Պատրաստվում են Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Մեծ Բրիտանիայի Արքայական ռազմածովային ուժերի ջրասուզակները նախապատրաստվում են Հորմուզի նեղուցի ականազերծմանը՝ համապատասխան քաղաքական որոշման կայացման պարագայում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն հրապարակման, սակրավորներն ու մյուս մասնագետները, ովքեր ունեն համապատասխան որակավորում, այժմ նախապատրաստվում են, եւ առաջին իսկ հրահանգի դեպքում՝ կանցնեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաջադրանքի կատարմանը։

Հրաժարվել է ապամոնտաժել միջուկային օբյեկտները

Իրանը, ամերիկյան կողմից փոխանցված հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների իր պատասխանում հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, որը պնդում է Վաշինգտոնը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հոդվածի, Իրանը համաձայն է դադարեցնել ուրանի հարստացումը, սակայն ոչ 20 տարով, ինչպես դա պահանջում է Վաշինգտոնը։

Բացի այդ, Թեհրանն առաջարկում է վերամշակել իր ունեցած հարստացված ուրանը եւ իջեցնել հարստացման աստիճանը։ Մնացած մասը՝ Թեհրանը համաձայն է փոխանցել երրորդ կողմի, պայմանով, որ եթե որեւէ կերպ Միացյալ Նահանգները հրաժարվի գործարքից, ապա այդ ուրանի պաշարը կվերադարձվի Իսլամական Հանրապետությանը։

Պաշտպանության նախարարն այցելել է Կիեւ

Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մայիսի 11-ի առավոտյան այցելել է Ուկրաինա՝ Կիեւ։ Համաձայն ուկրաինական մամուլում տեղ գտած հրապարակումների, Պիստորիուսը բանակցություններ կանցկացնի ուկրաինական ռազմաքաղաքական ղեկավարության հետ պաշտպանության ոլորտում ուկրաինա-գերմանական համագործակցության օրակարգով։ Կքննարկեն նոր համատեղ նախագծերի, այդ թվում՝ համատեղ ԱԹՍ-ների նոր տեսակների մշակման եւ արտադրման հետ կապված հարցերը։

Ցանկանում են պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին մարզչի հետ

Անգլիական «Լիվերպուլը» շարունակում է ուսումնասիրել Խաբի Ալոնսոյի թեկնածությունը՝ իր թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար։ Այս մասին հայտնում է AS-ը։ Անգլիացիները կապ ենց հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ, որպեսզի հավելյալ տեղեկություններ ստանան այն մասին, թ եինչպես է Ալոնսոն աշխատել «արքայական» ակումբում։ Հոդվածում ասվում է, որ անգլիացիները ցանկանում են ստանալ յուրատեսակ «երաշխավորական նամակ»՝ նախքան Ալոնսոյի հետ հնարավոր աշխատանքային համագործակցության պայմանագրի կնքումը։

Հիշեցնենք, որ Ալոնսոն մի քանի ամիս է միայն հասցրել աշխատել «Ռեալում»՝ սկսելով անցյալ տարվա ամառվանից եւ ավարտելով այս տարվա հունվարի կեսին։

Հայտնի է նոր ֆինանսական հատկացման ժամկետը

Եվրահանձնաժողովը հույս ունի, որ արդեն մոտ ապագայում կկարողանա Ուկրաինային փոխանցել՝ նախատեսված 90 միլիարդ եվրոյի հատկացման առաջին մասնաբաժինը։ Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից Մարթա Քոսը։ «Մենք հույս ունենք, որ առաջիկա շաբաթ կկարողանանք ուղարկել առաջին մասնաբաժինը»,- ի պատասխան լրագրողի համապատասխան հարցի, ասել է եվրահանձնակատարը։ 90 միլիարդ եվրոյի հատկացումը կուղղվի Ուկրաինայի մակրոտնտեսական աջակցությանն ու պաշտպանական կարիքների հոգացմանը։

Բանակին նոր հրահանգներ է տվել

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդիպում է ունեցել «Խաթամ ալ Անբիա» բանակի գլխավոր շտաբի ղեկավար Ալի Աբդոլահիի հետ եւ բանակի հետ կապված նոր հրահանգներ է տվել։ Այս մասին հայտնում է SNN—ը։

Հրահանգները վերաբերվում են նաեւ Իրանի հակառակորդներին վճռական հակահարված տալուն։ Աբդոլահին հավաստիացրել է, որ իրանական բանակը ամբողջովին նվիրված է նրան եւ պատրաստ պաշտպանելու ազգային շահերն ու ինքնիշխանությունը։

Ես կոնկրետ քո հետ եմ, Թաթոյան ջան.«Միասնության թեւերի» քարոզարշավի 4-րդ օրվա ամփոփումը


Ես կոնկրետ քո հետ եմ, Թաթոյան ջան.«Միասնության թեւերի» քարոզարշավի 4-րդ օրվա ամփոփումը

Ովքե՞ր են գործող իշխանություններին ձայն տվողները

Ովքե՞ր են գործող իշխանություններին ձայն տվողները: Թերևս կայունություն, խաղաղություն, ապահովություն երազող մարդիկ: Ազնիվ ձգտում է` բան չունեմ ասելու: Մարդիկ իրավունք ունեն վախենալ փոփոխություններից ու ցնցումներից, խաղաղ ու կանխատեսելի ապագա ուզենալ, կայուն եկամուտ և բարեկեցիկ կյանք: Դեր է խաղում նաև այն, որ փորձած թանը չեն ուզում փոխել անփորձ մածունի հետ:

Բայց այդ դիրքորոշումը միանգամայն հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե գործող իշխանությունը լիներ այդ կայունության, ապահովության, խաղաղության, անցնցում ապագայի երաշխավորը:

Սակայն այնպես է ստացվել, որ այսօր ճիշտ հակառակն է` գործող իշխանությունը հենց անկայունության, անապահովության, ցնցումների, պատերազմների, ճգնաժամերի ու անհայտ ապագայի երաշխավորն է:

Եկեք առանց էմոցիաների քննարկենք ներկա իրավիճակն ու ՔՊ-ի` մեզ բերելիք ապագան:
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակելու է նորանոր շանտաժներ Ադրբեջանի կողմից եւ պատերազմի վախով կամ հենց պատերազմներով` նորանոր զիջումների կորզում Հայաստանից: Այսինքն, պատերազմից ու նոր տարածքներ կորցնելուց ապահովագրված չենք:

ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա լարում, անկայունություն, գուցե նաև պատժամիջոցներ, որոնք կարող են արտահայտվել եւ գազի գնի բարձրացմամբ, եւ Ռուսաստանից 2 միլիոն հայերի դեպորտով, եւ տնտեսական կապերի խզմամբ, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր արտադրանքի ուղիղ կեսը գնում է Ռուսաստան, Հայաստան եկող փոխանցումների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից:

ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների նոր ալիք` նորից շրջիկ պատարագներ, եկեղեցում նոր տիրադավների ու կարգալույծների ի հայտ գալ, հոգեւորականների նոր կալանավորումներ, դատ ու դատաստան, կաթողիկոսին հեռացնելու փորձեր, եկեղեցու պառակտում, Հայաստանյան ու սփյուռքի եկեղեցիների տարանջատում: Ինչպես նաև սփյուռքի համայնքների առավել օտարում հայրենիքից…

Ի դեպ, այս բոլորի մասին ՔՊ-ն բացեիբաց ու անամոթաբար գրել է իր նախընտրսկան ծրագրում:

ՔՊ-ի մնալը նշանակում է, որ ցանկացած օր ՔՊ առաջնորդի դուրը կարող է չգալ ձեր կանգնելու կամ խոսելու ձեւը, ձեր տված հարցը, ձեր շորի գույնը… եւ դուք մի քանի րոպեում աշխատատեղից զրկվեք, ինչպես «վարչապետի հետ զգաստ չխոսող» զինվորականի հետ եղավ:

ՔՊ-ի մնալը նշանակում է այլախոհների հետապնդումներ, Բաքվում գերիների առկայություն, բիզնեսին ուղղված ոտնձգություններ, նորանոր մարդկանց ելք ու մուտքի սահմանափակումներ…

Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի մնալը վարչապետի պաշտոնում դա նշանակելու է նորանոր ստատուսներ` գռեհիկ բառամթերքով, ամենօրյա լայվեր, հայտարարություն-ոտնձգություններ ուղղված հայոց պատմությանն ու հայկական արժեքներին…

Այնպես որ խաղաղ, կայուն և ապահով կյանքի հույս չունենաք…

Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ն՝ Իրանի դեմ հարձակման ժամանակ

Միացյալ Նահանգների ծախսերը Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելիս, ըստ IWCT-ի հաշվարկների՝ գերազանցել է 77 միլիարդ դոլարը։ Այս մասին տեղեկանում ենք հիշյալ ռեսուրսի հրապարակած տվյալներից։ Ռազմական արշավի առաջին վեց օրերին Վաշինգտոնը ծախսել է 11,3 միլիարդ դոլար։ Հաշվարկները կատարելիս՝ հաշվի են առնվել անձնակազմի վրա կատարված ծախսերը, նավերի պահպանության եւ սպասարկման ծախսերը, որոնք տեղափոխվել են այդ ռեգիոն, ինչպես նաեւ այլ հարակից ծախսեր։ 1 օրում ամերիկյան կողմի ծախսերը գերազանցել են 1 միլիարդ դոլարը, ասված է ներկայացված զեկույցում։