Քոչարյանների տան պատրաստված «բեմադրությունը»․ ձերբակալությունը անակնկալ չէր

Օրերս Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ երկրի իրավապահ համակարգը
դեռևս գտնվում է կլանային ազդեցության տակ, և դա բացարձակ ճշմարտություն է։ Դրա վառ
ապացույցն է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների երեկվա ձերբակալությունը։ Բուն ձերբակալությունից
խուսափել, իհարկե, չհաջողվեց, սակայն մեր տեղեկություններով, Քոչարյանները նախապես
տեղեկացված են եղել նախապատրաստվող քննչական գործողությունների մասին։

 

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը յոթին իրավապահների առջև դուռը բացել է Լևոն Քոչարյանի
որդին՝ կրտսեր Ռոբերտը, և իբրև թե վախեցել է։ Այս մասին ավելի ուշ պատմել է ընտանիքի
փաստաբանը։ Զուգադիպությո՞ւն էր դա արդյոք։

 

Ավելին, տանը նախապես պատրաստված պաստառներ են եղել՝ երեխաների անունից, որոնք
ողջունում էին ԱԱԾ աշխատակիցներին։

 

Ակնհայտ է, որ օգտագործելով երեխաների գործոնը՝ Քոչարյանները փորձում են խղճահարություն
առաջացնել հանրության շրջանում՝ դատարանում իրենց գործի քննության ժամանակ և դրանով
իսկ ազդել դատավորի որոշման վրա։

Ինչո՞ւ եք անընդհատ թաքնվում անչափահաս երեխեքի հետևում. ես գործ ունեմ ձեր ու ձեր հոր հետ. Ալեքսանյան

Ինչո՞ւ եք անընդհատ թաքնվում անչափահաս երեխեքի հետևում. ես գործ ունեմ ձեր ու ձեր հոր հետ. Ալեքսանյան

Եթե «սիրելի ժողովուրդ» ասելով նկատի ունեք գռփողներին, այո՛, պետք է վախենան. Աղաջանյանը՝ Մանուկյանին

26.08.2026

Քաղաքականություն

Եթե «սիրելի ժողովուրդ» ասելով նկատի ունեք գռփողներին, այո՛, պետք է վախենան. Աղաջանյանը՝ Մանուկյանին

Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ․ Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։

Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է։

Իրանի Բորուջերդ քաղաքում ծնված, Վիեննայում, Զալցբուրգում և Միչիգանում կրթություն ստացած, Լոնդոնում ու Նյու Յորքում ստեղծագործած երաժիշտը կարող էր իր կարիերան կառուցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, սակայն 1989 թվականից ճանապարհը նրան նորից Հայաստան է բերում։

«Իմ հայրը ինձ հայրենասիրական ոգով է մեծացրել և իմ երազանքն էր Հայաստան գալը։ Չնայած մեծ կարիերա ունեի արտասահմանում, բայց երբ երկրաշարժը եղավ, ամեն ինչ մոռացա, եկա հայրենիք։ Սկսեցի գործունեությունս «Այո՛ անկախությանը» ճանապարհին։ Մեր հանրապետության հիմը, եռագույնը, զինանշանը ինձ համար սուրբ էր»,-հիշում է Ճգնավորյանը։

Մաեստրոյի համար քաղաքացիությունն ու ինքնությունը երկու տարբեր հարթություններ էին։ Քաղաքացիությունը՝ պետության հետ կայուն իրավական կապի, իսկ հայ լինելը՝ ինքնության հարց էր։

 «Չնայած ժողովուրդն ինձ ընդունում է, բայց լավ կլիներ ես էլ հայրենիքիս անձնագիրն ունենայի, դիմեցի և փառք Տիրոջը, որ կատարվեց երազանքս։

Շատ հուզիչ էր ինձ համար, որովհետև երբ հնչեց օրհներգը, տեսա դրոշն ու զինանշանը, հիշեցի, որ ժամանակին հենց այդ խորհրդանիշների համար եմ պայքարել Ազգային ժողովում՝ դրանք ժողովրդին ներկայացնելով ու պաշտպանելով։ Եվ այսօր, հենց այդ խորհրդանիշների ներքո, ինքս երդում տվեցի հայրենիքիս՝ մնալ նրան հավատարիմ»,-նշում է նա։

Տարիներ անց մաեստրոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Այն կապը, որը տարիներ շարունակ գոյություն ուներ նրա ստեղծագործության, գործունեության ու ինքնության մեջ, այժմ ամրագրված է նաև իրավական մակարդակում։ Եվ եթե տարիներ շարունակ նա Հայաստանն իրենն էր համարում, ապա այսօր այդ պատկանելությունը հաստատված է նաև իրավականորեն։

«Ես որբ եմ մեծացել։ Զարմանալի է՝ երբեք երկիր չեմ ունեցել․ Պարսկաստանում հայ էի, Հայաստանում պարսիկ էի, օտար երկրներում՝ օտար։ Երբևիցե չեմ հասկացել՝ երկիր ունենալն ինչ է նշանակում։ Երկիր չեմ ունեցել։ Ես ինձ հայաստանցի եմ զգացել, և երբ հեռացա այստեղից, ինձ համար մեծ կորուստ էր։ Իսկապես որբություն զգացի։

Մեկ շաբաթ է, ինչ զգում եմ, որ երկիր ունեմ։ Եվ շնորհակալություն»։

«Բարի գալուստ, ԱԱԾ» պլակատ էիք պատրաստել. ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ են կտրվելու. Չախոյան

«Բարի գալուստ, ԱԱԾ» պլակատ էիք պատրաստել. ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ են կտրվելու. Չախոյան

ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։

Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել նաև զինծառայողների հետ։ Առանձին հարցեր քննարկվել են զորամասի հոգեբանի հետ։

Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական համագործակցությունը ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են, որ չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին՝ ոլորտում դեռևս առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։

Ասում են՝ երեխեք, հայ կին, հայ մայր, ու մեխը խփում է տիկին Խամոյանը՝ հայրը չկա… հոր մասին Քոչարյանին կհարցնեք. Գաբրիելյան

26.08.2026

Քաղաքականություն

Ասում են՝ երեխեք, հայ կին, հայ մայր, ու մեխը խփում է տիկին Խամոյանը՝ հայրը չկա… հոր մասին Քոչարյանին կհարցնեք. Գաբրիելյան

Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն

Բաքվի Սլավոնական համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին։

Հուսեյնզադեի խոսքով՝ համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն՝ հայերենի դասավանդումը նախատեսվում է առաջիկա տարիներին։

Ավելի վաղ՝ 2025 թվականին, Բաքվի Սլավոնական համալսարանի ռեկտոր Անար Նագիևը հայտարարել էր, որ 2026-2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։

Ներկայում հայերենը դասավանդվում է Ադրբեջանի մի շարք բուհերում, այդ թվում՝ Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 12-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 17-ի վճռով բավարարվել էր: Վճռով անվավեր էր ճանաչվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղի 7-րդ փողոցում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր էր ճանաչվել ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին Կադաստրի կոմիտեում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 0.03 հա մակերեսով, 237 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ:

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում. նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել

Ռոբերտ Քոչարյանն այժմ գտնվում է հիվանդանոցում։ 

Նրա որդին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ հորը ձերբակալելու նոր որոշում է կայացվել։

Նոր որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախորդ որոշումից անցել է 24 ժամ։

Ըստ կրտսեր Քոչարյանի՝ առողջական վիճակով պայմանավորված, նրան դատարան ներկայացնել դեռևս հնարավոր չէ։