«Երևանի քաղաքապետարանի դուրս գրած գումարները հայտնի չէ՝ ինչ նպատակով են ծախսվում»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երևանի քաղաքապետարանի դուրս գրած գումարները հայտնի չէ՝ ինչ նպատակով են ծախսվում»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տիրող բարձիթողի վիճակի, շարժակազմերի անմխիթար ու անսարք վիճակով շահագործելու և թաքնված կոռուպցիայի մասին»։

«Երևանի քաղաքապետարանը «Երևան ավտոբուս»-ի համար դուրս է գրում գումարներ, սակայն չգիտես այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները և Գազելներն անմխիթար վիճակում են գտնվում, տեխզննման արդյունքում խնդիրներ հայտնաբերվելուց հետո էլ շարունակում են շահագործվել, որի պատճառով վտանգում են թե իրենց, թե ուղևորների կյանքը։ Երբ վարորդները պահանջում են վերացնել խնդիրները, ասում են՝ չկա գումար։ Իսկ երբ վարորդներն ասում են՝ մեքենայի շարժիչի յուղը պետք է փոխարինվի, պատճառաբանում են, որ ֆիլտր չունեն։

Թանկացրեցին տրանսպորտը, սակայն չբարելավվեց վիճակը, նաև ավելի վատացրեցին վարորդների վիճակը՝ հիմա էլ պարտավորեցնելով վարորդներին ուղեվճարների հավաքագրումներն անել։ Ուզում եմ հիշեցնել, որ վարորդը հսկից չէ, վարորդը միան վարորդ է»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ՀՀ Ընտրական օրենսգրքում և ինչո՞վ է դա հրատապ. Ջուլհակյան

07.04.2026, 19:19

Հասարակություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԸՕ-ում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Երբ տեսա՝ «Ուժեղ Հայաստան Ս․ Կարապետյանի հետ», մտածում էի՝ արգելված է, հետո տեսա վրիպակը. Իոաննիսյան

07.04.2026

Քաղաքականություն

Երբ տեսա՝ «Ուժեղ Հայաստան Ս․ Կարապետյանի հետ», մտածում էի՝ արգելված է, հետո տեսա վրիպակը. Իոաննիսյան

Չի կարող ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Վահագն Ալեքսանյան

Չի կարող ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Վահագն Ալեքսանյան

«Ձեր ապօրինի փողերի համակարգը հեսա փակենք՝ 4 հոգով եք մնալու». Փաշինյանը՝ Կալուգացի Սամվելին ու նրա խմբակին

«Ձեր ապօրինի փողերի համակարգը հեսա փակենք՝ 4 հոգով եք մնալու». Փաշինյանը՝ Կալուգացի Սամվելին ու նրա խմբակին

Թրամփի խոսքերը իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին անընդունելի են․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

Նա նաև ցավալի է անվանել այն փաստը, որ ԱՄՆ առաջնորդը ողջ աշխարհի աչքի առաջ սպառնում է ոչնչացնել երկրի ողջ քաղաքացիական ենթակառուցվածքը։

«ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու դեպքում Իրանը կձեռնարկի համաչափ պատասխան միջոցներ։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվություն կկրեն հետագա բոլոր հետևանքների համար՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային», — նշել է Իրավանին։

Նրա խոսքով՝ Թեհրանը մերժում է ժամանակավոր հրադադարը, քանի որ, իր կարծիքով, դա անհրաժեշտ է ԱՄՆ-ին ուժերի վերախմբավորման և Իրանին հարվածները շարունակելուն նախապատրաստվելու համար։

«Առանց կասկածի, Իրանը լիակատար վճռականությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ժողովրդի պաշտպանության, իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման, ինչպես նաև իր կենսական ազգային շահերի պաշտպանության համար», — ընդգծել է մշտական ներկայացուցիչը։

Մոսկվան ու Պեկինը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի վրա

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որն առաջարկել էր Բահրեյնը։

Ի պաշտպանություն նախագծի հանդես է եկել 11 երկիր, Պակիստանն ու Կոլումբիան ձեռնպահ են մնացել։

Բահրեյնի կողմից Պարսից ծոցի երկրների աջակցությամբ պատրաստված փաստաթուղթը թույլ էր տալու միջազգային ուժերին օգտագործել «բոլոր անհրաժեշտ միջոցները» նեղուցի ապաշրջափակման և ազատ նավարկության երաշխավորման համար:

Բացի այդ, փաստաթուղթն Իրանից պահանջում է անհապաղ դադարեցնել նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները: Խորհուրդը նաև կոչ է անում ապաէսկալացնել շարունակվող ռազմական գործողությունները, այդ թվում՝ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, վերադառնալ դիվանագիտության ուղի և ողջունում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված շարունակական ջանքերը:

Հայաստանի հավաքականի յուրօրինակ շնորհավորանքը՝ ապրիլի 7-ի կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողները միացել են ապրիլի 7-ի տոնական բարեմաղթանքներին՝ յուրահատուկ կերպով շնորհավորելով կանանց և մայրերին։

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հուզիչ տեսահոլովակ է հրապարակել:

Տեսանյութում ազգային ընտրանու ֆուտբոլիստներն իրենց երախտագիտությունն ու սերն են արտահայտում՝ համատեղ արտասանելով հայ մեծանուն քնարերգու Հովհաննես Շիրազի հայտնի՝ «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» ստեղծագործությունը:

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 7-ին` ժամը 17։19-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ներառյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։

Համապատասխան նախագիծն ապրիլի 7-ին քննարկվել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծով բովանդակային փոփոխություն չի առաջարկվում, այլ ընդամենը, հաշվի առնելով մեծածավալ փոփոխությունների իրականացման համար պահանջվող աշխատանքները, առաջարկվում է անցումային դրույթները հստակեցնել։

Ըստ նախարարի՝ քննարկվող նախագծով կարգավորում է անցումային ժամանակահատվածում ընդունելության գործընթացի կազմակերպումը, որը կմնա անփոփոխ մինչև 2030 թվականը։ Նոր օրենքի համաձայն՝ նոր պայմաններով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվելու է նշված ժամանակահատվածից հետո, երբ բուհերն արդեն պատրաստ կլինեն ընդունելության նոր համակարգին անցմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երկրորդ կարգավորումը վերաբերում է բուհերի կառավարմանը, մասնավորապես՝ ռեկտորների ընտրության գործընթացին, որտեղ ևս որոշակի տեխնիկական բնույթի փոփոխություններ են առաջարկվում։

Նշվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի սահուն կիրարկման համար անհրաժեշտ անցումային դրույթների և համապատասխան լիազորող նորմերի նախատեսման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ապահովել գիտական կազմակերպությունների և բուհերի կառավարման ընթացիկ գործընթացների կարգավորումը՝ նախքան նոր օրենքի կիրարկումն ապահովող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

Նախագծի ընդունումը կնպաստի նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (մասնավորապես՝ բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրմանը՝ մինչ նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։