«Ուժեղ» կուսակցության հույսը չի կարող լինել ընտրակաշառքը․ Պալյան

Երեկվանից ԱԺ-ում քննարկվում է
կառավարության ծրագիրը, վարչապետը ներկայացնում է զեկույցը, սակայն ընդդիմադիր պատգամավորները
ԱԺ դահլիճ են մտնում գրանցվում և դուրս են գալիս՝ չամսնակցելով այս կարևոր քննարկմանը։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։

Նա նշեց, որ այդ ամեն ինչն իրենք
նկատում են ո՛չ երեկ, ո՛չ առաջին օրը, արդեն հինգ տարի շարունակ նույն կերպ է, երբ
հարցն աշխատավարձին է վերաբերում իրենք երբեմն գալիս են ամբողջ կազմով մտնում են դահլիչ
գրանցվում գնում են, վերջերս էլ ձեռագիր են որդեգրել իրենց համար՝ անհատապես են մտնում
նիստերի դահլիճ, գրանցվում և գնում։

«Էս մարդկանց՝ Քոչարյան Ռոբերտի,
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներին ԱԺ-ում հետաքրքրում է միայն փողը, աշխատավարձը և
նաև պարգևավճարները, որոնց մասին չնայած իրենք առիթը բաց չեն թողնում՝ չգիտեմ ինչ երանգ
տալով խոսելու, բայց այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք զրո աշխատանք են
կատարում և չեն սիրում ՀՀ քաղաքացուն, չեն ապրում ՀՀ քաղաքացու խնդրով, դարդով, հոգսով,
այլ իրենց միայն իրենց աշխատավարձն է հետաքրքիր։ Ինչպես նաև վարչապետն արդարացիորեն
նշեց, նաև տեսանյութ հրապարակեց նիստերի դահլիճից, այնպես որ այս ամեն ինչը փաստ է
և այդտեղ հայտնագործություններ անել պետք չի»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան               

Ռումինիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան. Արարատ Միրզոյանի և Օանա-Սիլվիա Ցոյուի հեռախոսազրույցը

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն շուտով այց կկատարի Հայաստան։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցում՝ Ցոյուի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Իմ ռումինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մենք քննարկել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև մեր երկկողմ օրակարգի ընդլայնումը։ Մենք երկուսս էլ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդմանը։ Անհամբեր սպասում եմ մոտ ժամանակներս Ձեզ Երևանում ողջունելու հնարավորությանը», — ասված է հայ նախարարի հրապարակման մեջ։

Կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:

Բայց կատակը մի կողմ, ժողովուրդ ջան, եթե շաբաթը մեկ գաղտնալսվում ու բռնվում եք ընտակաշառք բաժանելիս, բոլոր գաղտնալսումներում պարտադիր խոսում եք բաց կապով խոսելու անթույլատրելիությունից և շարունակում բաց կապով խոսել ընտրակաշառքից՝ կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք։ 

Նույնիսկ դա եք տգետի պես անում ու որ էս խելքով դուք նույնիսկ մի ժեկ չեք կարող կառավարել։

Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:

«Կալուգեցի Սամոյին թույլ չենք տալու ընտրակաշառքով գողանալ մեր երեխաների ապագան»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Չախոյանը՝ նկատելով․ «Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում»։

Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:

«Կալուգեցի Սամոյին թույլ չենք տալու ընտրակաշառքով գողանալ մեր երեխաների ապագան»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Չախոյանը՝ նկատելով․ «Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում»։

Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ հետագա համակարգման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության», — հայտարարել են գերատեսչությունում։

Նշվում է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Թուրքական կողմին են ներկայացվել մեր սկզբունքային գնահատականները իրավիճակի զարգացման և Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ 2025 թվականի օգոստոսին Անկորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված փոխըմբռնումների համատեքստում», — ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին

Կառավարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, ժամը 10:00-ին:

Զգուշացում «կերակրող մայրերի» պաշտպան Նարեկ Կարապետյանին՝ «մի կերակրիր, որ չկերակրվես»

Սամվել
Կալուգացու քաղաքական-քարոզչական թիմն ակնհայտորեն տառապում է  բարոյական արժեքների երկվությամբ։ Այդ թիմի
անդամներից ոմանք, առնվազն երկուսը, հիշեցնենք, ժամանակ առաջ հայտնի «փոդքաստում»
զբաղված էին տարիքով կանանց թիրախավորելով ու այդ թեմայով, թող ներվի ասել, «բոցվելով»,
թե իրենց՝ իշխանության գալու դեպքում ՀՀ-ում «չբավարարված կանայք չեն լինելու»,  բացվելու է «սեքսի» նախարարություն։ Նախօրեին
էլ, երբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց  
«Ուժեղ Հայաստան»-ական երկու կանանց նկատմամբ,  «ուժեղները», ձենները գլուխները գցած, դարձան կերակրող
կանանց անձնուրաց պաշտպաններ։ Ինչո՞ւ կերակրող կանանց, քանի որ ձերբակալված
կանանցից մեկը՝ Գոհար Ղումաշյանը
․․․ երկու ամսական երեխա ունի ու կերակրում է։ Փաստորեն, կերակրող մայր լինելը
«ինդուլգենցիա» է հանցանք-զանցանք կատարելու համար։ Սույն տրամաբանությամբ առաջնորդվելով,
ասենք, կարելի է կերակրող մոր քողի ներքո զբաղվել, օրինակ, փաստաթղթերի կեղծմամբ
կամ, ասենք, թունավորել աղմկող հարևանին, որի պատճառով կերակրվող երեխան վատ է
քնում, կամ, դիցուք, բռնություն կիրառել նույն կերակրվող երեխայի հանդեպ՝ գիշերվա
կեսին արթնանալու, իր՝ կերակրող մոր քունը խաթարելու համար։ Աբսուրդ է, չէ՞։
Ցինիզմի ու երեսպաշտության «վիսշի պիլոտաժի» դրսևորում էր Նարեկ Կարապետյանի
ֆեյսբուքյան՝ «կերակրող մայրերի» թեմայով «պաշտպանական ճառիկը», թե
․ «Պարտվեք տղամարդավարի, մի կալանավորեք
մայրերի
․․․ Դիմում եմ ուժային մարմինների մեր ընկերներին,
տղամարդկանց, արդյոք սա այն երկի՞րն է, մեր երկիրը դուք այսպե՞ս եք պատկերացնում,
որ մայրիկները երկու ամսական բալիկով, տարվեն դատարան անիմաստ թեմայով, սա՞ է մեր
ապագան»։ Ասվածը, հիրավի, իրավաՏգիտության բացառիկ նմուշ է։  Դիցուք, եթե վաղը Նարեկ Կարապետյանի
մեքենայից  որևէ  կերակրող մայրիկ որոշի գողություն անել  կամ, ասենք, փողոցով անցնելիս նրան ճիպոտով
հարվածել, նրա այդ արարքները պետք է անպատիժ մնան, քանի որ, գրողը տանի,  չէ՞ որ սույն արարքները կատարողը կերակրող մայր
է։ Մի՞թե կարելի է նման «անիմաստ բաների» համար քրեական հետապնդում հարուցել,
դատարան կանչել «անմեղ» մայրիկներին, ձերբակալել կամ խափանման միջոց կիրառել։   

Նարեկ
Կարապետյանն ու նրա «խելքին» ընկած այլ «ուժեղականներ» հասկանո՞ւմ են, որ ապրում
են մի երկրում, որտեղ օրենքը գերակա է ու գործում է բոլորի համար՝ անկախ կերակրող
կամ կերակրվող լինելու կարգավիճակից։ Իրենք էլ օրենքի նման՝ տնավարի, կենցաղային
մակարդակի մեկնաբանումով խրախուսում են Ընտրական օրենսգրքի խախտումները՝ հակելով
այլ կուսակցությունների անդամ հանդիսացող «կերակրող, բալիկ ունեցող մայրերին»
կատարելու նույն արարքները, ակնարկելով, որ անպատիժ են մնալու։ Սա այն դեպքն է,
երբ պետք է ասել՝ Նարեկ Կարապետյան,  մարդկանց
մի՛ կերակրիր անհեթեթություններով, որ վաղը տվածդ կերակուրիդ զոհը չդառնաս։  

Մի «խոխմա»
բան էլ
․ Նարեկ
Կարապետյանը իր մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ 
նշել է, թե «ուժեղ»-ական  կանանց
իրենց կատարած արարքի համար հետապնդելը «
մեծ հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումն» է։ Ապա հավելել․ «Փաշինյա՛ն, Հայաստանը չի դառնա Ադրբեջան»։ Փաստերը ցույց են տալիս, որ վերջին
հանրահավաքից  հետո խուճապի մատնվել է «Ուժեղ
Հայաստան»-ը, քանի որ այդքան ռեսուրս ծախսել, մեջտեղից ճղվել  ու հազիվ մի 12,5 հազար մարդ հավաքել հանրահավաքի,
իրոք, խուճապի թեմա է։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջան չդառնալուն, ապա եթե ՀՀ-ում
ադրբեջանական բարքեր տիրեին, ապա իրենք՝  «ուժեղները»,
 հինգ հոգով մի վայրում հավաքվելու, առավել
ևս՝ հանրահավաք անելու ռիսկ  չէին ունենա։  Ի դեպ, ավելի դաժան ճակատագիր նրանց կսպասեր, եթե
նույնն անել փորձեին
․․․ Սամվել Սարգիսիչի բիզնես գործունեության
վայրում՝ ՌԴ-ում։ Այդ երկրում Պուտինի օրոք
 քաղաքական գործունեություն ծավալելու,  ինքզինքը  վարչապետ երևակայելու դեպքում Սամվել Կարապետյանին
նվազագույնը կթունավորեին, նրա խմբակին էլ
․․․ կցրեին տներով՝ նախքան այդ դաժան կտտանքների ենթարկելով։

Հ․ Մանուկյան    

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

   

Մեծ Բրիտանիան սառեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին հանձնելու գործարքը

Մեծ Բրիտանիան սառեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին հանձնելու գործարքը, որը կողմերը կնքել էին 2025 թվականի մայիսին։ Համաձայն այդ պայմանագրի՝ Չագոսը, ներառյալ Դիեգո Գարսիա կղզին, պետք է անցներ Մավրիկիոսի լիակատար ինքնիշխանությանը, իսկ Մեծ Բրիտանիան պետք է ստանար 99 տարվա վարձակալության իրավունք Դիեգո Գարսիայի ռազմաբազայի համար՝ տարեկան վճարելով մոտ 137 միլիոն դոլար։ Մավրիկիոսը նաև պարտավորվում էր արգելել օտարերկրյա ռազմական բազաների ստեղծումը Չագոս արշիպելագի մյուս կղզիներում։

Դիեգո Գարսիան Չագոս արշիպելագի ամենամեծ կղզին է, որտեղ տեղակայված է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համատեղ ռազմաբազան։ Այն ծառայում է որպես կարևոր հենակետ ամերիկյան ուժերի համար, այդ թվում՝ 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի, 2003 թվականի Իրաքի պատերազմի և 2000-ականների սկզբին Աֆղանստանում իրականացվող գործողությունների ընթացքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Չագոսի փոխանցումը Մավրիկիոսին, և այդ դժգոհությունը, ըստ որոշ գնահատականների, դարձել է Լոնդոնի կողմից գործարքի կասեցման պատճառներից մեկը։

Մավրիկիոսի ղեկավարությունը Մեծ Բրիտանիային մեղադրում է գործարքի վավերացումը ձգձգելու համար։ Մարտի սկզբին Մավրիկիոսի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է հարցի իրավական լուծման տարբերակներ՝ չբացառելով Մեծ Բրիտանիայի դեմ դատական հայց ներկայացնելը։