Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Նա տևական ժամանակ փորձել է պարեկների մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։

Եկեք ասեք՝ մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել. Դավոյան

Եկեք ասեք՝ մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել. Դավոյան

Թող ասեր՝ ինձ քաղաքացիություն պետք չի, ես գնում եմ աղոթելու, որ «Ուժեղ Հայաստան»-ը հաղթի. Ղազարյան

Թող ասեր՝ ինձ քաղաքացիություն պետք չի, ես գնում եմ աղոթելու, որ «Ուժեղ Հայաստան»-ը հաղթի. Ղազարյան

Օգոստոսի 12–13-ին սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ. Ազիզյան

Օգոստոսի 12–13-ին սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

 Վեց մոլորակների շքերթ

Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։

 Արեգակի լրիվ խավարում

Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:

 Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։

Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։

Դուք ձեր կրծքին դրել եք Արարատ լեռը, որը ՀՀ տարածքում չէ, բայց մերժում եք էս քարտեզը, որը ՀՀ-ն է. պրոբլեմը սա է. Կոնջորյան

12.08.2026

Քաղաքականություն

Դուք ձեր կրծքին դրել եք Արարատ լեռը, որը ՀՀ տարածքում չէ, բայց մերժում եք էս քարտեզը, որը ՀՀ-ն է. պրոբլեմը սա է. Կոնջորյան

Մեզնից ո՞ւմ եք պաշտպանում՝ բազմազավակ Կտրիճ Ներսիսյանի՞ն, թե ԿԳԲ-ի գործակալ Եզրասին. Չախոյան

12.08.2026, 11:46

Քաղաքականություն

Դուք ձեր կրծքին դրել եք Արարատ լեռը, որը ՀՀ տարածքում չէ, բայց մերժում եք էս քարտեզը, որը ՀՀ-ն է. պրոբլեմը սա է. Կոնջորյան

Եկեղեցու խնդիրը առնչվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Ընտրեցին հայտնի սրբազանին և ուղարկեցին Կիրանց. Անդրանիկ Քոչարյան

Եկեղեցու խնդիրը առնչվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Ընտրեցին հայտնի սրբազանին և ուղարկեցին Կիրանց. Անդրանիկ Քոչարյան

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ և մի շարք հանձնարարականներ տվել մարզի դատախազին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հանձնարարականները, ի թիվս այլնի, վերաբերել են՝

  • ապօրինի կառուցված շենք-շինությունների աշխատանքները լողափնյա սեզոնի ավարտից հետո վերսկսելուն,
  • ապօրինի կառուցված մի շարք առանձնատներ պետությանը վերադարձնելու նպատակով դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության վարչությունների հետ աշխատանքները շարունակելուն,
  • վերոնշյալ հայցերից բացի, Սևանի ափամերձ տարածքներում գտնվող ապօրինի կառուցված այլ գույքերի վերաբերյալ նոր հայցեր ներկայացնելուն,
  • ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման արդյունքում բացազատված տարածքները հանրային բարիք դարձնելու, այդ թվում՝ հանրային լողափեր ստեղծելու հնարավորությունը քննարկելուն,
  • ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման արդյունքում բացազատված տարածքներում դեռևս առկա ոչ հիմնական շինությունները (վագոն-տնակներ, երկաթյա կառուցվածքներ և այլն) հեռացնելու աշխատանքների կատարման նպատակով միջնորդագրեր ներկայացնելուն,
  • «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված այն պայմանագրերի լուծման նպատակով միջնորդագրեր ներկայացնելուն, որոնք այլևս չեն համապատասխանում գործող օրենսդրությանը:

Գագիկ Այվազյանը ՀՀ գլխավոր դատախազին տեղեկացրել է, որ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

  • Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 

  • Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝

    • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան),
    • ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը,
    • ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը,
    • Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը,
    • ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
  • Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. 

    • Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
    • «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
    • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
    • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
    • «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե),
    • «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրում գտնվող` «Նկարիչ» ստեղծագործական տան 432.5 քմ մակերեսով պանսիոնատի շենքին և 909,1 քմ, 39,1 քմ, 176,1 քմ, 129,6 քմ, 102,7 քմ, 35քմ, 430 քմ մակերեսով շինություններին,
    • «Հայաստանի գրողների միություն» ՀԿ «Սևան» ստեղծագործական տան՝ 918,34 քմ մակերեսով շինությանը և 7763 քմ մակերեսով հողամասին,
    • «Մուլտի գրուպ կոնցեռնի» 0,2990 հա մակերեսով հողամասին, 425,12 քմ մակերեսով շինությանը և 25 քմ մակերեսով անգար նավակայանին: 

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

    Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին, հուլիսի 6-ին և 7-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև, ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև, ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև, ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և «Սեդրակյան Հուսիկ և ընկերներ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։

    Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը: 

    Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝

    • դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
    • դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
    • դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը»,- նշվում է հաղորդագրությունում:

Մաքսային գործունեությունը 2000-ականներից մինչև 2018-ը ինչպե՞ս եք գնահատում՝ լավ կամ վատ. Վարդանյանը՝ Ֆարմանյանին

12.08.2026, 16:53

Քաղաքականություն

ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիայի մասին խոսե՞լ եք, թե՞ այդ բարքերը ձեզ բավարարել են. Մանավազյանը՝ Ֆարմանյանին

Ինչպես ինքնուրույն հաշվել կենսաթոշակը

Այսուհետ կենսաթոշակի նախնական չափը կարելի է հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ պետք է նախ մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator. «Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը»։