Պուտինի հրամանով՝ ԱԴԾ ակադեմիան կրկին կկոչվի Ձերժինսկու անվան

Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը վերադարձրել է «Ֆ. Է. Ձերժինսկու անվան» «պատվավոր» անվանումը
Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիային։ Այս մասին ասվում է Կրեմլի
կայքում հրապարակված հրամանագրում։

Փաստաթղթում
նշվում է, որ պատվավոր անվանումը շնորհվել է «հաշվի առնելով ակադեմիայի անձնակազմի
ծառայությունները»։

ԱԴԾ
ակադեմիան ռուսական հատուկ ծառայությունների գլխավոր բուհն է: Հաստատությունը կրել
է Ձերժինսկու անունը 1962-ից 1993 թվականներին։ Այդ ժամանակ բուհը կոչվում էր ԽՍՀՄ
ՊԱԿ Բարձրագույն դպրոց։

 

 

Պուտինի հրամանով՝ ԱԴԾ ակադեմիան կրկին կկոչվի Ձերժինսկու անվան

Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը վերադարձրել է «Ֆ. Է. Ձերժինսկու անվան» «պատվավոր» անվանումը
Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիային։ Այս մասին ասվում է Կրեմլի
կայքում հրապարակված հրամանագրում։

Փաստաթղթում
նշվում է, որ պատվավոր անվանումը շնորհվել է «հաշվի առնելով ակադեմիայի անձնակազմի
ծառայությունները»։

ԱԴԾ
ակադեմիան ռուսական հատուկ ծառայությունների գլխավոր բուհն է: Հաստատությունը կրել
է Ձերժինսկու անունը 1962-ից 1993 թվականներին։ Այդ ժամանակ բուհը կոչվում էր ԽՍՀՄ
ՊԱԿ Բարձրագույն դպրոց։

 

 

Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրասպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։ 

Երևանի 6 վարչական շրջանում և 10 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Կիլիկիա թաղամաս մասնակի, Նալբանդյան փողոց 28 շենք, Տիգրան Մեծի պողոտա 2 շենք,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00–16:00 ՀԱ Գ-1 թաղամաս՝ 2-րդ և 4-րդ տեղամասեր մասնակի,

Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

10:00–16:00 Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարակից առանձնատներ մասնակի,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Անդրանիկի փողոց 95, 97, 101, 103 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 86 մանկապարտեզ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–17:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փողոց 43/1, 43/3 շենքեր և հարակից առանձնատներ, «Զեննի», «Հայր և Որդի Ավագյաններ» ՍՊԸ-ներ, «Փորձարարական Գործարան» ԲԲԸ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փողոց 9, 10, 12, 13 շենքեր, «Արագիլ-Ս», «Լոգիստ Ավտո ԱՄ», «Նազարեթ Սպորտ», «Վեներայի Ուղեծիր» ՍՊԸ-ներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00–16:00 թիվ 141 մանկապարտեզ, Մադոյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

12:00-14:00 Շենավան, Բերքաշատ և Գետաշեն գյուղեր,

Արագածոտնի մարզ՝

11:00–16:00 Ոսկեհատ և Ոսկեվազ գյուղերն ամբողջությամբ, Օշական գյուղ մասնակի,

11:00–17:00 Աշտարակ քաղաք՝ Կարին և Մուղնի թաղամասեր մասնակի,

Արարատի մարզ՝

11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Նարեկացի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Թումանյան, Լուսինյան, Խանջյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան–Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–14:00 Մասիս քաղաք՝ 5–8-րդ փողոցներ, Հանրապետության փողոց մասնակի և 6-րդ նրբանցք մասնակի, Կենտրոնական հրապարակի հարակից տարածք մասնակի,

11:00-15:00 Դալար գյուղ մասնակի,

11:00–16:00 Ոսկետափ և Այգավան գյուղեր մասնակի,

14:00–15:30 Բերքանուշ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00–13:30 Արենի գյուղ՝ մասնակի, Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի,

13:00–15:00 Վայք քաղաք՝ Մյասնիկյան, Վարդաձոր, Շահումյան, Տերյան, Ալավերդյան, Կամոյի, Երիտասարդական, Երկրաբանների փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերություններ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:00–16:00 Ելփին գյուղ՝ մասնակի,

Կոտայքի մարզ՝

13:00–15:00 Աղվերան համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

10:30–16:50 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

11:00–13:40 Ճամբարակ քաղաք՝ Գարեգին Նժդեհի, Տիգրան Մեծի, Պարույր Սևակի, Լեոի և Սարալանջ փողոցներ,

11:00–17:00 Ձորագյուղ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Ղարագյոզյան, Թևոսյան, Երևանյան փողոցներ մասնակի,

11:00-13:00 Վերին Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Աղբյուր Սերոբի փողոց,

12:00-16:00 Սևքար գյուղ, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճարկուտ, Կիրանց, Ներքին Ծաղկավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:30-14:30 Իջևան քաղաք՝ Ղարագյոզյան, Պռոշյան և Երևանյան փողոցներ մասնակի,

Լուռու մարզ՝

11:00-15:00 Դաշտադեմ գյուղ,

12:00-15:00 Սարահարթ, Գոգարան, Գեղասար, Շիրակամուտ գյուղեր մասնակի, Կաթնաջուր գյուղ,

Շիրակի մարզ՝

11:00–13:00 Ամասիայի տարածաշրջան՝ Արդենիս, Աղվորիկ, Պաղակն գյուղեր, «Ոսկե սեր» կաթի գործարան,

11:00–16:00 Արթիկ քաղաք՝ բացառությամբ արևմտյան հատվածի,

Սյունիքի մարզ՝

10:00-14:00 Բռնակոթ, Թխկուտ, Լեհվազ, Այգեձոր և Վարդանիձոր գյուղեր,

11:00-14:00 Խնձորեսկ գյուղ մասնակի,

11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Շահումյան, Մյասնիկյան, Սիսական փողոցներ մասնակի, Կոմիտասի, Հ.Որոտնեցի և Մ.Թանգի փողոցներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Հայաստանի ընտրություններին միջամտության կասկածներ․ ԻՔՄ-ի ներկայացրած ցանկի հիման վրա ԱՄՆ Սենատը դիմել է Meta-ին ու Google-ին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, հավատարիմ լինելով օտարերկրյա միջամտությունից հայաստանյան ընտրությունները պաշտպանելու առաքելությանը, սոցիալական ցանցերի հայկական տիրույթում նույնականացրել է մի շարք կեղծ օգտահաշիվներ, որոնք գործիք են ծառայել արտաքին միջամտությամբ Հայաստանի տեղեկատվական դաշտում կեղծ տեղեկություններ և ատելության խոսք տարածելու համար։ Այդ օգտահաշիվները նաև տարածում են մանիպուլյատիվ բովանդակություն հունիսին սպասվող ընտրությունների վերաբերյալ՝ հեղինակազրկելով Հայաստանում ընտրական գործընթացները։

Նշված՝ 100-ից ավելի էջերի ու ալիքների ցանկը, որոնց մեծ մասը սոցիալական ցանցերում դրսևորում են ոչ բնական (Inauthentic) վարքագիծ, փոխանցվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` Facebook-ի, Instagram-ի ու YouTube-ի հարթակներում դրանց գործունեությունը սահմանափակելուն ուղղված առաջարկով։

Ցանկում չեն ներառվել ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած քաղաքական գործիչների և կուսակցությունների էջերը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած ցանկի հիման վրա ԱՄՆ սենատորներ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ին և Alphabet Inc.-ին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տարածվող ապատեղեկատվությունը կանխելու համար։

Սենատորներն ընկերություններին փոխանցել են իրենց մտահոգությունը և ընդգծել, որ ԱՄՆ-ն ճանաչում է արտաքին դերակատարների ապատեղեկատվական ջանքերի լուրջ սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարության համար։

Հայաստանի ընտրություններին միջամտության կասկածներ․ ԻՔՄ-ի ներկայացրած ցանկի հիման վրա ԱՄՆ Սենատը դիմել է Meta-ին ու Google-ին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, հավատարիմ լինելով օտարերկրյա միջամտությունից հայաստանյան ընտրությունները պաշտպանելու առաքելությանը, սոցիալական ցանցերի հայկական տիրույթում նույնականացրել է մի շարք կեղծ օգտահաշիվներ, որոնք գործիք են ծառայել արտաքին միջամտությամբ Հայաստանի տեղեկատվական դաշտում կեղծ տեղեկություններ և ատելության խոսք տարածելու համար։ Այդ օգտահաշիվները նաև տարածում են մանիպուլյատիվ բովանդակություն հունիսին սպասվող ընտրությունների վերաբերյալ՝ հեղինակազրկելով Հայաստանում ընտրական գործընթացները։

Նշված՝ 100-ից ավելի էջերի ու ալիքների ցանկը, որոնց մեծ մասը սոցիալական ցանցերում դրսևորում են ոչ բնական (Inauthentic) վարքագիծ, փոխանցվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` Facebook-ի, Instagram-ի ու YouTube-ի հարթակներում դրանց գործունեությունը սահմանափակելուն ուղղված առաջարկով։

Ցանկում չեն ներառվել ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած քաղաքական գործիչների և կուսակցությունների էջերը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած ցանկի հիման վրա ԱՄՆ սենատորներ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ին և Alphabet Inc.-ին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տարածվող ապատեղեկատվությունը կանխելու համար։

Սենատորներն ընկերություններին փոխանցել են իրենց մտահոգությունը և ընդգծել, որ ԱՄՆ-ն ճանաչում է արտաքին դերակատարների ապատեղեկատվական ջանքերի լուրջ սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարության համար։

Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7․6 տոկոս․ վարչապետը ներկայացրել է ՔՊԿ նախընտրական ծրագրի վերջին հատվածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը։ Ներկայացված միջոցառումները (անելիքները) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրականացնի խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։

«Միջոցառումները Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում և   ծրագրի այլ մասերում հիշատակված միջոցառումների հետ կազմում են մեկ ամբողջություն»,- ասել է վարչապետը։

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, սակայն շրջափակումը մնում է ուժի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին՝ մինչև բանակցային գործընթացի վերջնական հանգուցալուծումը:

«Ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը և քննարկումների ավարտը՝ այս կամ այն կերպ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի իր էջում:

Պակիստանի միջնորդությունը և ռազմական պատրաստվածությունը

Ըստ Թրամփի՝ որոշումը կայացվել է Պակիստանի խնդրանքով, որը հորդորել է հետաձգել Իրանին հարվածները մինչև Թեհրանի կողմից նոր բանակցային առաջարկի ներկայացումը: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը շեշտել է երկու կարևոր հանգամանք.

1. Շրջափակում. Իրանական նավահանգիստների շրջափակումը չի դադարեցվելու:

2. Մարտական վիճակ. ԱՄՆ զինված ուժերը մնում են լիակատար պատրաստության մեջ՝ պատասխանին սպասելիս:

Բանակցությունները փակուղում են

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը հրադադարի մասին հայտարարել էին երկու շաբաթ առաջ, ինչին հաջորդել էին անարդյունք քննարկումները Իսլամաբադում: Չորեքշաբթի օրը նախատեսված հերթական հանդիպումը տապալվել է Իրանի հրաժարվելու պատճառով:

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ շփումները համարել են «ժամանակի վատնում», քանի որ դրանք խոչընդոտում են փոխադարձաբար ընդունելի գործարքի կնքմանը։ ԻՌՆԱ-ն հավելում է, որ Թեհրանի նման կոշտ դիրքորոշման պատճառը Հորմուզի նեղուցի շրջափակումն ու Վաշինգտոնի կողմից ներկայացվող «չափազանց ու անիրատեսական» պահանջներն են։

Սամվել Կարապետյանի «մոնտաժի արքա» որդին իրեն Ռեմբո է երևակայել

Սամվել Կարապետյանի սկանդալային
որդի Սարգիս Կարապետյանը, ինչպես երևում է, իր մասնակցությամբ վերջին փոդքաստում խայտառակվելուց
հետո (սեքսի նախարարություն բացելու թեմայով), ըստ մեզ հասած լուրերի, պատժվել է հայրիկի
կողմից ու հարկադիր «խոսադուլի» ենթարկվել։ Ասել կուզի՝ հրահանգ է ստացել «թարգել»
«փոդքաստը», քանի որ հենց խոսում է, արդյունքում հայտնի երկարականջ կենդանու կարգավիճակում
է հայտնվում։ 

Սարգիս Սամվելիչը, սակայն, արտահայտվելու
իր իրավունքը որոշել է վերականգնել, բայց  ոչ
թե «փոդքաստի» ժանր վերադառնալով, այլ «ինքնաշեն» «ռիլ»-եր  նկարահանելով ու, փաստորեն,  խայտառակվելու ա՛յս ժանրն ընտրելով։

Եվ ուրեմն, Սամվել Կալուգացու
«խաթա բալան» օրերս մի «ռիլ» է նկարահանել, որտեղ մեջբերել է ԱԺ փոխխոնակ Ռուբեն Ռուբինյանի՝
«Ֆակտոր»-ին տված հարցազրույցից դրվագներ ու այնպես է դզել-փչել, կտրել-կցմցել, որ
դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե Ռուբինյանը երեք անգամ հերքում է, որ ինքը
կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա թիմակիցն է։  «Ոնց որ մենակ ես եմ քո թաքնված մեսիջները ջոգո՞ւմ,
երեք աՄգամ (մ-ով-խմբ
) քո քաղաքական պապայից հրաժարվեցիր։ Չես դիմանում, հա՞, հասկանում
եմ»,-իր արևին հեգնում է մտքի գիգանտ Սարգիս Սամվելիչն ու չարությունից տրաքող աչքերից
«կայծեր» բաց թողնելով շարունակում
«Այ Ռեգբեր Ռուշտու (թուրք ֆուտբոլիստ-խմբ), դու թլիկ չես, դու թույլիկ
ես, մի քիչ էլ՝ թուրքիկ ես, ու ընտրություններից հետո կպարզենք՝ արդյոք էլ մի քիչ դավաճանի՞կ
ես»։

Տեղ հասանք, ինչպես ասվում է
հայտնի ասացվածքում՝ «մուկն էլ սկսեց երկաթ ուտել»։ 

Կրտսեր Կարապետյանին պետք է բարեկամաբար խորհուրդ տալ նմանատիպ
«ռիլեր» նկարահանելուց առաջ օգտագործել «Կորվալոլ» և առհասարակ դադարեցնել «Ազվերին»-ի
ընդունումը, այն վնասում է ատամներին և ուղեղի աշխատանքին։  Մինչ «ուժեղ Սաքոն» կհանդարտվի՝ նկատենք՝ նրա այս
հոլովակը խտացվածքն է իր հոր՝ «ապագա վարչապետի» քարոզչության ողորմելիության  ու թշվառության։ Այդ քարոզչությունն էլ է հիմնված
ապատեղեկատվության, մանիպուլյացիաների, խեղաթյուրումների  միջոցով քարոզչական դրական էֆեկտ ստեղծելու վրա,
որը մեդիագրագետ մարդու մոտ ուղղակի ծիծաղ է հարուցում։

Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանը իր հիշյալ հարցազրույցում սարկազմի
ոճում անդրադառնում է հենց իրենց՝ «ուժեղներին», ինչպես նաև ռուսա-բելառուսամետ ընդդիմության
մյուս ներկայացուցիչներին՝ Քոչարյանին ու Ծառուկյանին, հեգնելով՝ եթե Սամվել Կարապետյանի
ներկայացրած ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Քոչարյանի ցուցակով 2021-ին պատգամավոր
դարձած Արամ Վարդևանյանը կամ, ասենք, Գագիկ Ծառուկյանի ընտրացուցակի երկրորդ համար,
նույն Քոչարյանի ցուցակով նույն 2021-ին մանդատ ստացած Անդրանիկ Թևանյանը  «կապ չունեն» Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ինքն էլ
կապ չունի Փաշինյանի հետ։ Սաքոս էլ, փաստորեն, բռնել ու այդ դրվագները  իր ճաշակով մոնտաժելու արդյունքում ստացել է մի ցնցող,
ուժեղ «կլիպ», «քցել» է ինտերնետ՝ իր խելքին ընկած լսարանի առաջ ինքզինքը  Ռեմբո երևակայելով։  Ծանծաղամտության մաստեր կլասս։

Հ. Մ.      

     

 

 

Օդանավակայանում համարյա թե այնպիսի խցանումներ են, ինչպես Երևանում պիկ ժամերին. Փաշինյանը՝ երկրորդ տերմինալի կառուցման մասին

Նախատեսվում է մինչև 2033 թվականը «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցում՝ տարեկան ուղևորահոսքի թողունակության ավելացմամբ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ իմանաք, որ «Զվաթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցումն էլ հնարավոր չի լինի հետաձգել, որովհետև մեր օդանավակայանում համարյա թե այնպիսի խցանումներ են, ինչպես Երևան քաղաքում պիկ ժամերին: Մեր օդանավակայանը հազիվ է, շատ լարվածությամբ է կարողանում ուղևորահոսքերն ապահովել, և պլանային այն թվերը, որոնք նախատեսված են եղել օդանավակայանի այս տերմինալի համար, այդ թվերին կա՛մ արդեն շատ մոտ են, կա՛մ երբեմն էականորեն գերազանցում են»,- ասաց նա:

Նախատեսվում է նաև «Սյունիք» օդանավակայանի վերակազմավորում՝ որպես միջազգային օդանավակայան:

«Մենք Կապանի «Սյունիք» օդանավակայանին պետք է տանք միջազգային օդանավակայանի կարգավիճակ, և այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Իհարկե, որոշակի չափի օդանավեր «Սյունիք» օդանավակայանը հիմա էլ կարողանում է ընդունել, և եթե անհրաժեշտություն լինի, նաև որոշակի թռիչքուղու կարողությունների մեծացման ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի ավելի մեծ օդանավեր ընդունելու հնարավորություն ունենա:

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասաց նա: