Նրանց երազած Հայաստանը այն է, որը ոչ ոքի պետք չէ՝ ըստ Կտրիճ Ներսիսյանի ծննդյան օրը շնորհավորած մի նախագահի. Դավոյան

25.08.2026

Քաղաքականություն

Նրանց երազած Հայաստանը այն է, որը ոչ ոքի պետք չէ՝ ըստ Կտրիճ Ներսիսյանի ծննդյան օրը շնորհավորած մի նախագահի. Դավոյան

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ Ենթադրվում է, որ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Եթե անդամակցությունն այլևս պետք չէ, Հայաստանն ազատ է դուրս գալու ՀԱՊԿ-ից». Պեսկով

«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանն անդամակցելուն, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դրանից դուրս գալու»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ինքը գոհ կլիներ, եթե Հայաստանին հեռացնեին ՀԱՊԿ-ից: Պեսկովը նկատել է, որ Հայաստանը կարող է լքել կառույցը, եթե դրա անդամակցությունն իրեն այլևս անհրաժեշտ չէ:

Նա անդրադարձել է նաև Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու Երևանի մտադրությանը: Նրա խոսքով՝ այդ քայլից հետո Հայաստանը ԵԱՏՄ-ում կբախվի խոր հակասությունների, որոնք առաջին հերթին վնաս կհասցնեն հենց երկրին: Պեսկովն պարզաբանել է, որ Երևանը ստիպված կլինի տարբեր ոլորտների իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ ստանդարտներին, մինչդեռ դրանք հակասում են ԵԱՏՄ-ում գործող նորմերին ու կանոնակարգերին:

Ինչի՞ հաշվին եք միլիոնատեր. Ուզում եք ձեր միլիոնները ժառանգել ձեր երեխաների՞ն. չի լինելու. Վարչապետը՝ Լ. Քոչարյանին

24.08.2026

Հասարակություն

Ինչի՞ հաշվին եք միլիոնատեր. Ուզում եք ձեր միլիոնները ժառանգել ձեր երեխաների՞ն. չի լինելու. Վարչապետը՝ Լ. Քոչարյանին

Անկախության հռչակագրում գրված է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Մեզ մեղադրել եք սա մեջբերելու համար. Թագուհի Ղազարյան

24.08.2026

Քաղաքականություն

Անկախության հռչակագրում գրված է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Մեզ մեղադրել եք սա մեջբերելու համար. Թագուհի Ղազարյան

«Ուժեղ» ընդդիմության թույլ կողմը. Բավական է մի քանի անգամ ասել Կտրիճ Ներսիսյան, որ մոռանան ժողովրդին. Բադալյան

24.08.2026, 14:23

Քաղաքականություն

Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած մարդիկ խոստացել են՝ գնա, «ուվերեննի» ասա՝ ՀՀ հաջորդ վարչապետը դու ես. Փաշինյան

Վրաստանում 2,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Շիրակում և Լոռիում

Օգոստոսի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով՝ 14:04-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2,9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 13 կմ դեպի արևմուտք (հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով), իսկ օջախի խորությունը եղել է 10 կմ: Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Հայաստանի տարածքում՝ Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան բնակավայրերում։

Լուկաշենկոյի հանձնարարությամբ. Բելառուսում տեղի է ունեցել ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում

Բելառուսի Գոմելի մարզում տեղի է ունեցել քաղաքացիների «10-ը 10-ի դիմաց» փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Իրինա Կոստևիչի խոսքով՝ Բելառուսի տարածքում գտնվող և ներգաղթային ու այլ օրենսդրական նորմեր խախտած Ուկրաինայի 10 քաղաքացիներ վերադառնում են հայրենիք՝ իրենց ընտանիքների մոտ: Փոխարենը, Բելառուսի սահմանային անցակետով Ռուսաստանին են փոխանցվելու 10 ռուս ռազմագերիներ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքացիների փոխանակման գործընթացն իրականացվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական հանձնարարականով:

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ՀՀ Ազգային ժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու երկարաժամկետ, փոխշահավետ գործընկերությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքն ու կարևորել դրա դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանը:

Ազգային ժողովում մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան 2026» ծրագրի աշխատանքները

Ազգային ժողովումօգոստոսի 24-ին մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի՝ 2026 թվականի աշխատանքները:

«Արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» նախագիծը: Ձեր ակտիվ մասնակցությունը փաստում է, որ այն հաջողված է ու պահանջված»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ ընդգծելով, որ ԱԺ աշխատակազմի հետ արդյունավետ ու շարունակական համագործակցությունը կարևոր արդյունքներ է արձանագրել՝ նպաստելով երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և հանրային կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։ Դավիթ Համբարյանը հորդորել է երիտասարդներին յուրաքանչյուր հանդիպումից և քննարկումից փորձել վերցնել առավելագույնը՝ մաղթելով հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ աշխատանքային օրեր։ 

Երիտասարդական խորհրդարանի անդամներին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքն ու ջերմ շնորհավորանքներն է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի օգնական Էլինա Իշխանյանը՝ նկատելով, որ երիտասարդ լինելը բազում դռներ է բացում իրենց առջև։ «Երիտասարդ լինելը նոր գաղափարներ հռչակելու մեծ հնարավորություն է։ Այս առումով մեզ համար ոգեշնչող օրինակ է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով ընտրվելուց հետո դարձավ աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը»,- նշել է Էլինա Իշխանյանը։ 


ՄԱԶԾ խորհրդարանական աջակցության ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը, ընդգծելով իրականացվող ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է վերջին մի քանի տարիների աշխատանքները, ԵԽ օրակարգը։ Նա երիտասարդներին հորդորել է լիարժեք իրացնել Ազգային ժողովում իրենց ձայնը լսելի դարձնելու բացառիկ հնարավորությունը։ 

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, հաջողություններ մաղթելով Երիտասարդական խորհրդարանի անդամներին, նշել է, որ այս հարթակում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագետները, ԱԺ քարտուղարության աշխատակիցները, միջազգային գործընկերների աջակցությամբ կներկայացնեն օրենսդիրի գործունեությունը, օրենսդրական մեխանիզմներն ու գործիքակազմը։ 

2026 թվականի Երիտասարդական խորհրդարանն ունի 44 անդամ։ Ձևավորվել է 3 մշտական հանձնաժողովԱռողջապահության հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի։ Երիտասարդներն ընդգրկվել են հանձնաժողովների աշխատանքներում ինքնաառաջադրմամբ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներ և տեղակալներ։ 


Երիտասարդական խորհրդարանի անդամներն աշխատանքի շրջանակում ծանոթացել են խորհրդարանի գործունեությանը, Ազգային ժողովի մարմինների և մշտական հանձնաժողովների գործառույթներին ու ընթացակարգերին, դիտել 2025 թվականի Երիտասարդական խորհրդարանի գործունեության վերաբերյալ տեսահոլովակը։

ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի, Նորվեգիայի և Կանադայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: