Դավիթ Ղազինյանը՝ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 97 դրվագ գործողությամբ 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Մասնավորապես՝ Ա․ Զ․-ն, 2022 թվականի մայիսի 17-ից մինչև 2024 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, համակարգչային հափշտակություններ կատարելու դիտավորությամբ «List.am» ապրանքների վաճառքի կայքում ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ «WhatsApp» հավելվածով կապ է հաստատել, հանդես է եկել որպես գնորդ կամ ծառայությունների մատուցման պատվիրատու և ՀՀ-ում բնակվող տուժողներին առաջարկել նախօրոք վճարել՝ գումարներն առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ առաքանիներով:
Այնուհետև, Ա.Զ.-ն ապրանքներ վաճառողներին ու ծառայություններ մատուցողներին ուղարկել է նույնաբովանդակ կեղծ էլեկտրոնային հղումներ՝ դրանց միջոցով գործարքների կատարման համար անհրաժեշտ բանկային քարտերի դիմերեսի և դարձերեսի վավերապայմանները ստանալու նպատակով, որից հետո դրանց ստացմամբ և օգտագործմամբ՝ համակարգչային տվյալն առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու միջոցով հափշտակել է 97 տարբեր անձանց բանկային քարտերում առկա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 38 մլն 614 հզր 880 ՀՀ դրամ գումարը։
Բացի այդ, Ա․Զ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու, իրենց կատարած հանցանքների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ ստացված միջոցները նույն ժամանակահատվածում փոխանցել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գումարի իրական ծագումը թաքցնելու նպատակով դրանք փոխակերպել է կրիպտոարժույթի՝ փոխանցելով ընկերության տարբեր անձանց անվամբ հաշվառված և վերջիններիս կողմից փաստացի օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել և տնօրինել է այդ գումարները:
Ա.Զ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու համար (97 դրվագ): Նա կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
13.08.2026, 18:10
Քաղաքականություն
Պարոն Կարապետյան, էդ ո՞նց «դարձաք ՔՊ-ական». Իսկ Սերժ Սարգսյանին ասե՞լ եք, որ թալանը պետք է հետ բերի. Հասմիկ Հակոբյան
13.08.2026
Քաղաքականություն
Պարոն Կարապետյան, էդ ո՞նց «դարձաք ՔՊ-ական». Իսկ Սերժ Սարգսյանին ասե՞լ եք, որ թալանը պետք է հետ բերի. Հասմիկ Հակոբյան
13.08.2026, 18:10
Քաղաքականություն
Պարոն Կարապետյան, էդ ո՞նց «դարձաք ՔՊ-ական». Իսկ Սերժ Սարգսյանին ասե՞լ եք, որ թալանը պետք է հետ բերի. Հասմիկ Հակոբյան
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։
Քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։
Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։
Գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում՝ 325,000 հազար դրամի չափով՝ կրթական կլաստերների ձևավորման շրջանակներում դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար ավտոբուսների ձեռքբերման և դրանք դպրոցականների տեղափոխման տրանսպորտային միջոցների համար սահմանված անվտանգության չափանիշներին հարմարեցման նպատակով։
Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել 5 ավտոբուսի ձեռքբերման համար, որոնք կսպասարկեն 5 կլաստեր: 5 կլաստերները կընտրվեն՝ կախված կլաստեր-կենտրոն հանդիսացող դպրոցի շինարարության ավարտի ժամկետից, միավորվող դպրոցների բնակավայրերի միջև ճանապարհների բարեկարգվածությունից և տեղափոխվող աշակերտների թվից:
Ներկայիս 5 ավտոբուսի ձեռքբերումը կլաստերների տրանսպորտային միջոցներով ապահովման 1-ին փուլն է: Նախատեսվում է ձեռքբերվող ավտոբուսների սպասարկումն իրականացնել կենտրոնացված կարգով, որի ապահովման նպատակով ձևավորվելու է կազմակերպություն, որը կկառավարի երթուղիների նախագծումը, վարորդների հրահանգավորումը, ինչպես նաև կկազմակերպի ավտոբուսների ընթացիկ սպասարկումը, ավտոբուսները հետագայում կամրացվեն վերջինիս:
Ձևավորվելիք կազմակերպության պահպանման ծախսերի մասով ներկայումս կատարվում են հաշվարկներ, որոնց հիման վրա 2027 թ. բյուջետային հայտի շրջանակում կներկայացվի համապատասխան առաջարկ:
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բիլյաջարի կայարանից մեկնել է ցորենով բեռնված 20 երկաթուղային վագոն:
Օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան էր մատակարարվել 979 տոննա ցորեն։