Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին․ Ռուբինյան

Եթե գլխներիս այդքան բան գալուց հետո, չափահաս մարդն իրեն էշի տեղ է դնում ու Արցախը թուրքին նվիրածին հիմնական դաշնակից է համարում, ուրեմն նա բացահայտ թշնամի է։Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Կարապետ Ռուբինյանը՝ շարունակելով․

«Եթե մյուսը, հույսը քիմիայի վրա դնելով, ռուս լրագրողուհու առջև օձի պես գալարվելով, կաշվից դուրս է գալիս թշնամուն արդարացնելու համար ու բոլոր մեղքերը բարդում է սեփական երկրի վրա, ուրեմն նա բացահայտ հայատյաց անասուն է։

Եթե էն մյուսը, համապատասխանաբար, նույն բաներն է ասում, ուղղակի իր մտավոր կարողություններին համապատասխանող բառապաշարով, ապա նա էլ, համապատասխանաբար, նույնն է։

Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին»։

Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։

Վարչապետն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին:

Խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Մարալիկի, այնուհետև Արթիկի կենտրոնական հրապարակներում Քաղաքացու օրվա առիթով բացված տաղավարներով, որտեղ ցուցադրվել են կրթական մի շարք հաստատությունների, ընկերությունների ձեռագործ աշխատանքները, համայնքին բնորոշ սննդատեսակները, ներկայացվել են նաև գորգագործության, պարարվեստի վարպետաց դասեր և այլ կրթական ծրագրեր:

Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

«Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ»,- սոցցանցում հրապարակած լուսանկարներին կից գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն են. Նիկոլ Փաշինյան

Այսօր Քաղաքացու օրն է, և շատ կարևոր է, որ այսօր խոսենք նրա մասին, թե ինչ ենք հասկանում քաղաքացի ասելով, և ինչ է քաղաքացին: Քաղաքացու օրվա առիթով Մարալիկում հրավիրված «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» թեմայով բանախոսության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում տարբեր երկրներում քաղաքացիության տարբեր ընկալումներ, մոտեցումներ ու հայեցակարգեր կան, և ՀՀ-ում էլ քաղաքացու հայեցակարգը ունի և պետք է ունենա որոշակի առանձնահատկություն:

«Իմ ընկալմամբ՝ քաղաքացին պետության մեր կոնցեպտում, մեր հայեցակարգում և ժողովրդավարական պետության հայեցակարգում քաղաքացին պետության Աստվածն է, կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է պետության Աստվածը: 

Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված այս ձևակերպումը: Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև ընդհանրապես աշխարհում պետությունների և իրավաբանական լեզվում առանձնահատկություններ կան, և մենք էլ մեր քաղաքական ավանդույթի բերումով բառերը նոր իմաստներ են ստացել»,- ասել է վարչապետը՝ այնուհետ բացատրելով, թե ինչու է քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածը:

Ըստ վարչապետի՝ դա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար քաղաքացին այն մարդն է, որն ունի պետություն ունենալու կամք: 

Նիկոլ Փաշինյանն այնուհետև անդրադարձել է պետություն-քաղաքացի հարաբերություններին, պարզաբանել՝ ինչ պետք է անի պետությունը, որ քաղաքացին լինի ուժեղ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

«Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում»,- Հանրապետության հրապարակում արված լուսանկարին կից գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Քաղաքացու օրը` հագեցած դրական էմոցիաներով և ջերմությամբ. Ալեն Սիմոնյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել

25.04.2026

Հասարակություն

Քաղաքացու օրը` հագեցած դրական էմոցիաներով և ջերմությամբ. Ալեն Սիմոնյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել

Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե գոտեմարտում 7-0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեին ու նվաճեց բրոնզե մեդալ։ Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կրկին մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում: ԱՅդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանն ուներ երկու մասնակից` Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է:

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215 կգ, 226 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 415 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը երրորդն անգամ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 183 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով` Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում 6-րդն է: