Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը կանցկացվի Հայաստանում

2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնում է Դատախազությունը։

Այս որոշումը կայացվել է ապրիլի 15-ին՝ Շանհայում ընթացող՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ Գործադիր կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:

ԴՄԱ Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է, որը կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 դատախազ անդամներից, որոնք ներկայացնում են Ավստրիայի Հանրապետությունը, Կանադան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Քենիայի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Հունգարիան և այլն:

Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստից բացի, Շանհայ քաղաքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային:

Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Մի րոպե։ Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ։

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված ձայնագրությունից և Գոհար Ղամուշյանի որոշ հրապարակային ելույթներից բավականին որոշակի է դառնում Քրեական օրռնսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարված լինելը։ Հետևապես, քրեական հետապնդման հիմքերը կասկածի տակ դնելու առիթ չկա։

Ուրիշ հարց, որ խաբանման միջոց ընտրելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել նորածին երեխայի առկայությունը։ Եվ եթե խաբանման միջոցը կալանք ընտրվեր, ես ինքս ցույցի դուրս կգայի։

Բայց կալանք չընտրվեց, հետևապես, հիմք ընդունելով առկա հրապարակային տեղեկությունները, հանգիստ խղճով կարելի է պնդել, որ այս դեպքում իրավապահ մարմինները գործել են ճիշտ, օրինաչափ ու համաչափ։

Լավ միտք է. հավաքվեք տեսնենք ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում. Հարությունյանը՝ Իշխան Սաղաթելյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք բաժանելու համար: Այսինքն տողատակում կարդում ենք՝ եկեք ճնշենք, որ այլևս չբռնեն, և ընտրակեղծարարները հասնեն իրենց մուրազին: 

Բայց լավ միտք է. հավաքվեք տեսնենք ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում: Չնայած ամեն ինչ պարզ է:

Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրում. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել մարզահամերգային համալիրից:

«Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:

Շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

Պետության աջակցությամբ պետական նվագախումբը իր 20-ամյակի գլխավոր համերգին երեկ նվագում էր աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ»,- գրել է նախարարը:

Բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթին:

Նա նշել է, որ բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն ՀՀ-ում չապրող մարդիկ. Նազարյանը՝ ԿԸՀ նախագահին

Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն ՀՀ-ում չապրող մարդիկ. Նազարյանը՝ ԿԸՀ նախագահին

Շարունակում եմ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների իմ հանձնառությունը՝ մեկ ձայնի ճշգրտությամբ արդյունքներով. Հովակիմյան

15.04.2026

Քաղաքականություն

Շարունակում եմ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների իմ հանձնառությունը՝ մեկ ձայնի ճշգրտությամբ արդյունքներով. Հովակիմյան