«Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեմ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով». Թրամփ (տեսանյութ)

«Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեմ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է հիմնականում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ «Չեմ կարծում, որ ես կգնայի դրան (ՆԱՏՕ-ի գագաթաժողովին), եթե չլիներ այն փաստը, որ այն Թուրքիայում անցկացնում է նախագահ Էրդողանը», – ասել է նա Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ: «Մարդկանց մեծ մասի համար ես չէի գնա», – հավելել Է Թրամփը՝ հիասթափություն հայտնելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Վաշինգթոնին ակտիվ աջակցություն չեն ցուցաբերել Իրանի հետ հակամարտության ժամանակ:

«Նա զանգահարեց ինձ և ասաց. «Խնդրում եմ, արի, ես գագաթաժողովն հյուրընկալում եմ Թուրքիայում, անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն մասնակցի», – ասել Է Թրամփը՝ նկատի ունենալով Էրդողանի հետ զրույցը: «Այնպես որ, ես կգնամ նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով», – ասել է ԱՄՆ առաջնորդը: Նա նշել է, որ շնորհակալ է Էրդողանին, որ Իրանի հետ հակամարտության ժամանակ «մի կողմ է մնացել» և Թեհրանին օգնություն չի ցուցաբերել Իսրայելին հակազդելու նպատակով:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում տեղի կունենա հուլիսի 7-8-ը։

«Փաստական տվյալներ են ստացվել ընտրակաշառք տալու մասին․ կան ձերբակալվածներ»․ ՀԿԿ (տեսանյութ)

«Փաստական տվյալներ են ստացվել ընտրակաշառք տալու մասին․ կան ձերբակալվածներ»․ ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։

«Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձինց երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների տակ են։

Հետո նկարահանման ընթացքում հիշեցինք այլ քաղբանտարկյալների ու ասացինք, որ նկարահանման ու հարցազրույցի եթեր գնալու միջև ընկած երեք օրում կարող են էլի մարդիկ դառնալ քաղբանտարկյալ։

Ցավոք, չսխալվեցինք։

Երեկ ապօրինի ձերբակալել են ՀայաՔվեի առաջնորդներից Ավետիք Չալաբյանին հերթական շինծու գործով։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ, հատկապես հիշելով, որ Ավետիքը, Բագրատ սրբազանը և մնացած տասնյակ ու հարյուրով ձերբակալված մարդիկ պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու ու զարգացած հայկական պետություն ունենալու համար։

Աջակցություն ու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Հ.Գ. Արդեն 1000 օր է՝ Բաքվում գերության մեջ են տասնյակ հայեր»։

«Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ»․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ: Երեք օր է Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը:
     ՀՅԴ ՀԵՄ անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը: Երեկ երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ:
     Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։
     Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա:
     Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։
     Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»։

«Մոսկվան Երևանից սպասում է որոշում՝ ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ»․ Վիկտոր Վասիլև

Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, РИА Новости-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ է ռուսական կողմն ակնկալում հայկական կողմից, նա նշել է. «որոշում կայացնել՝ նրանք մնում են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»։ «Նրանք պետք է այդ մասին մեզ հայտնեն»,– հավելել է Վասիլևը։

Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Հիշեցնենք, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը, վնասել է տան ներքին հարդարումը, այդ թվում հոսանքալարերը, ներքին պատերի և առաստաղի հարդարումը, ամբողջությամբ ապամոնտաժել է սալիկները, մանրահատակը, վնասել է բակի ջրավազանը և տան տանիքի ծածկը:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում, պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս:

2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կ.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով և 20 միլիոն դրամ գրավը:

Պետությանը պատճառված վնասի՝ շուրջ 229 միլիոն դրամի վերաբերյալ, դատախազը գույքային հայց կներկայացնի դատարան»:

«Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են
     2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով հարազատ քույրիկիս՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից։
     Ճակատագրի հեգնանքով այդ որոշումը կայացվել է արցախցի, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, Դեղերի փորձագիտական կենտրոնի ներկա տնօրեն Արայիկ Բաղրյանի միջոցով։
     Քույրիկս արդեն 30 տարուց ավելի աշխատում է այդ կենտրոնում, իսկ վերջին՝ 22 տարին պաշտոնավարում է փոխտնօրենի պաշտոնում։ Նա Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի եզակի մասնագետներից մեկն է, դեղագործական գիտությունների թեկնածու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ․․․
     Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է, այն դեպքում, երբ նա ցուցաբերել է քաղաքական զսպվածություն և որևէ հրապարակային կամ հանրային խոսքով հանդես չի եկել։
     Գալու է անարժան, անվաստակների հատուցման և արդարության վերականգնման ժամանակը։ Որոշ մարդիկ պետք է մտածեն այն օրվա մասին, երբ իրենց ոչ թե աշխատանքից ազատելու են, այլ դուրս են շպրտելու և հաջորդ գտնվելու վայրը կարող է լինել միայն «Աբովյան» հիմնարկը»։

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերին՝ հայտարարել է, որ հանձնարարել է բոլոր կառավարական գերատեսչություններին պատրաստ լինել արագ գործելու՝ երկրին օգնելու համար։

«Վենեսուելայի հրաշալի ժողովրդին հենց նոր պատուհասած երկու ուժեղ երկրաշարժերը լայնածավալ են և հանգեցրել են մեծ թվով զոհերի։ ԱՄՆ-ն պատրաստ է և կարող է օգնություն տրամադրել։ Ես հանձնարարել եմ մեր կառավարության բոլոր գերատեսչություններին պատրաստ լինել արագ գործելու։ Մենք կաջակցենք մեր նոր հրաշալի բարեկամներին»,– ասվում է ԱՄՆ նախագահի՝ գրառման մեջ, որը հրապարակվել է Truth Social սոցիալական հարթակում։