Որ դեպքում Կաուլգայի Սամոն կլինի ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Վահագն Ալեքսանյան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել է Իրանի հետ
«փխրուն հրադադարի» ձեռք բերումը՝ Իրանի իշխանություններին «բարեխիղճ բանակցությունների»
կոչ անելով՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։
«Եթե իրանցիները պատրաստ են մեզ հետ բարեխղճորեն
համագործակցել, կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ»,- ասել է Վենսը Բուդապեշտ
կատարած այցի ժամանակ։
ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ եթե իրանցիները չնստեն
բանակցությունների սեղանի շուրջ, «նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգների նախագահը նրանցից
չէ, ով կատակ է անում»։ «Նա (Թրամփը) անհամբեր է։ Նա անհամբեր է առաջընթացի ձգտման
հարցում»,- հայտարարել է Վենսը։
«Միացյալ Նահանգների նախագահն ինձ ասաց… գնացեք
և բարեխղճորեն աշխատեք համաձայնության ձեռք բերման վրա»,- ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները
պայմանավորվել են դադարեցնել Իրանի վրա հարձակումները, ինչը հիմք է հանդիսացել հրադադարի
համար, և որ Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը. Միացյալ Նահանգները
համաձայնել է հրադադարի այն բանից հետո, երբ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել
բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
«Նախագահը [Դոնալդ Թրամփը], ըստ էության, իրանցիներին
վերջնագիր է ներկայացրել։ Նա ասել է. «Բացեք նեղուցը։ Դադարեցրեք համաշխարհային տնտեսությունը
պատանդ պահելը, և մենք կպայմանավորվենք հրադադարի շուրջ»։ Եվ հենց այսպիսի համաձայնության
ենք եկել գիշերը։ Իրանցիները համաձայնել են բացել նեղուցը»,- ասել է Վենսը։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։
Կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։
«ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։
Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»,- գրել է Ազիզյանը սոցցանցի իր էջում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարվածները, եթե Հորմուզի նեղուցը անհապաղ վերաբացվի։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել նավագնացության լիարժեք և անվտանգ վերականգնումը, ինչի դեպքում հնարավոր կլինի հասնել երկկողմանի հրադադարի։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն հասել է իր հիմնական ռազմական նպատակներին և առաջընթաց է արձանագրել Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի ուղղությամբ։ Նա նաև հայտնել է, որ Վաշինգտոնը ստացել է Իրանի 10 կետից բաղկացած առաջարկ, որը դիտարկվում է որպես բանակցությունների հիմք։
Նախատեսվող երկշաբաթյա դադարը կարող է հնարավորություն տալ կողմերին վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը։
Ապրիլի 7-ին` ժամը 20։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «GAZel», «Mercedes-Benz», «Volkswagen», «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ժողովրդի հասցեին հնչած սպառնալիքները ԱՄՆ հայտարարություններից հետո։
Նրա խոսքով՝ ամբողջ ժողովրդի դեմ ուղղված նման հայտարարությունները ոչ միայն միջազգային իրավունքի, այլև բարոյականության լուրջ խնդիր են։
Մինչդեռ Դոնալդ Թրամփը ավելի վաղ գրել էր, որ «ամբողջ քաղաքակրթություն կարող է ոչնչանալ մեկ գիշերում»։ Թեհրանը արձագանքել է, որ վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը իրագործի սպառնալիքները։
Ապրիլի 7-ին` ժամը 22։03-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Renault» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է: