Նոր մահացու վիրուս․ առաջին զոհը զույգ է

Հարավային Ամերիկայով երկար ճանապարհորդության ընթացքում վտանգավոր հանտավիրուսով վարակված առաջին մարդը Լեո Շիլպերորդն է՝ տարեց հոլանդացի, ով զբաղվում է թռչունների հետազոտությամբ։

Ըստ բրիտանական The Sun թերթի՝ գիտնականը կնոջ՝ Միրյամի հետ հինգամսյա թռչնաբանական արշավախմբի է մեկնել Հարավային Ամերիկայով։ Մարտի 27-ին զույգը այցելել է Արգենտինայի Ուշուայա քաղաքի ծայրամասում գտնվող աղբավայր, որը տեղացիները անվանում են «աշխարհի վերջ»։ Աղբավայրը լի է առնետներով, բայց թռչունների դիտորդները հաճախ այցելում են այդ վայրը, քանի որ այնտեղ են գտնվում Պատագոնիայի հազվագյուտ թռչունների տեսակները։

Արգենտինայի իշխանությունները կասկածում են, որ այստեղ է առաջացել հանտավիրուսի մահացու Անդերի շտամը։ Սա միակ վիրուսն է, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ։ Ենթադրվում է, որ Շիլպերորդը համաճարակով վարակվել է վարակված կրծողների հետ շփման միջոցով։ Ապրիլի 1-ին զույգը նստել է MV Hondius նավը։ Հինգ օր անց Լեոյի մոտ ջերմություն, գլխացավեր, որովայնի ցավեր և լուծ է առաջացել։ Նա մահացել է ապրիլի 11-ին, և նրա մարմինը մնացել է նավի վրա մինչև ապրիլի 24-ը, երբ նավը կանգ է առել Սուրբ Հեղինե կղզում։ Նրա կինը՝ Միրիամը, նույնպես մահացավ ապրիլի 26-ին։

Լրտեսության կասկածանքով 41 մարդ է ձերբակալվել

Բահրեյնում 41 մարդ է ձերբակալվել՝ իրանական հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտնում է արաբական այս միապետության ՆԳ նախարարությունը։

Հայտարարության համար, բացահայտվածը մի ամբողջ ցանցի գործունեություն է, որը կապված է եղել Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի հետ։

Ներկայումս բոլոր ձերբակալվածների նկատմամբ իրականացվում են իրավական-քննչական գործողություններ։

Պատրաստ են ընդունելու ամերիկացի զինվորականներին

Լեհաստանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ամերիկյան հավելյալ զինվորականներին, այն զորակազմից, որը դուրս է բերվելու Գերմանիայից՝ նախագահ Թրամփի որոշմամբ։

Այս մասին հայտարարել է Լեհաստանի Պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Դա, ըստ լեհ բարձրաստիճան ներկայացուցչի, արվում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ամրացնելու համար, որն իր հերթին եվրոպական մայրցամաքի պաշտպանությունը կդարձնի ավելի հուսալի։

Լեհաստանի համար, ըստ նախարար Կոսինյակ-Կամիշի, ամերիկյան պետության հետ դաշնակցությունը անվտանգային հիմնաքար է։

Հրդեհ Աշոցք գյուղում – Հրապարակ

Մայիսի 10-ին, ժամը 14։31-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել են անասնագոմի նախամուտքի փայտե կառուցատարրերը և տանիքը՝ մոտ 35 քմ։

Վտանգավոր վիրուսներ պարունակող երկու փորձանոթներ են անհետացել

Ավստրալիայի լաբորատորիաներից մեկից «խանթավիրուս» պարունակող երկու փորձանոթ է անհետացել։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Փորձանոթների անհետացումը եղել է Քվինսլենդ նահանգի պետական լաբորատորիաներից մեկում։

Պարզվել է, որ ընդհանուր առմամբ անհետացել է 323 փորձանոթ, որոնց մեջ եղել են վիրուսներ, որոնցից երկուսը՝ «խանթավիրուս», 223-ը «լիսավիրուս», որը շատ նման է կատաղության վիրուսին, ինչպես նաեւ՝ 100 փորձանոթ «Խենդրի վիրուս» պարունակող, որը Ավստրալիայում հատկապես համարվում է ամենից վտանգավոր զօօնոզային պաթոգեններից մեկը։

Ուշագրավ է այն, որ փորձանոթները անհետացել են դեռ 21 թվականին, սակայն նկատվել են միայն 24 թվականին եւ բարձրաձայնվում է միայն հիմա։

Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է․․․

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է, թե Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ գործարան», դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ։ Դա իրականության հսկայական շերտի ժխտում է։

«Մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը։ Պատահական չէ, որ դեռևս 2014 թ. ռուսական РБК-ն բնութագրեց Արցախը որպես «անդրկովկասյան վագր»։ Արցախի տնտեսական աճը տարբեր տարիներին, հատկապես 2010 թ.-ից ի վեր հասնում էր 9-15,6%-ի։

Արցախում հետևողականորեն կառուցվում և արդիականացվում էին էներգետիկ ենթակառուցվածքները, զարգանում էին գազաֆիկացումը, հիդրոէներգետիկան, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային և կոմունալ ցանցերը։ Արցախի ենթակառուցվածքային զարգացման ամենավառ դրսևորումներից էր Ստեփանակերտի օդանավակայանը:
Ձևավորվել էր էներգետիկ քաղաքականության օրենսդրական հիմք, որը միտված էր տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 2018 թ.-ից սկսվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստան։

Արցախի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի մասին կարելի է դատել 2009 թ. «Արցախ ՀԷԿ»-ի IPO անցկացման փաստով, ինչը նույնիսկ այն ժամանակվա Հայաստանի համար համարվում էր նորարարական քայլ։ Փաստացի դա առաջին հայկական IPO-ն էր:

Մինչև 2020 թ. Արցախում իրականացվում էր հիդրոէներգետիկայի զարգացման լայնածավալ ծրագիր։ Կառուցվել էին տասնյակ ՀԷԿ-եր, իսկ հանրապետությունը աստիճանաբար մոտենում էր էներգետիկ ավելցուկ ունեցող տնտեսության մոդելին․ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե կրկնակի գերազանցում էր ներքին պահանջարկը։

Արցախի գազաֆիկացումը հասել էր 67,1%-ի, ընդ որում քաղաքների գազաֆիկացման մակարդակը կազմում էր 93%։
Սա՞ է «ոչինչ չկառուցելը»։

Արցախում ստեղծվում էին արտադրական հզորություններ, զարգանում էր առևտուրը, աճում էր արտահանումը, գործում էին վերամշակող ձեռնարկություններ, կառուցվում էին նոր սոցիալական օբյեկտներ, արդիականացվում էին հաղորդակցային ցանցերը։

Հետևաբար, նման հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ հսկայական աշխատանքի, ենթակառուցվածքների և զարգացման ամբողջ պատմության ժխտման միջոցով։

P.S. Լավ հիշում եմ 2015 թ. Արցախի պետական համալսարանում կարդացած իմ երկու դասախոսությունները։ Լսարանը կենդանի հայկական մտավոր և ազգային տարածություն էր՝ իր ուսանողներով, հետազոտողներով, դասախոսներով, որոնք կառուցում, զարգացնում և իմաստավորում էին Արցախի ապագան»։

Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը

Նախօրեին Սամվել Կարապետյանը հարցուպտասխանի ընթացքում արտահայտում էր այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդին:

Այս միտքը շատ էական է: Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդին եւ մնացել է բացառապես վարչական ռեսուրսի հույսին: Սա չի նաշանակում, որ բացի վարչական ռեսուրսից, նա չունի այլ ձայն կամ էլեկտորատ: Բայց, դա արդեն ժողովուրդ չէ, որովհետեւ այդ էլեկտորատը բազմաշերտ չէ, այսպես ասած՝ բարդ չէ:

Ժողովուրդը՝ բարդ հասկացություն է, այսինքն՝ բազմաշերտ: Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը զուրկ է բարդությունից եւ հեշտությամբ կառավարվում է մանիպուլյացիոն երկու «թեզով»՝ «նախկին-թալանչի», եւ «Արցախը թոկ էր ինքնիշխանության վզին»: Ահա, այս երկու «սյունով» պարզունակ կոնստրուկցիան ունի Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը:

Իսկ դա թե իբրեւ էլեկտորատ շատ թույլ է եւ նվազ, թե իբրեւ պետության քաղաքական իշխանության հանրային հենարան՝ թույ է չափազանց:

Ընտրական պրոցեսում ընդդիմադիր ուժերի գլխավոր խնդիրը՝ ձեւավորել ապագա իշխանության նոր հենարանը, ժողովրդական, այսինքն բարդ եւ բազմաշերտ հենարանը: Այլ կերպ ասած, ընդդիմադիր առաջատար ուժերը չունեն Փաշինյանին հաղթելու խնդիր: Փաշինյանն ինքը վաղուց պարտվել է, քանի որ կորցրել է ժողովրդին: Հաղթելու համար պարզապես պետք է, որ ընդդիմության առաջնորդող ուժերը «գտնեն» ժողովրդին, ձեւավորեն ժողովրդական, այսինքն բարդ ու բազմաշերտ էլեկտորատը, գտնեն դրա արդյունավետ կոնստրուկցիան ու բովանդակությունը:

Կոնստրուկցիան կարծես թե գտնված է՝ ընտրությանն այսպես ասած ապակենտրոն, առանց արհեստական միասնականության՝ այսպես ասած բնական բլոկներով մասնակցությունն է: Բովանդակության ուղղությամբ աշխատանքը նկատելի է, ու հաշվի առնելով գործող ուժի անհանգիստ հակազդեցությունը՝ աշխատանքը ունի նկատելի արդյունք: Պետք է այն զարգացնել եւ հասցնել իրավիճակը ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ:

Իսկ թե ինչու է այն պետք, ինչու՞ է Հայաստանի համար այն կենսական, ես ներկայացննում, բացատրում, ստուգաբանում եմ իմ ալիքում եւ տարբեր մեդիահարթակներում հարցազրույցների ընթացքում՝ պարբերաբար:

Հորմուզի նեղուցի արգելափակումը դատարկում է նավթապահեստներն ամբողջ աշխարհում

Նավթի պահեստավորված պաշարները արագորեն «հալչում» են՝ Մերձավոր Արեւելյան ներկայիս հակամարտության եւ Հորմուզի նեղուցի արգելափակված լինելու պատճառով։

Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն Morgan Stanley ներդրումային բանկի տվյալների, մարտի 1-ապրիլի 25 ժամանակահատվածի ընթացքում նավթի համաշխարհային պահեստավորված պաշարները նվազում են օրական 4,8 միլիոն բարելով։

Goldman Sachs-ն էլ նշում է, որ նավապահեստներում պաշարների քանակը մոտենում է 2018 թվականի նվազագույն քանակական ցուցանիշին։

Սա, ըստ վերլուծաբանների, կարող է բերել նավթի հետագա թանկացման եւ կառավարությունները ըստ ամենայնի չեն կարողանա այս տենդենցի դեմն առնել։ Նույնիսկ հակամարտության ավարտից հետո, նավթային գլոբալ շուկայում անկայունությունը բավականին երկար ժամանակ դեռ կարող է պահպանվել, ասված է հոդվածում։

Հորմուզի նեղուցի արգելափակումը դատարկում է նավթապահեստներն ամբողջ աշխարհում

Նավթի պահեստավորված պաշարները արագորեն «հալչում» են՝ Մերձավոր Արեւելյան ներկայիս հակամարտության եւ Հորմուզի նեղուցի արգելափակված լինելու պատճառով։

Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն Morgan Stanley ներդրումային բանկի տվյալների, մարտի 1-ապրիլի 25 ժամանակահատվածի ընթացքում նավթի համաշխարհային պահեստավորված պաշարները նվազում են օրական 4,8 միլիոն բարելով։

Goldman Sachs-ն էլ նշում է, որ նավապահեստներում պաշարների քանակը մոտենում է 2018 թվականի նվազագույն քանակական ցուցանիշին։

Սա, ըստ վերլուծաբանների, կարող է բերել նավթի հետագա թանկացման եւ կառավարությունները ըստ ամենայնի չեն կարողանա այս տենդենցի դեմն առնել։ Նույնիսկ հակամարտության ավարտից հետո, նավթային գլոբալ շուկայում անկայունությունը բավականին երկար ժամանակ դեռ կարող է պահպանվել, ասված է հոդվածում։