Բրեդ Փիթը հայտնել է, որ անձնական դժվարություններով պայմանավորված ծանր շրջանում ինքնասպանության մտքեր է ունեցել։ Այս մասին 62-ամյա դերասանը պատմել է Esquire ամսագրին տված վերջին հարցազրույցում։
Փիթը նկարագրել է իր կյանքի մի շրջանը, երբ պայքարում էր չափազանց ծանր հոգեբանական ցավի դեմ՝ Անջելինա Ջոլիից 2016 թվականին բաժանվելուց գրեթե մեկ տասնամյակ անց։ «Ես երբեք ինքնասպանության մասին չեմ մտածել, բացի մի կարճ շրջանից։ Եվ այդ կարճ շրջանում պարզապես մտածում էի..»,- ասել է Փիթը։
Խոսելով իր ներկայիս կյանքի մասին՝ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է», միաժամանակ ընդունելով, որ անձնական կյանքում շարունակում է դժվարություններ ունենալ։ Նա չի մանրամասնել՝ արդյոք իր խնդիրները կապված են երեխաների հետ՝ դրանք անվանելով պարզապես «ընտանեկան հարցեր»։ Փիթի խոստովանությունը հնչել է Ջոլիի հետ երկարատև իրավական պայքարից տարիներ անց։
Ջոլին ամուսնալուծության հայց էր ներկայացրել 2016 թվականին՝ զույգի երեխաների մասնակցությամբ մասնավոր ինքնաթիռում տեղի ունեցած ենթադրյալ բռնության միջադեպից հետո։ Նախկին զույգը 2019 թվականին իրավաբանորեն ամուսնալուծված էր ճանաչվել, իսկ ամուսնալուծության վերաբերյալ համաձայնությունը վերջնականացվել էր 2024 թվականի դեկտեմբերին։
radar armenia