Եվրոպական «այլընտրանքը». Մակրոնը և Միացյալ Թագավորությունը Հորմուզի համար նոր առաքելություն են ստեղծում

Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը կազմակերպում են միջազգային համաժողով, որտեղ նախատեսվում է քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը՝ առանց Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին մասնակցելու: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք համաժողով այն երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին իրենց ներդրումն ունենալ բազմազգ խաղաղարար առաքելության մեջ, որի նպատակն է վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում: Այս խստիվ պաշտպանական առաքելությունը, որը կապված չէ պատերազմող կողմերի հետ, կիրականացվի հենց որ իրավիճակը թույլ տա», — գրել է նա X սոցիալական ցանցում:

Մակրոնը հայտարարել է դիվանագիտական ճանապարհով հակամարտության շուտափույթ, կայուն և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է գտնել երկարաժամկետ լուծում այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչպես նաև նրա «ապակայունացնող գործունեությունը» տարածաշրջանում: 

Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումից բացի, անհրաժեշտ է հասնել նաև «Լիբանանի վերադարձին խաղաղության ուղի՝ նրա ինքնիշխանության լիակատար հարգմամբ»՝ հայտարարելով Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ներդրում ունենալ այդ գործընթացում:

Գյումրիում սպանության նախապատրաստության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյումրիի երկու բնակիչ ձերբակալվել է՝ սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու կասկածանքով։ Նրանցից մեկի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։ 

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ 

Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։ Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

09.03.2026, 21:40 Լիբանանում հակամարտության պատճառով խորհրդարանական ընտրությունները երկու տարով հետաձգվել են