Պարոն Կարապետյան, էդ ո՞նց «դարձաք ՔՊ-ական». Իսկ Սերժ Սարգսյանին ասե՞լ եք, որ թալանը պետք է հետ բերի. Հասմիկ Հակոբյան

13.08.2026

Քաղաքականություն

Պարոն Կարապետյան, էդ ո՞նց «դարձաք ՔՊ-ական». Իսկ Սերժ Սարգսյանին ասե՞լ եք, որ թալանը պետք է հետ բերի. Հասմիկ Հակոբյան

Ընդունո՞ւմ եք, որ մեր ռազմավարական դաշնակիցը պատժում է մեզ մեկից կախվածություն չունենալու համար. Մինասյան

13.08.2026, 18:10

Քաղաքականություն

Պարոն Կարապետյան, էդ ո՞նց «դարձաք ՔՊ-ական». Իսկ Սերժ Սարգսյանին ասե՞լ եք, որ թալանը պետք է հետ բերի. Հասմիկ Հակոբյան

Հրապարակվել են 2026–2027 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։

Քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։

Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։

Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համար

Գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում՝ 325,000 հազար դրամի չափով՝ կրթական կլաստերների ձևավորման շրջանակներում դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար ավտոբուսների ձեռքբերման և դրանք դպրոցականների տեղափոխման տրանսպորտային միջոցների համար սահմանված անվտանգության չափանիշներին հարմարեցման նպատակով։

Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել 5 ավտոբուսի ձեռքբերման համար, որոնք կսպասարկեն 5 կլաստեր: 5 կլաստերները կընտրվեն՝ կախված կլաստեր-կենտրոն հանդիսացող դպրոցի շինարարության ավարտի ժամկետից, միավորվող դպրոցների բնակավայրերի միջև ճանապարհների բարեկարգվածությունից և տեղափոխվող աշակերտների թվից:

Ներկայիս 5 ավտոբուսի ձեռքբերումը կլաստերների տրանսպորտային միջոցներով ապահովման 1-ին փուլն է: Նախատեսվում է ձեռքբերվող ավտոբուսների սպասարկումն իրականացնել կենտրոնացված կարգով, որի ապահովման նպատակով ձևավորվելու է կազմակերպություն, որը կկառավարի երթուղիների նախագծումը, վարորդների հրահանգավորումը, ինչպես նաև կկազմակերպի ավտոբուսների ընթացիկ սպասարկումը, ավտոբուսները հետագայում կամրացվեն վերջինիս:

Ձևավորվելիք կազմակերպության պահպանման ծախսերի մասով ներկայումս կատարվում են հաշվարկներ, որոնց հիման վրա 2027 թ. բյուջետային հայտի շրջանակում կներկայացվի համապատասխան առաջարկ:

«Եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել». Սա է ձեր պատկերացրած երաշխավորը. Կոնջորյան

«Եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել». Սա է ձեր պատկերացրած երաշխավորը. Կոնջորյան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բիլյաջարի կայարանից մեկնել է ցորենով բեռնված 20 երկաթուղային վագոն: 

Օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան էր մատակարարվել 979 տոննա ցորեն։

Անոմալ տապ Հարավային Կորեայում. զոհեր, հողում եփվող բերք և անասնակորուստ

Հարավային Կորեայի ֆերմերները բախվել են բերքի մասսայական կորստի աննախադեպ ճգնաժամի հետ՝ ռեկորդային շոգի պատճառով, որը որոշ շրջաններում հողը բառացիորեն վերածել է «վառարանի», հայտնում է The Guardian-ը:

Յանգու շրջանից ֆերմեր Լի Սան Հյոկը պատմել է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում իր կարտոֆիլի ողջ բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Դեռ վերջերս բույսերը առողջ տեսք ունեին, սակայն էքստրեմալ բարձր ջերմաստիճանների հետևանքով հողի տակ գտնվող կարտոֆիլը փափկել է ու սկսել քայքայվել։

«Այն վերածվել է եփած կարտոֆիլի, և սա միայն մեկ կամ երկու դաշտում չէ։ Էլ չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ, սա ուղղակի ողբերգություն է», – պատմել է ֆերմերը:

Երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ անոմալ շոգն արդեն առնվազն 31 մարդու մահվան պատճառ է դարձել։ Բացի այդ, տապից սատկել է ավելի քան 900,000 գյուղատնտեսական կենդանի և 1.4 միլիոն ձուկ:

Իշխանությունները պաշտոնական ահազանգ են հնչեցրել՝ հորդորելով քաղաքացիներին անհապաղ դադարեցնել բացօթյա ցանկացած գործունեություն:

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ ֆերմերների մի մասը չի կարողանա ապահովագրական հատուցում ստանալ։ Հարավային Կորեայի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը ծածկում է միայն կոնկրետ մշակաբույսեր, մշակման եղանակներ և շրջաններ։

Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար 1.7 մլն դրամի տուգանք է նշանակվել․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։

Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։

Խախտումներ են արձանագրվել հետևյալ ընկերություններում․

  • «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ,

  • Անհատ ձեռնարկատեր Արա Լևոնի Տեր-Մինասյան,

  • «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ,

  • «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ,

  • «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ,

  • «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ,

  • «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ,

  • «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ,

  • «ԲԻԴԵՔ» ՍՊԸ,

  • «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ,

  • «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ,

  • «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ։

Մասնավորապես, արձանագրված խախտումները վերաբերել են հետևյալին․

  • Հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,

  • Օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,

  • Առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,

  • Բացակայել են անհրաժեշտ ցանկապատումները և այլն։

Խախտումներով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են:

Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։

ՌԴ-ն պատրաստ է վերականգնել հայկական գյուղմթերքի ներկրումը՝ խիստ պայմաններով

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է վերականգնել հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը ռուսական շուկա, եթե հայկական կողմն ապահովի արտադրանքի անվտանգությունն ու թունաքիմիկատների խիստ վերահսկողությունը։ Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է, որ տեղական արտադրողներն օգտագործեն բացառապես սեփական հումքը, ինչպես նաև ներդրվի մատակարարումների ամբողջական հետագծելիության համակարգ։ Գերատեսչության պնդմամբ՝ հենց այս պահանջների չպահպանումն էլ պատճառ էր դարձել ներմուծման կասեցման համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ներկրվող գյուղմթերքի նկատմամբ՝ դա պատճառաբանելով որակական և անվտանգային խնդիրներով։

ԱԺ ընդդիմությունը՝ ցածր IQ-ներով․ծառայում են նույն արքային

Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ
Բագրատ Առաքելյանի խոսքերով՝ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը ոչ թե պրոռոսական, այլ
կոնկրետ ռուսական ուժ է
«Իրենք ոչ մի հայաստանանպաստ
գաղափարներ առաջ չեն մղում, իրենց խոսքում առաջ են տանում Ռուսաստանի շահերը։ Յուրաքանչյուր
գործակալական ցանց իր աշխատանքը լավագույնս կատարում է, երբ գտնվում է ինչ-որ կառույցի
ներսում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Առաքելյանի դիտարկմամբ՝ փաստը, որ «Ուժեղ Հայաստան»-ն է ղեկավարելու
Եվրաինտեգրման հանձնաժողովը, նշանակում է, որ ներսից փորձելու են խոչընդոտել այդ կառույցի
աշխատանքը
«Ինչպե՞ս։ Իրենք կարող
են ցանկացած որոշման հետ կապված ժողովներ, քննարկումներ նշանակել, հարցադրումներ բարձրացնել՝
արդյոք դա չի խոչընդոտում ԵԱՏՄ-ի շահերին իսկ Ռուսաստանի կարծիքը բերեք մի հատ ՌԴ-ի
հետ խորհրդակցենք։ Չեն կարող պարալիզացնել, որովհետև մեծամասնությունը «Քաղաքացիական
պայմանագրինն է», բայց լուրջ կերպով կարող են խոչընդոտել ու ձգձգել աշխատանքը»,-նկատեց
վերլուծաբանը։

 

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ի շուրջ «Հայաստան» դաշինքի ու «Ուժեղ
Հայաստան»-ի կարծիքների տարբերությանը, Բագրատ Առաքելյանը նշեց
«Չեմ կարծում իրենց ներսում կարող են լուրջ տարաձայնություններ
լինեն, որովհետև իրենք բոլորը ծառայում են մի արքայի ու այդ արքան ինչ որոշում կայացնի՝
իրենք կընդունեն։ Փաստը, որ ամեն անգամ փորձում են  կառչել Ալիևի կամ Ադրբեջանի  պաշտոնական կամ ոչ պաշտոնական, երրորդ կարգի մարդու
ինչ-որ ժողովում հնչեցրած որևէ խոսքից ու դա փորձում տարածել, խոսում է այն մասին, որ
իրենք պարզապես փորձում են հայկական միջավայրում վախ տարածել»,-եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում