Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացրել է քաշը 6.5 կգ-ով և այժմ կշռում է մոտ 230 ֆունտ (108 կգ):

The Washington Post-ին հարցազրույց տված բժիշկները զգուշացնում են, որ 80 տարեկանում ավելորդ քաշը մեծացնում է լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկը։

Մոտավորապես 190 սմ) հասակով Թրամփի մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) կազմում է 29.7՝ մի փոքր ցածր ճարպակալման շեմից:

Մեկ տարի առաջ նախագահը կշռում էր մոտ 102 կգ:

Մասնագետները կարծում են, որ քաշի կորուստը պետք է լինի նախագահի առողջության համար առաջնահերթություն:

Սպիտակ տան բժիշկը, վերջին զննումից հետո, Թրամփի վիճակը բնութագրել է որպես գերազանց և խորհուրդ է տվել բարելավել նրա սննդակարգը և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *