Որ վստահաբար Ամիրյան փողոցը ինչ-որ փուլում պետք է անվանափոխվի՝ դրանում կասկած չունեմ. Տիգրան Ավինյան

21.04.2026

Հասարակություն

Որ վստահաբար Ամիրյան փողոցը ինչ-որ փուլում պետք է անվանափոխվի՝ դրանում կասկած չունեմ. Տիգրան Ավինյան

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու վճարը կնվազի 40 տոկոսով

Civic.am-ի տեղեկություններով՝
վաղը ՀԾԿՀ-ում նախատեսվում է կարևոր նիստ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի
նախաձեռնությամբ։ Օրակարգում ընդգրկված են սպառողների համար նշանակալի փոփոխություններ։

 

Մասնավորապես, ՀԷՑ-ը
առաջարկում է մինչև 40 տոկոսով նվազեցնել  նոր
բաժանորդ դառնալու վճարը, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կրճատել  էլեկտրամատակարարման հզորության ավելացման գործակիցը։

 

Այս նախաձեռնությունը
միտված է ծառայությունները դարձնելու առավել հասանելի լայն շրջանակի քաղաքացիների համար։
Միաժամանակ, այն զգալի աջակցություն կարող է լինել նոր բնակարան կառուցողների համար՝
էականորեն նվազեցնելով միացման հետ կապված ծախսերը և թեթևացնելով ֆինանսական բեռը։

17-ամյա TikTok-յան աստղը սպանված է հայտնաբերվել Հոնդուրասում․ ձերբակալված կա, երկուսը՝ որոնվում են

Տրագիկ դեպք է տեղի ունեցել Հոնդուրասում․ 17-ամյա TikTok-յան աստղ
Կատերին Մեխիա Արգետան ապրիլի 17-ին հայտնաբերվել է մահացած։

 

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա մարմինը հայտնաբերվել
է Տոկոա տարածաշրջանի աֆրիկյան արմավենու պլանտացիաներից մեկում։ Հայտնաբերման պահին
նրա դեմքին նկատվել են կապտուկներ։

 

Դեպքի առթիվ Հոնդուրասի ազգային ոստիկանությունը ձերբակալել է
21-ամյա կասկածյալի, մինչդեռ ևս երկու անձի որոնումները շարունակվում են։ Տեղական
El Heraldo լրատվամիջոցի տվյալներով՝ նախնական վարկածով սպանության դրդապատճառը կարող
էր լինել վրեժխնդրությունը։

 

Աղջկա մայրը El Heraldo-ին հայտնել է, որ դուստրը իրեն ասել էր,
թե պատրաստվում է հանդիպել ընկերուհու հետ։ Նրա խոսքով՝ դստեր ընկերներից մեկը, ով
եղել է նրա հետ անհետացման գիշերը, պատմել է, որ երեք զինված տղամարդիկ բռնել են աղջկան,
քարշ տվել և նստեցրել մոխրագույն ավտոմեքենայի մեջ։

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

 

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին:

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

 

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին:

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։

Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։

Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած

Ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

«Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության պտուղները». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ՄԱԿ–ի՝ Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, որում նա մասնավորապես նշել է. «2021 թվականին այս պատվավոր հավաքին իմ առաջին ելույթից ի վեր Հարավային Կովկասը խորը վերափոխումների է ենթարկվել։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և նախաձեռնել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ։ Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած Վաշինգտոնի գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Այսօր մենք տեսնում ենք այդ խաղաղության պտուղները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները մեկնարկել են, և Ադրբեջանն այժմ հեշտացնում է Հայաստանի համար տարանցիկ մուտքը»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության ամրապնդմանը։

 

Երեք հարց Ռոբերտ Քոչարյանին․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երեք հարց Ռ.Քոչարյանին.

1) Երբ Վանաձորում դրական արձագանք էր տալիս այն հարցին, որ Հայաստանը պետք է կիսանախագահական լինի, դա ի՞ր անձնական կարծիքն է, թե՞ նաև դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի,


2) Եթե Հայաստան դաշինքին հաջողվի հատել անցողիկ շեմը, պատգամավորները զբաղեցնելո՞ւ են իրենց հասանելիք պաշտոնները ԱԺ-ի հանձնաժողովներում, մասնակցելո՞ւ են նիստերին և մնացած օրենքով նախատեսված աշխատանքներին,


3) Ինքն անձամբ գալո՞ւ է ԱԺ, թե՞ Հայաստան դաշինք ընտրողներն իրականում ՀՅԴ են ընտրում»։

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի դրոշի ներքո նավարկող նավին, որը փորձել է ճեղքել Հորմուզի նեղուցի շրջափակումը

Ամերիկացի
զինվորականները հարվածել են Իրանի դրոշի ներքո նավարկող «Տուսկա»
(Touska) նավին,
որը փորձել էր անցնել Հորմուզի նեղուցով՝ չնայած արգելափակմանը: ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը իր Truth սոցցանցում գրել է, որ «բեռնատար նավը
գրեթե
ավիակրի քաշով, փորձել է խախտել մեր ռազմածովային շրջափակումը, և դա վատ վերջացավ
նրանց համար»:

Թրամփի
խոսքով՝ նավի անձնակազմը անտեսել է նախազգուշացումները, ուստի ամերիկյան նավը
«կանգնեցրել է նրանց՝ մեքենայի մասում ճեղք առաջացնելով»:

Իրանն,
իր հերթին, իր դրոշի ներքո նավի վրա ամերիկյան հարվածը համարել է հրադադարի
խախտում և «ծովային ծովահենության ակտ»։ Ռազմական հրամանատարության հայտարարության
մեջ, որը տարածել է Tasnim լրատվական գործակալությունը, նշվում է, որ Իրանը,
Չինաստանից նավարկող Touska կոնտեյներային նավի վրա հարվածին ի պատասխան, անօդաչուներով
հարձակվել է մի քանի ամերիկյան ռազմանավերի վրա։