Կալուգացի Սամոյի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության
ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու և ձերբակալությունների մասին։
«Եթե մարդ իրապես ուժեղ է և ունի
ժողովրդի աջակցությունը, իսկ ուժեղ կարող է լինել էն առաջնորդը կամ էն ուժը, որն ունի
ժողովրդի իրական աջակցությունը, ապա այդպիսի քայլերի բնավ չի գնա, սակայն դա սովորութային
բնույթ էլ ունի, այսինքն՝ այս ուժերն այլ կերպ չեն պատկերացնում իրենց՝ իշխանության
գալու ճանապարհը, որովհետև գիտեն, որ ժողովուրդն իրենց կողքին չէ։ Շատ հետաքրքիր տենդենց
ենք նկատում, և դա փաստել են նաև իմ գործընկերները. այս ուժը թաքնվում է կանանց հետևում,
ինչը շատ տգեղ երևույթ է, որին մենք ականատես ենք լինում, որպեսզի հետագայում էլ նման
երևույթներ ի հայտ գալու դեպքում ասեն՝ գիտեք ինչ կա՝ կին է, անչափահաս երեխաներ ունի
կամ անչափահաս երեխաներ չունի, պարզապես կին է, և պետք է սոլիդարություն դրսևորել»,-
ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ուզում է հասկանալ՝
կանայք ինչպե՞ս են գնում այդ քայլին՝ առանց մտածելու իրենց ընտանիքի, իրենց համբավի,
իրենց անվան մասին, և եթե իրենք իսկապես մտածում են այդ ամենի մասին, չպետք է գնան
այդ քայլին։
Պատգամավորի խոսքով՝ այնուամենայնիվ,
այս կանայք օգտագործվում են այս ուժի կողմից։
Ի հավելումն նա ասաց, որ ընտրակաշառք
բաժանում են այն ժամանակ, երբ որ մարդուն իրապես արժեք չեն համարում։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է փոխգործակցությունը ԱՊՀ անդամ պետությունների հետ:
Ուրբաթ օրը ՌԴ ղեկավարը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԱԽ մշտական անդամների հետ:
«Այսօր կքննարկենք մի հարց, որով զբաղվում ենք մշտական հիմունքներով. դա փոխգործակցությունն է մեր մերձավոր հարևանների՝ ԱՊՀ երկրների հետ», — ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ Հայաստանի քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրությանն ու դարնում կիրառված բառամթերքին։
Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ Հայաստանի քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրությանն ու դարնում կիրառված բառամթերքին։
17.04.2026, 21:11
Քաղաքականություն
Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը
Այսօր դատարանի բակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Սամվել Կարապետյանի աջակիցները շշեր և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 15 հոգի բերման է ենթարկվել, իսկ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելին այլևս չի թույլատրվում հարվածներ հասցնել Լիբանանին։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։
«Իսրայելին այլևս չի թույլատրվում հարվածներ հասցնել Լիբանանին։ ԱՄՆ-ն ԱՐԳԵԼՈՒՄ Է նրանց դա անել։ Հերի՛ք է»,- գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ կշարունակի աշխատանքը Լիբանանի հետ և կզբաղվի «Հեզբոլլահ» շարժման հետ կապված իրավիճակով։
Անդրադառնալով Իրանի հետ գործարքին՝ Թրամփն ընդգծել է. «Իրանի հետ համաձայնագիրը նախատեսելու է հարստացված ուրանի փոխանցում ԱՄՆ-ին. այս կամ այն կողմին գումարի վճարում չի դիտարկվում»։