտնեց մեզ, որ իրենք գտնվում են «փլուզման վիճակում»։ Նրանք ուզում են, որ մենք հնարավորինս շուտ «բացենք Հորմուզի նեղուցը», քանի որ նրանք փորձում են կողմնորոշվել իրենց առաջնորդության հետ կապված իրավիճակում (ինչը, ես հավատում եմ, նրանք կկարողանան անել)։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար», — գրել է նա։

2026-ի ընտրությունները հնարավորություն են՝ ամրապնդելու ժողովրդավարությունը. Հարությունյանը հանդիպել է IFES-ի նախագահի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։

Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ընտրական գործընթացներին՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կարևորել երկարաժամկետ ու համակարգված համագործակցության շարունակականությունը։

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացմանը։ Այս մասին Միրզոյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ում։

 «Այսօր իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մենք մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը»,- նշել է Միրզոյանը։ 

Նախարարները տեսանյութը եզրափակել են՝ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան» վանկարկումներով։

Մեկ օրում Լիբանանին հասցված Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 13 մարդ

Վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի հարավ-արևելքում Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 59-ը ստացել են վնասվածքներ։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Ռազմական էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից ի վեր, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 534-ի, վիրավորներինը՝ 7 863-ի», — նշվում է գերատեսչության ամփոփագրում։

Գերատեսչությունից նաև հավելել են, որ զոհերի և տուժածների թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ Իսրայելը շարունակում է հարձակվել «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում և արևելքում։

Մեկ օրում Լիբանանին հասցված Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 13 մարդ

Վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի հարավ-արևելքում Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 59-ը ստացել են վնասվածքներ։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Ռազմական էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից ի վեր, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 534-ի, վիրավորներինը՝ 7 863-ի», — նշվում է գերատեսչության ամփոփագրում։

Գերատեսչությունից նաև հավելել են, որ զոհերի և տուժածների թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ Իսրայելը շարունակում է հարձակվել «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում և արևելքում։

Մեկը կասի՞, թե Կալուգայի Սամոյի ՀԷՑ-ը ինչու՞ էր ավել հոսանքի փող գրում Հալիձորի մանկապարտեզի վրա

28.04.2026, 21:00

Քաղաքականություն

Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Աբրահամյան