Սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա չեմ անվանել. Վախ չունեմ բոլոր պետական պաշտոնյաներին հարգալից վերաբերվելու. Թունյան

Սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա չեմ անվանել. Վախ չունեմ բոլոր պետական պաշտոնյաներին հարգալից վերաբերվելու. Թունյան

Ձեր շարքերում կա մարդ, որը հիմա ամեն ինչ անում է «բոքսի տանձիկ» աշխատելու համար. Թունյանը՝ Ղահրամանյանին

14.08.2026, 11:44

Քաղաքականություն

Ձեր շարքերում ներդրված է շարքային սադրիչ, որը սրիկայաբար և անտաղանդ դերասանությամբ շահարկեց իր բարեկամի զոհվելու փաստը. Գաբրիելյան

Ձեր խոստումներից խոսեք. Ըստ ձեր խոստման՝ հիմա ՀՀ վարչապետը պետք է Սամվել Կարապետյանը լիներ. Թունյան

14.08.2026, 11:44

Քաղաքականություն

Ձեր շարքերում ներդրված է շարքային սադրիչ, որը սրիկայաբար և անտաղանդ դերասանությամբ շահարկեց իր բարեկամի զոհվելու փաստը. Գաբրիելյան

Էն սուբյեկտը, որին փախցրել՝ տարել եք էն կողմ, կգիտակցի. Ես ձեզ խոստանում եմ. Ռուբինյան

14.08.2026

Քաղաքականություն

Էն սուբյեկտը, որին փախցրել՝ տարել եք էն կողմ, կգիտակցի. Ես ձեզ խոստանում եմ. Ռուբինյան

Ձեր շարքերում ներդրված է շարքային սադրիչ, որը սրիկայաբար և անտաղանդ դերասանությամբ շահարկեց իր բարեկամի զոհվելու փաստը. Գաբրիելյան

14.08.2026

Քաղաքականություն

Ձեր շարքերում ներդրված է շարքային սադրիչ, որը սրիկայաբար և անտաղանդ դերասանությամբ շահարկեց իր բարեկամի զոհվելու փաստը. Գաբրիելյան

Սիմոնյանն աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել արդյունավետ աշխատանքի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում՝ խաղաղության հաստատման գործընթացում. «Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում, և դա շատ գնահատելի է»։

Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին և նշել. «Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Կարծում եմ, նաև լինելով ԱԺ նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»։

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին և հաջողություններ մաղթել։

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և Արմեն Գրիգորյանին՝ կատարված աշխատանքի համար։ Դիմելով աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․«Կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել՝ անկախ այն բանից, ինչպես վարչապետն ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ գործընթացներին։ Կարծում եմ՝ պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսով եմ՝ կկարողանանք իրար հետ աշխատել»։

Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»։

 

Մարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ

Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 15 միլիոն 503 հազար դրամ:

Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 13 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 16 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

Արարատի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 6 միլիոն 700 հազար դրամ:

Արարատի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:

Երևանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 5 միլիոն 740 հազար դրամ:

Երևանի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ:

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 4 միլիոն 369 հազար դրամ:

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 9 մեղադրական դատավճիռ:

Լոռու կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 459 հազար դրամ:

Լոռու կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 2 քրեական վարույթ:

Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 135 հազար դրամ:

Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 3 մեղադրական դատավճիռ:

Կապանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 2 միլիոն 386 հազար դրամ:

Կապանի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 3 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ:

Շիրակի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 1 միլիոն 912 հազար դրամ:

Շիրակի կայազորի զինվորական դատախազությունը ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 2 քրեական վարույթ:

Առանձնապես ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ։

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։

Այս մասին հայտնել է Ռոսավիացիան՝ հավելելով, որ ժամանակավոր սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով:

«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում գրանցված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության գալով կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների մասնակցել ընտրություններին և ընտրել «Հաղթանակ» կուսակցությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում: