Մեկնարկել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի 6,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մեկնարկել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի 6,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2026թ. կայացված որոշման դեմ։
Վարդապետյանը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը:
Հիշեցնենք, որ հունիսի 25–ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվել էր։ Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի կայացրած դատավճիռը։ Վարույթը փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Ալմաթիում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման, Ռուսաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանն առնչվող խնդիրներին։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև փոխգործակցությունը։
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը առանցքային նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։
Կոլումբիայում ընթանում են ավերիչ երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքները։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը խլել է 273 մարդու կյանք։
Ըստ Կոլումբիայի աղետների ռիսկերի կառավարման ազգային ստորաբաժանման տվյալների՝ ավելի քան 3800 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ շուրջ 400-ը համարվում են անհետ կորած։
Միևնույն ժամանակ, քաղաքացիական տվյալների բազաներով անհետ կորած գրանցվածների թիվն անցնում է 4 100-ից։
Աղետի հետևանքով տուժել է ավելի քան 26 000 ընտանիք։
Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաոյի փոշու ներմուծման մասին» որոշում։
Ըստ այդմ՝ առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով ՀՀ տարածք կակաոյի փոշու նկատմամբ, որը նախատեսված է հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է ՀՀ ոչ ավելի, քան 300 տոննա ծավալով։
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար:
Այսօր Ազգային ժողովի նիստին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների
մի շարք ներկայացուցիչներ ներկայացել են առանց փողկապի։
Փաստորեն երեկ ԱԺ-ում
Էդգար Ղազարյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից ընդամենը մեկ օր անց «Ուժեղ
Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները՝ որոշել են խորհրդարան
ներկայանալ առանց փողկապի, արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել որպես պատահականություն, թե՞ սա նախապես մտածված քաղաքական ժեստ է կամ հերթական
միջադեպը հրահրելու նախապատրաստական փուլ։
Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին նշանակել էր ԱԽ քարտուղար:
Տեսանյութը՝ այստեղ:
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:
«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել է Ղազարյանը:
Ռուբինյանը հարց է ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:
«Ո՛չ»,- կարճ պատասխանել է Կարապետյանը:
Ռուբինյանն արձագանքել է՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»: