Եկեղեցական որ առաջնորդներն են դատվել պատմության ընթացքում

Օգոստոսի 6-ին մենարկեց Հայ ժողովրդի նորագույն պատմության թերեւս ամենաաննախադեպ ու ամոթալի գործընթացներից մեկը՝ դատական գործի քննությունն ընդդեմ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների։ 1991 թվականի անկախացումից հետո թերեւս նույնիսկ մղձավանջային երազում դժվար էր պատկերացնել այն, ինչն այսօր իրականություն է։ Այն թերեւս կարելի է համեմատել Խորեն 1-ին Մուրադբեկյան կաթողիկոսին խորհրդային ՊԱԿ գործակալների կողմից խեղդամահ անելու հետ։ Վստահ ենք, որ թեման կշարունակի գտնվել հանրային-քաղաքական օրակարգում։ Վստահ ենք նաեւ, որ հանրային կարծիքն իր հիմնական մասով բացասական կլինի։

Փորձենք հետադարձ հայացք նետել անցյալին ու ներկայացնել քրիստոնեության պատմության ընթացքում առավել հայտնի դեպքերից մի քանիսը, երբ կաթողիկոսները, պատրիարքները կամ պապերը կանգնել են դատարանի առաջ։ Ի սկզբանե նշենք, որ քրիստոնեության պատմության մեջ նման դեպքերը երկու խմբի են բաժանվում՝ երբ եկեղեցականները կանգնում են եկեղեցական դատարանի առաջ, այսինքն՝ երբ եկեղեցապետին կամ բարձրաստիճան հոգեւորականին դատել են այլ բարձրաստիճան հոգեւորականներ` կրոնադավանական խնդիրների պատճառով, եւ երբ եկեղեցապետերը կամ բարձրաստիճան կղերականները կանգնել են աշխարհիկ դատարանի առաջ, այսինքն՝ երբ նրանց դատել է պետական իշխանությունը, այնպիսի հանցանքների համար, որոնք ավելի շատ աշխարհիկ-պետական իրավունքի ոլորտին են դասվել։

Առաջին ամենաակնառու դեպքը, երբ եկեղեցապետը կանգնել է դատարանի առաջ, եղել է հեռավոր 5-րդ դարում՝ 431 թվականին։ Եկեղեցական ատյանի առաջ է կանգնել Կոստանդնուպոլսի պատրիարք Նեստորը։ Նա դարձել էր եկեղեցական-դավանական վեճի հարուցող, որը պատճառ էր դարձել Եփեսոսում 3-րդ Տիեզերաժողովի գումարման համար։ Ժողովը քննարկել է Նեստորի ուսմունքը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ եւ մեղադրել է նրան եկեղեղական պահանջները խախտելու մեջ։ Դատավարությունն ավարտվել է նրանով, որ Նեստորը զրկվել է Կոստանդնուպոլսի պատրիարքական Աթոռից, զրկվել է եկեղեցականի կարգից։ Եփեսոսի ժողովի վավերագրերն ուղղակիորեն ասում են այն մասին, որ ժողովը նրա հանդեպ եպիսկոպոսական կարգից զրկելու որոշում է կայացրել։ Սակայն նկատենք, ու սա շատ կարեւոր է, որ Նեստորի դատավարությունը պետական քրեական դատավարություն չէր՝ ժամանակակից տերմինաբանությամբ ասած։ Նեստորը դատվել է եկեղեցական ատյանի կողմից, դատապարտվել եկեղեցական ժողովի կողմից եւ ոչ թե պետական դատարանի։

451 թվականին՝ Նեստորի դատավարությունից քսան տարի անց, եկեղեցական պատկառելի ատյանի առաջ է կանգնել Ալեքսանդրիայի պատրիարք Դիոսկորոս Ալեքսանդրացին։ Քաղկեդոնի ժողովը, որը փաստացի դառնում է նրա համար դատական ատյան, նրան մեղադրում է եկեղեցական կանոնների խախտման եւ ժողովական կանոնների հանդեպ ցուցաբերած անհնազանդության մեջ։ Նա եւս պաշտոնազրկվում է։

Եթե Նեստորի դատավարությունը եկեղեցադավանաբանական հիմք ուներ, ապա Դիոսկորոս Ալեքսանդրացու դատավարությունը, ըստ Օքսֆորդի համալսարանի հետազոտող Ֆոլքեր Մենցեի, պետք է դիտարկել ավելի շատ եկեղեցաքաղաքական իշխանության համար պայքարի համատեքստում։ Ըստ ամենայնի, սա ցույց է տալիս, որ արդեն 5-րդ դարում աստիճանաբար պետական-քաղաքական իշխանությունները փորձել են միջամտել եկեղեցական ներքին գործերին՝ ներառյալ նաեւ դավանաբանական նրբությունների հետ կապված հարցերին, եւ փորձել են իրենց շահերին ու նպատակահարմարություններին դրանք ծառայեցնել։ Սա իր հերթին կրոնաեկեղեցական բովանդակության խնդիրն ուռճացրել ու դարձրել է հակամարտություն, որն աստիճանաբար ստացել է քաղաքական երանգավորում ու, ի վերջո, դարձել դատավարություն ընդդեմ եկեղեցապետի կամ բարձրաստիճան եկեղեցականի։
Այլ խոսքով ասած՝ Հայաստանում սկսված հակաեկեղեցական արշավն իր բնույթով հին է այնքան, որքան Եկեղեցին, եւ Հայաստանի գործող իշխանությունները, ըստ էության, հին դարերի կամ միջնադարյան ժամանակաշրջանի վաղուց մոռացված ավանդույթներն են վերակենդանացրել։

Մարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենք


Մարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենք

Ծանր է Փաշինյանի վիճակը – Հրապարակ

Ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը։ Ծանրն այն բառը չէ, և սովորական բառամթերքով հնարավոր չէ նկարագրել։
Շեքսպիրի հերոսը կասեր՝ «Լինել, թե չլինել, այս է խնդիրը․․․»։ Փաշինյանն այստեղ վերջակետ կդներ և չէր շարունակի՝ «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ», որովհետև նրան չի հետաքրքրում հոգեպես ազնիվ լինելը։ Նրան միայն մի բան է հուզում՝ անպայմա՛ն լինել։ Ինչ գնով ուզում է՝ լինե՛լ։ Ու նրա խաղը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հենց դա է վկայում։

Բայց ողբերգության մեջ գալիս է մի պահ, երբ հանգուցալուծումն անխուսափելի է, և պետք է որոշել՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ։ Իսկ վերջնական որոշումը կարող է գուժել Փաշինյանի «չլինելը»։ Հենց դրա համար ասում է՝ մի քիչ էլ սպասենք։ Ինչքան հնարավոր է՝ երկարաձգել իր լինելը։

Գալուզինն արդեն հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։
Բայց ինչո՞ւ։

Շեքսպիրյան ողբերգություն։ Չէ՞ որ ինքը այնքան լավ է խաղում երկուսի միջակայքում։ Եթե թեքվի մի կողմի վրա, մյուս կողմը «սուր կհանի»։ Այսօր խաղն արդեն հասել է 50/50-ի։ Գրեթե հավասարեցնել է ուզում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շեմերը։
Ազգային ժողովում՝ «փայլուն հանդուրժողականություն է»։ Ընդդիմությանն այնպես են խփում, որ հետքը չերևա, բայց դա չի խանգարում մյուս կողմի խաթրն էլ առնել՝ Կաթողիկոսն է հետապնդվում, նոր քրեական գործեր են շարվում․․․ Եվ նրանցից շատերը, ովքեր հետապնդվում ու ձերբակալվում են, ռուսական կողմնորոշում ունեն։
Փաշինյանին երկու կողմից էլ զգուշացնում են՝ ժամանակը սպառվում է։

Սա է ամբողջ ողբերգությունը։ Նա ուզում էր լինել բոլորի հետ՝ այնքան, որքան իրեն ձեռնտու է։ Բայց աշխարհաքաղաքականությունը սուպերմարկետ չէ, որտեղ կարող ես մի դարակից վերցնել անվտանգությունը, մյուսից՝ եվրոպական աջակցությունը, երրորդից՝ քաղաքական լեգիտիմությունը։ Վերջում հաշիվը ներկայացվում է։
Եվ Գալուզինի հայտարարությունն այդ հաշվի առաջին թերթիկն է։

Ահա թե ինչու այսօր Փաշինյանի վիճակն իսկապես ծանր է։ Նա կանգնած է ընտրությունը հետաձգելու հնարավորության կորստի առաջ։ Ու որքան էլ փորձի ձգել, որքան էլ նոր ձևակերպումներ գտնի, որքան էլ «մի քիչ էլ սպասենք» ասի, մի բան արդեն ակնհայտ է՝ թպրտալու տեղը գնալով փոքրանում է։

Եվ հիմա հարցն արդեն միայն ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն չէ։

Հարցն այն է՝ որքա՞ն կարող է պետության արտաքին քաղաքականությունը մնալ անձնական քաղաքական գոյատևման գործիք։
Պետության ռազմավարական հարցերը հնարավոր չէ անվերջ թողնել «հետո»-ի վրա՝ միայն սեփական իշխանության «հիմա»-ն երկարացնելու համար։

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել


«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հայտարարել է, որ տնտեսական քաղաքականության հարցերում որոշումները պետք է հիմնված լինեն իրական տվյալների և…

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է Ռուսաստանին ուղղակիորեն թշնամի անվանել՝ նշելով, որ նման հայտարարությունը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանի Դաշնությունը թշնամի է համարում, Կոբախիձեն պատասխանել է, որ նման հայտարարությունը կլինի «կոնկրետ քաղաքական հայտարարություն», որին կհաջորդեն կոնկրետ քայլեր։

«Դուք ուզում եք վերնագրեր, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներում, այն մասին, որ ես Ռուսաստանի Դաշնությունը թշնամի եմ հռչակում։ Սա կոնկրետ քաղաքական հայտարարություն է, որին պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր», – ասել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն նաև հիշեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքականությունը 2008 թվականի իրադարձություններից առաջ և ընթացքում։

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Երևանում լքված նորածնին հայտնաբերած տղամարդը այցելել է հիվանդանոց՝ երեխային տեսնելու։

Նորածնի առողջական վիճակի մասին լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը։

Նրա խոսքով՝ նախօրեին բուժհաստատության ընդունարանում ահազանգ է ստացվել, որ ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով նորածին է տեղափոխվել հիվանդանոց։

Բժիշկը նշել է, որ երեխային անմիջապես զննել են, և նրա վիճակը գնահատվել է ծանր։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը նվազել էր մինչև 30 աստիճան, ինչը հատկապես կյանքի առաջին ժամերին վտանգավոր ցուցանիշ է։ Երեխայի մոտ արձանագրվել էր հիպոթերմիա։

Ջերջերյանի խոսքով՝ նման դեպքերում երեխային հնարավոր չէ միանգամից տաքացնել, քանի որ անհրաժեշտ է հետևել հատուկ բժշկական արձանագրությանը։

Ներկայում երեխայի ջերմաստիճանը կարգավորվել է և կազմում է 36.7 աստիճան։ Միաժամանակ նորածնի մոտ առկա է շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նա գտնվում է հատուկ բժշկական սարքավորման օգնությամբ հսկողության տակ։

Բժիշկը նաև անդրադարձել է երեխայի պորտալարին։ Նրա խոսքով՝ նորածնին հայտնաբերած անձինք արդեն կապել էին պորտալարը։

«Երբ երեխան հասել է կլինիկա, պորտալարը թանզիֆով արդեն կապված էր։ Մոտ 20-25 սանտիմետր երկարությամբ պորտալար էր պահպանվել»,- նշել է Ջերջերյանը։

Նրա գնահատմամբ՝ պորտալարի վիճակից հնարավոր է եզրակացնել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Բժիշկը նշել է, որ պորտալարի թարմությունը վկայում է մոտ 3-5 ժամ առաջ տեղի ունեցած ծննդաբերության մասին։

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակատար Գևորգ Մելիքսեթյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։

Համապատասխան որոշմամբ՝ Մելիքսեթյանը պաշտոնից ազատվել է 2026 թվականի օգոստոսի 17-ից։

Որոշումն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթի հիման վրա։

Շուշան Փաշինյանը Սրբուհի Գալյանի մոտ պրակտիկա է անցնում

Անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը Փաշինյանի միջնեկ աղջկա՝ Շուշանի, մասնակցությամբ լուսանկարներ են հայտնվել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի էջում։

Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Շուշանը ներկա, պատասխանեցին․ ««Մեկ օր նախարարի հետ» ծրագրին է մասնակցում և կարճաժամկետ պրակտիկա է անցում»։

«Ուժեղ Հայաստանը» շուտով կհայտարարի հանձնաժողովների նախագահի իր թեկնածուների անունները

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խորհրդարանի միջանցքում անդրադարձել է Դոնթի բանաձևով խմբակցությանը հասանելիք մշտական հանձնաժողովների ղեկավարների նշանակման հարցին։

Կարապետյանի խոսքով՝ հանձնաժողովներից մեկի ղեկավարի թեկնածուի վերաբերյալ որոշումն արդեն հայտնի է, սակայն խմբակցությունը դեռ պատրաստ չէ հրապարակել անունները։

«Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի անունը հայտնի է, բայց այս պահին չեմ կարող ասել»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ մյուս հանձնաժողովի ղեկավարի վերաբերյալ ևս մանրամասները կհայտարարվեն ընդմիջումից հետո։ Նրա խոսքով՝ թեկնածուների անունները նախատեսվում է հրապարակել մոտ երկու ժամ անց։