Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնում են. այն մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան

Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնում են. այն մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան

Ավտովթար Արագածոտնում. բախվել են բեռնատարն ու «Opel»-ը, վերջինի վարորդը մաhաgել է

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, բեռնատարի վարորդի և «Opel»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։

ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը և ՀՀ-ն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին. վարչապետ

24.08.2026

Քաղաքականություն

ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը և ՀՀ-ն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին. վարչապետ

Վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման ընթացակարգերը՝ հիմքում դնելով հարաբերությունների նոր որակ. Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում։

ՆԳՆ-ից հայտնել են, որ մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

«Օրակարգում քաղաքացիության տրամադրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, գործող իրավակարգավորումների կատարելագործմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցերն էին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և Հայաստանի Հանրապետության միջև կայուն իրավական կապի ապահովումը։

«Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրանց տրամաբանության հիմքում դնում պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մոտեցում։ Մեր մշակած բոլոր լուծումների հիմքում պետք է լինի այն ընկալումը, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից պետք է ապահովենք նոր որակ»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Ներկայացվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու, վերականգնելու և հարակից գործընթացների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկներ։ Քննարկվել են իրավական պահանջների և գործող մեխանիզմների բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը միտված լուծումները՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը Հայաստանի Հանրապետության իրավական ու գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով։

ՆԳ նախարարը հանձնարարել է քննարկման արդյունքներով փաթեթը բերել վերջնական տեսքի և ներկայացնել հանրային քննարկման»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնելու պատմական հնարավորությունը. Վարչապետը՝ Երասխ-Ախուրիկ երկաթուղու մասին

Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնելու պատմական հնարավորությունը. Վարչապետը՝ Երասխ-Ախուրիկ երկաթուղու մասին

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում. Փաշինյանը՝ Զելենսկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում են Կառավարության էջից:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։

Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին:

Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»:

Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրենք. ապագան այսօր է, խաչմերուկը՝ ՀՀ-ում. վարչապետ

24.08.2026

Քաղաքականություն

Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրենք. ապագան այսօր է, խաչմերուկը՝ ՀՀ-ում. վարչապետ

Խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում

Խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում

Իրականությունը տեր-թոդիկյան ոճի դասատուի պես մեզ սովորեցրեց պատմության դասը. Վարչապետը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Իրականությունը տեր-թոդիկյան ոճի դասատուի պես մեզ սովորեցրեց պատմության դասը. Վարչապետը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին