Կրկին բռնություն ավտոբուսի վարորդի նկատմամբ

Նախօրեին Երևանի Վիլնյուս փողոցում բռնություն է գործադրվել թ․ 60 ավտոբուսի վարորդի նկատմամբ. Radar Armenia-ն տեղեկացավ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ 8 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Անձը վարորդին դանակահարել էր։

Ծանր դեպքեր չունենք, հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով: Մի քանի ժամում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի: Համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կա՛մ չօգտվել ջրից, կա՛մ օգտագործել եռացրած ջուր:

Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ը մեկնաբանություն խնդրեց առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունից հայտնեցին, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվն այս պահին 5-ն է:

«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում:

Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք:

Ծանր դեպքեր չունենք: Հոսպիտալացվել է 5 քաղաքացի բավարար և միջին առողջական վիճակով»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Շտապ հաղորդումների հիման վրա Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

 

«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

 

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

 

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

 

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով․ Մովսիսյան

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով․ Մովսիսյան

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով․ Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության
գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

От создателей «Եղեռնի
հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից
ուղիղ եթերը», 
մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ
կրճատում եք արձանագրել:

 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում
ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին:
Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ
13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:

 

Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի
տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:

 

Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ»
ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ
ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:

 

Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև
ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ
ելույթները:

 

Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ
ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող
ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների
և առցանց հեռարձակողների համար: