19.08.2026, 10:59
Քաղաքականություն
Ձեր «բարեգործությունից» ակնկալում եք քվե. Դա չի՞ ազդում ընտրողների ազատ կամքի վրա. Հովհաննիսյանը՝ Հովսեփյանին
19.08.2026, 10:59
Քաղաքականություն
Ձեր «բարեգործությունից» ակնկալում եք քվե. Դա չի՞ ազդում ընտրողների ազատ կամքի վրա. Հովհաննիսյանը՝ Հովսեփյանին
19.08.2026
Քաղաքականություն
Եթե ձեր արժեքը Երևանի փողոցներում անզեն քաղաքացիների արյունը թափելն է, այո՛, ես դրա դեմ պատերազմում եմ. Ալեքսանյան
Հ-1 ավտոճանապարհի կմ0+400 տեղամասում առկա կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը։ Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Մ-4 ավտոճանապարհի Աբովյանի տրանսպորտային հանգույցը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Միևնույն ժամանակ, վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ավտոճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը, և որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Տ-6-15 ճանապարհը (Գետարգել բնակավայր)։
19.08.2026
Քաղաքականություն
Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր երկխոսությունը հայ ժողովրդի դեմ ինչ-որ «մեխանիզմ պատրաստող» եվրոպացիների հետ. Կարապետյան
19.08.2026
Քաղաքականություն
Հարցերին պատասխանեք ըստ էության, ոչ թե լիրիկական զեղումներով. Սինորյանը՝ Հովսեփյանին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Էդիկ Մինասյանը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:
«Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ: