Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

 

2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152.444 զբոսաշրջիկ։

 

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 129.887։

 

2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

 

Ներկայացված են նաև 2026 թ․ մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ: Այս մասին սոցցանցի իր էջում #500իցմեկը հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ

Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ

Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները: Այս անգամ էլ տաքսու վարորդների աշխատանքային ստաժի վերաբերյալ են նույնը բանը անում:

Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.

– Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:

– 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:

Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ:

Չարենցավանում «Պիոն»-ը Կառավարության աջակցությամբ հիմնել է 4,3 հա վարդի ջերմատուն

08.04.2026

Հասարակություն

Չարենցավանում «Պիոն»-ը Կառավարության աջակցությամբ հիմնել է 4,3 հա վարդի ջերմատուն

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:

Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ․ Հակոբյան

Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ․ Հակոբյան