Այսպիսի անհաջող խաղ չեմ հիշում․ Եղիշե Մելիքյան

Ցավալի էր, մենք արժանի չէինք պարտության։ Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրի արտագնա խաղում Կիպրոսից կրած 0:2 հաշվով պարտությունից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Նա ընդգծել է՝ այսպիսի անհաջող խաղ չի հիշում․

«Հաճելի չէ, տխուր ենք, ներողություն ենք խնդրում, բայց մեղավորներ չենք փնտրում։ Ես եմ առաջին մեղավորը, բայց այս ամենը ես պետք է մի կողմ թողնեմ, երեք օրից խաղ ունենք։ Պետք է թիմին հոգեբանորեն պատրաստել, ֆիզիկապես վերականգնել, որ վերջացնենք այս ցիկլը։

Հետո անպայման կունենանք վերլուծելու հնարավորությունը եւ հասկանալու, ինչպես պետք է շարժվենք առաջ։

Տղաներից նվիրվածության համար դժգոհ չեմ։ Դե որ գոլերը չգնաց, պետք է երեւա, որ բոլորս մեղավոր ենք, ընդունում ենք եւ պետք է շարժվենք առաջ»,- ասել է Մելիքյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *