Գևորգ Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացումը

Ալմաթիում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման, Ռուսաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանն առնչվող խնդիրներին։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև փոխգործակցությունը։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը առանցքային նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։

Կոլումբիայի ավերիչ երկրաշարժից տուժել է ավելի քան 26 000 ընտանիք

Կոլումբիայում ընթանում են ավերիչ երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքները։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը խլել է 273 մարդու կյանք։

Ըստ Կոլումբիայի աղետների ռիսկերի կառավարման ազգային ստորաբաժանման տվյալների՝ ավելի քան 3800 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ շուրջ 400-ը համարվում են անհետ կորած։ 

Միևնույն ժամանակ, քաղաքացիական տվյալների բազաներով անհետ կորած գրանցվածների թիվն անցնում է 4 100-ից։

Աղետի հետևանքով տուժել է ավելի քան 26 000 ընտանիք։

Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաոյի փոշու ներմուծման մասին» որոշում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով ՀՀ տարածք կակաոյի փոշու նկատմամբ, որը նախատեսված է հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է ՀՀ ոչ ավելի, քան 300 տոննա ծավալով։

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է, այն բացվել է երթևեկության համար

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար:

ԱԺ-ում ընդդիմությունը ներկայացել է առանց փողկապի․ ի՞նչ են պլանավորել

Այսօր Ազգային ժողովի նիստին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների
մի շարք ներկայացուցիչներ ներկայացել են առանց փողկապի։  

 

Փաստորեն երեկ ԱԺ-ում
Էդգար Ղազարյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից ընդամենը մեկ օր անց «Ուժեղ
Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները՝ որոշել են խորհրդարան
ներկայանալ առանց փողկապի, արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել որպես պատահականություն, թե՞  սա նախապես մտածված քաղաքական ժեստ է կամ հերթական
միջադեպը հրահրելու նախապատրաստական փուլ։

Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ

Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին նշանակել էր ԱԽ քարտուղար:

Տեսանյութը՝ այստեղ:

Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց երեկ տեղի ունեցած միջադեպի և «սրիկա» բառի համար

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:

«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել է Ղազարյանը:

Ռուբինյանը հարց է ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:

«Ո՛չ»,- կարճ պատասխանել է Կարապետյանը:

Ռուբինյանն արձագանքել է՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:

Ադրբեջանում հնչած ցանկացած աբսուրդ միտք դարձնում եք քարոզարշավի թեմա, AI-ով վիդեոներ եք սարքում. Խանդանյան

14.08.2026

Քաղաքականություն

Ադրբեջանում հնչած ցանկացած աբսուրդ միտք դարձնում եք քարոզարշավի թեմա, AI-ով վիդեոներ եք սարքում. Խանդանյան

Ջերմուկին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի դատախազության հայցը բավարարվել է

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2026 թվականի մարտի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 0.3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 12-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0.3 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողատարածքը: