«Իսպանիան ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամ է»․ Թրամփ (տեսանյութ)

«Իսպանիան ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամ է»․ Թրամփ

Իսպանիան ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամ է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ա՜խ, իսպանացիները։ Նրանք ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ոչ այնքան լավ անդամներ», – ասել է նա։ «Նրանք ասում են. «Ոչ, մենք չենք ուզում օգնել այլ մարդկանց»։ Նրանք իրենց այնքան էլ լավ չեն պահում։ Բայց նրանք կսովորեն», — նշել է նա։ Նրա խոսքով, երբ նրանք կկորցնեն վերահսկողությունը Կուբայի, Գուամի, Ֆիլիպինների և Պուերտո Ռիկոյի նկատմամբ, այդ տարածքները կանցնեն ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ Կուբան տասնամյակներ անց ընդառաջ է շարժվում Միացյալ Նահանգներին, և խոստացել է զբաղվել այդ հարցով:

Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին, որ կկարողանան կատարել ՆԱՏՕ-ի առաջ ստանձնած իրենց պարտավորությունները՝ ռազմական ծախսերին հատկացնելով ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Միևնույն ժամանակ, 2025 թվականի հունիսին կայացած դաշինքի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ նշվում էր, որ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը բարձրացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը, այդ թվում՝ 1,5%-ը՝ պաշտպանական ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաև հաշվի առնելով Ուկրաինա մատակարարվող ռազմական օգնությունը։ Մադրիդի դիրքորոշումը կոշտ քննադատության է արժանացել ԱՄՆ-ի և անձամբ ամերիկյան վարչակազմի ղեկավարի կողմից։

Իսպանիան ի սկզբանե նաև դեմ էր Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը։ Մադրիդը թույլ չի տվել Վաշինգթոնին այդ նպատակով օգտագործել թագավորության տարածքում տեղակայված ռազմական բազաները:

«Արմեն Աշոտյանին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը»․ Տիգրան Աբրահամյան

«Արմեն Աշոտյանին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը ոչ մի կերպ չէր համակերպվում այն փաստի հետ, որ Արմեն Աշոտյանը 25 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո տարբեր սահմանափակումներով ազատության մեջ էր։
     Հունիսի 5-ին հերթական ապօրինի կալանավորումից հետո նախօրեին քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ Արմենի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։
     Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը։ Միջնորդությունը քննության կառնվի այսօր՝ ժամը 18:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում»։

«ԱՄՆ-ն և Իրանը կրկին կքննարկեն հուշագիրը՝ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո»․ Կատարի ԱԳՆ

«ԱՄՆ-ն և Իրանը կրկին կքննարկեն հուշագիրը՝ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո»․ Կատարի ԱԳՆ

Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին հաստատել է միջնորդների հանդիպումը ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հետ ՝ երկրների միջեւ հուշագրի քննարկման շուրջ, հաջորդ հանդիպումը նախատեսվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո:

X սոցիալական ցանցում ներկայացուցչի հրապարակած հայտարարության համաձայն՝ Կատարի և Պակիստանի միջնորդները Դոհայում ավարտել են առանձին հանդիպումները ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում «դրական առաջընթաց» է գրանցվել՝ հաշվի առնելով Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովի արդյունքները:

Պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ նախկին գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը կմեկնարկի հուլիսի 4-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 5-ի ժամը 20:00-ն։ Հանգուցյալ առաջնորդը հուլիսի 9-ին կհուղարկավորվի Մաշհադում։

Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր (տեսանյութ)

Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր

Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ։ Եվս 56 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են, հավելել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Նա նշել է, որ վնասներ և ավերածություններ են արձանագրվել ավելի քան 30 վայրում՝ քաղաքի բոլոր շրջաններում։

Հաղորդվում է, որ Դարնիցկի շրջանում մասամբ ավերվել են 5, 9 և 16 հարկանի շենքեր, Պեչերսկում և Դեսնյանսկում՝ երկու 9 հարկանի շենքեր։ Սվյատոշինսկի շրջանում վնասվել են նաև 2 առանձնատներ, իսկ Շևչենկովսկում և Գոլոսեևսկում հրդեհներ են բռնկվել 7, 5 և 16 հարկանի բնակելի շենքերում: Բացի այդ, Շևչենկովսկի շրջանում հրդեհ է բռնկվել հյուրանոցային շենքում, Օբոլոնսկում այրվել է պահեստ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան (տեսանյութ)

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր աշխատանքային այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն։ Նրան դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
     Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
     ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Հիշեցնենք, որ երեկ նա այցելել էր Ադրբեջան։

«Բժշկականի դիպլոմը ծառայում է իբրև «արտագաղթի ուղեգիր»․ ոլորտում սերնդափոխություն չկա»․ Կարեն Հեքիմյան

«Բժշկականի դիպլոմը ծառայում է իբրև «արտագաղթի ուղեգիր»․ ոլորտում սերնդափոխություն չկա»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում բժշկական ոլորտը տարրական տրամաբանությանը չի ենթարկվում: Շուրջ 90 տարեկան բժիշկ եմ ճանաչում: Հազիվ է քայլում, սակայն առ այսօր որպես վիրաբույժ է աշխատում: «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկների հիմնական մասը թոշակառուներ են: Ընդ որում, բարձր տարիքի թոշակառուներ: Եվ այդպես գրեթե բոլոր բժշկական հիմնարկներում: Ավելին` անձամբ չեմ ճանաչում գեթ մեկ բժշկի, որը մի քանի հիմնարկում չի աշխատում: Փաստորեն, ընդամենը մի քանի հազար բժիշկ (հիմնականում` մեծահասակ) սպասարկում են Հայաստանի ողջ բժշկական ոլորտը: Մի կողմ դնենք լավ են սպասարկում, թե վատ: Սպասարկում են: Եվ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են Հայաստանին անհրաժեշտ նոր բժիշկներ: Տարեկան Բժշկականն ունի 600-700 շրջանավարտ: Վստահաբար` այդքան բժշկի կարիք Հայաստանը չունի (եթե, իհարկե, նորավարտ բժիշկը Բժշկականի պրոռեկտորի զավակը չէ): Ոլորտում սերնդափոխություն չկա, միջին և բարձր տարիքի բժիշկները մի քանի կենտրոններում են աշխատում: Այդ դեպքում, ինչո՞վ պետք է զբաղվի նորավարտ բժիշկը, որը 10 տարի շարունակ սովորել է Բժշկականում և երազել բժիշկ դառնալ: Բժշկականի «մշտական» ռեկտորը «միջազգային» դիպլոմից բացի ոչինչ չի առաջարկում: Նորավարտն էլ վերցնում է դիպլոմը և ուղևորվում դեպի «միջազգային» պետություններ: Բժշկականի դիպլոմը ծառայում է իբրև «արտագաղթի ուղեգիր»:
     Լավ, իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Բժշկականի «մշտական» ռեկտոր Մուրադյան Արմենը: Ուղիղ կապ ունի: Մի կողմ թողնենք վերջինիս և նրա մերձավոր շրջապատի «աշխատանքային» միջնորդությունները: Ըստ էության, Մուրադյան Արմենը, որպես ոլորտի պատասխանատու, պարտավոր է ուսումնասիրել այն, մենեջմենթ իրականացնել և պարզել, թե բացի իր շրջապատի անձանց զավակներից, Հայաստանին որքա՞ն բժիշկ է անհրաժեշտ և, ըստ այդմ, Բժշկականի ընդունելությունը կազմակերպել, ելնելով իրական պահանջարկից:
     Շատերը կասեն, որ Բժշկականի ընդունելությունը դա բիզնես է` ինչքան շատ մարդ ընդունվի, բուհն այդքան գումար կաշխատի: Դեմ չեմ: Թող աշխատի հնդիկների, պարսիկների և այլ օտարերկրյա քաղաքացիների վրա: Իսկ անիմաստ տեղը Բժշկական ընդունված երիտասարդը միգուցե կարող էր իր տեղը գտնել այլ ոլորտում և չսպասեր մի քանի կենտրոններում աշխատող շատ մեծահասակ թոշակառու բժիշկների կենսագործունեության դադարին` վախճանին:
     Մեկ շաբաթ առաջ Բժշկականի ռեկտորը վերընտրվեց: Արդեն երրորդ անգամ: Վերջինիս թեկնածությանը դեմ արտահայտվող և քվեարկող չկար: Այնպես, ինչպես հին և բարի ԽՍՀՄ-ում, նորաձև Թուրքմենստանում և հնաոճ Հյուսիսային Կորեայում:
     Մուրադյան Արմենը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի: Հաշվի առնելով վերջին վերընտրությունը` կզբաղեցնի ևս 5 տարի: Եվ դա դեռ վերջը չէ:
     Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա է Նոր Հայաստանը»:

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է. «Պաշտպանության նախարարի հրամաններով
     գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական,
     գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»։

Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար

Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար

Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել՝ երկրաշարժերից տուժած Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը։

«Այս պահին ԱՄՆ պատերազմի նախարարությունը Վենեսուելայի շուրջ՝ ցամաքում, օդում և ծովում, ունի մոտ երկու հազար մարդ։ Նրանք ամեն օր անխոնջ աշխատում են՝ աջակցելով որոնողափրկարարական աշխատանքներին, ապահովում անհրաժեշտ պարագաների մատակարարումները», — հայտարարել է Դոնովանը ճեպազրույցի ընթացքում։

Գեներալը կրկին շեշտել է. որ ամերիկացի զինծառայողները կօգնեն Վենեսուելային այնքան ժամանակ, քանի դեռ «աշխատանքն ավարտին չի հասցվել»:

Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ հունիսի 24-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 2295 մարդ, ավելի քան 11,2 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Փլատակների տակից հաջողվել է փրկել 6461 մարդու։ Ժամանակավոր կացարաններում շարունակում են ապաստանել մոտ 30 հազար տուժածներ։