Ավտովթար՝ Երևանում․ 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ավտովթար՝ Երևանում․ 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

«Արմենի կալանքը ոչ մի ձև չի ընկալվում որպես զուտ պատահականություն»․ Արմեն Հովասափյան

«Արմենի կալանքը ոչ մի ձև չի ընկալվում որպես զուտ պատահականություն»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 20 օր է, ինչ իմ լավ ընկեր Արմեն Աշոտյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ հերթական շինծու քաղաքական հետապնդման շրջանակում։ Դժվար է սա դիտարկել իրավական գործընթացի տրամաբանության մեջ, քանի որ ակնհայտ է՝ գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև Հանրապետական կուսակցության դեմ։
     Պատճառը պարզ է։ Այս տարիներին, անկախ քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, Հանրապետականը մնացել է իշխանության հասցեին հնչող ամենաբովանդակային և համակարգված քննադատության հիմնական կենտրոններից մեկը։ Իսկ այդ քննադատության ամենաակտիվ ու տեսանելի դեմքերից մեկն անկասկած Արմենն է։ Հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում նա հետևողականորեն բացահայտում է իշխանության հայտարարությունների և իրական գործողությունների միջև առկա հակասությունները՝ ցույց տալով, թե ինչ գին է վճարում Հայաստանը հերթական անհեռատես ու վտանգավոր որոշումների դիմաց։
     Ուստի նրա կալանքը ոչ մի ձև չի ընկալվում որպես զուտ պատահականություն, ասեմ ավելին՝ Նիկոլը, չկարողանալով հակադարձել քաղաքական փաստարկներին, հերթական անգամ գործի է դրել քաղաքական մամլիչը։ Սա արդեն վաղուց փորձված ձեռագիր է, որի նպատակն է թուլացնել այն ուժերին ու գործիչներին, որոնք շարունակում են բարձրաձայնել անհարմար հարցեր և կասկածի տակ դնել պաշտոնական նարատիվները։
     Ի դեպ՝ նման մեթոդները սովորաբար տալիս են հակառակ արդյունքը։ Դրանք կարող են ժամանակավորապես սահմանափակել մարդու ազատությունը, բայց չեն կարող վերացնել նրա բարձրացրած հարցերը, առավել ևս՝ այն խնդիրները, որոնց մասին նա խոսում էր։ Իսկ Աշոտյանի պարագայում իշխանության գլխավոր ֆիասկոն այն է, որ 20 օր անց էլ նա շարունակում է մնալ նույն սկզբունքային ու չնահանջող քաղաքական գործիչը։
     Պինդ կա՛ց, ընկեր ջան, կասկած չունեմ, որ դու ոգով անկոտրում ես, իսկ սենց մանր ժուլիկություններով սրանք էլի գլխով պատին են տալու:
     Ազատությո՛ւն Արմենին ու բոլոր քաղբանտարկյալներին»:

Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում (տեսանյութ)

Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում

Երեկ երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից արևմուտք երկու ուժեղ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել՝ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Կարակասում շենքեր են փլուզվել, իսկ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մեկ րոպե անց, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

«Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում», — հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:

Իշխանությունները դեռևս չեն տրամադրել զոհվածների կամ վիրավորների թվի վերաբերյալ գնահատականներ: «Կարակասում որոշ շենքեր փլուզվել են», – պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել է Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն, հաղորդում է Reuters-ը: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը արտակարգ դրություն է հայտարարել։ Նա նաև հայտարարել է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետևանքով կրած վնասների պատճառով, հաղորդում է Reuters-ը։

«Զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշnղները որևէ բանի առջև կանգ չեն առնի». Տիգրան Աբրահամյան

«Զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշnղները որևէ բանի առջև կանգ չեն առնի». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել:
     Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում քաշքշողները, նրանց գլխին գործ սարքողները, հայրենիքի նվիրյալների առաքելությունը ուրացողները որևէ բանի առջև կանգ չեն առնի:
     Սրանք օրուգիշեր մեկ բանի մասին են մտածում` ի՞նչ անեն, որ արդարացնեն Բաքվի սպասելիքները և հայկական շահերը ծառայեցնեն այլոց հետաքրքրություններին»։

Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»

Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարեվերջյան պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ի պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում քաղաքացին` հենց ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցրել՝ կաթողիկոսին ուղղված: Լրագրողի հարցին՝ «ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանել էր. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։

Ավելի ուշ պարզվեց, որ նա Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է՝ «Ջնդոյի Էդո» մականվամբ: Հանրային աղմուկից եւ պահանջներից հետո դեպքի վերաբերյալ հունվարի 7-ին նախաձեռնվեց քրեական վարույթ՝ Քրօր․ 330-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչ), սակայն պարզվում է` առ այսօր մեղադրյալ չի ներգրավվել։ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց դիմեցինք Քննչական կոմիտե` ի վերջո, գործով անցնող մեղադրյալ կա՞, պատասխանեցին՝ ոչ, չկա: Ասացին` քննիչը դիմել է հսկող դատախազին` քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն դատախազը մերժել է։ Ահա այսպիսի արդարադատություն»:

«Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել կառուցողական ոգին»․ Թաթուլ Հակոբյան

«Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել կառուցողական ոգին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ընտրություններն արդեն անցյալում են, սակայն հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել:
     Նախընտրական շրջանում Ռուսաստանը և Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու հասարակական-քաղաքական գործիչները բացահայտ կամ քողարկված աջակցում էին ընդդիմադիր ուժերին, միևնույն ժամանակ տարածելով վարկաբեկիչ և վիրավորական տեքստեր ու խոսքեր Հայաստանի իշխանությունների հասցեին:
     (Պետք է ընդգծենք, որ իշխող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և վարչապետ Փաշինյանին աջակցում էր հավաքական Արևմուտքը, բայց սա խոսակցության այլ թեմա է):
     Ռուսաստանը 1991 թվականի անկախությունից ի վեր առաջին անգամ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ինչը, ի դեպ, արել է 2018 և 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխող ուժը ստացավ համապատասխանաբար շուրջ 80 և 54 տոկոս քվե: Այս ընտրություններում այդ թիվը իջավ 50 տոկոսից:
     Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է տնտեսական պատժամիջոցներ ու սահմանափակումներ կիրառել հայկական բիզնեսի նկատմամբ, ինչը հանրային մակարդակում որևէ դրական ընկալում չի ունենում:
     Առավել մտահոգիչ է Ուկրաինայի օրինակն անդադար շրջանառության մեջ դնելը և Հայաստանին, որպես Արևմուտքի գործիք, ընդդեմ Ռուսաստանի ներկայացնելու ընդգծված քաղաքականությունը:
     Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նպատակը «Ռուսաստանի մասնակցությամբ գործող ինտեգրացիոն միավորումներին հարվածելն է: Պատրանքներ են ձևավորվում, որոնց համաձայն՝ կողք կողքի ապրող և միմյանց մշտապես օգնող ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է փոխել։ Նայելով Ուկրաինայում կատարվող իրադարձություններին՝ հասկանալի է, թե ինչ ողբերգության դա կարող է հանգեցնել»:
     Սա Հայաստանի հասցեին ուղղված հերթական սպառնալիքն է, որը չի կարելի զուտ հռետորաբանություն և քարոզչություն ընկալել:
     Ժամանակին Ռուսաստանը ցավալի հարվածներ է հասցրել երկու հարևանների, որոնք փորձել են ընտրել եվրոպական ինտեգրումը: Դրանցից մեկը Վրաստանն էր: Ռուս-վրացական դիվանագիտական պատերազմը ի վերջո վերածվեց իրական պատերազմի 2008 թվականին: Ուկրաինայում կատարվողը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Ռուսաստանը գործում, երբ Մոսկվայի ընկալմամբ հետխորհրդային որևէ երկիր փորձում է մերձենալ Եվրոպային:
     Ուշակովի հայտարարությունն ուշագրավ էր նաև նրանով, որ առաջին անգամ նման բարձր մակարդակով փաստացի ընդգծվեց, որ Փաշինյանի այցելությունը Ռուսաստան ցանկալի չէ. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի շուրջ որևէ հստակություն դեռ չկա»։
     Հայաստանի վարչապետը ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահի հետ, որի համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո ինքը մեկնելու է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը քննարկելու նպատակով։
     Չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը, կառուցվածքային իմաստով Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ:
     Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է, Հայաստանը շարունակում է, ֆորմալ առումով, լինել ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ, ԵԱՏՄ հիմնադիր անդամ: Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմական ներկայության երկու մակարդակ. Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ հայ-իրանական սահմանների երկայնքով կանգնած են նաև ռուս սահմանապահները:
     Այս վերջինը հատկապես ուշագրավ է նրանով, որ կյանքի է կոչվում հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ-ի ծրագիրը: Ռուսաստանը շարունակում է դա համարել տարածաշրջանից իրեն դուրս դնելու Արևմուտքի քաղաքականության մաս, մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի անվտանգության ուժերը պիտի վերահսկեին Ադրբեջանից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ անխոչընդոտ անցումը:
     ԹՐԻՓՓ-ը անցնում է հայ-իրանական սահմանի՝ Արաքս գետի երկայնքով: Ի՞նչ կարգավիճակ են ունենալու ռուս սահմանապահները, արդյո՞ք նրանց համար տեղ մնալու է, թե՞ ոչ, և եթե ոչ, ապա ինչպես է դրան արձագանքնելու Մոսկվան:
     Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել դրական և կառուցողական ոգին և վերադառնալ երկխոսության հուն՝ մի կողմ թողնելով հրապարակային, փոխադարձ վիրավորանքներն ու պիտակավորումները: Դիվանագիտության համար աշխատելու տեղ միշտ կա: Եվ, ի վերջո, դիվանագիտությունը հենց կնճռները հարթելու, առկա խնդիրները կարգավորելու մասին է»:

«Թշնամին վստահ հայտարարում է այժմյան Հայաստանի ադրբեջանացման մասին»․ Արմենակ Դանիելյան

«Թշնամին վստահ հայտարարում է այժմյան Հայաստանի ադրբեջանացման մասին»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի կողմից զավթված հայկական Նախիջևանից թշնամին վստահ հայտարարում է այժմյան Հայաստանի ադրբեջանացման մասին։ Իրենք լավ գիտեն, որ Երևանում մեկ հատ գանձ ունեն և այդ մեկ գանձը…»:

«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան

«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ շատերը բորենիների նման «երախները» բացել ու հրճվում են այս կամ այն մարդուն ունեզրկելու գաղափարից, պետք է հստակ հասկանալ, որ դրանից ո՛չ ոք ավելի երջանիկ, ավելի բարեկեցիկ կամ ավելի լավ չի ապրելու։ Փոխարենը փակվելու են աշխատատեղեր, փոխարենը պակասելու են պետությանը վճարվող զգալի հարկեր, ու որ ամենակարևորն է` սա նախադեպ է մարդուն իր քաղաքական հայացքների կամ ցանկացած այլ դրդապատճառով ունեզրկելու, սեփականություն խլելու։
     Իսկ դա փոխադարձ կապ է ստեղծում նաև ապագայի մեջ։ Վաղն էլ գուցե ինչ-որ իշխանություն որոշի, որ հենց ձե՛ր` հրճվողներիդ ունեցվածքը պետք է խլի…
     Բայց սա մի կողմ։ Այսքանից հետո այդ ո՞ր սփյուռքահայը կամ արտաքին անհատ ներդրողն է ցանկանալու Հայաստանում թեկուզ 1 լումայի ներդրում կատարել, եթե Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված չէ և իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ուղղակի բռնել ու ունեզրկել։
     Ես Հայաստանից դուրս բնակվող շատ ընկերներ ունեմ, ովքեր հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարել։ Մի քանի տարի առաջ, երբ հաջողվեց նրանցից մեկին համոզել Հայաստանում ինչ-որ ներդրում կատարել, ցավոք` այս տարի վաճառեցին ու հեռացան Հայաստանից ներկա մթնոլորտի պատճառով։
     Այս ամենից Հայաստանի ժողովուրդն ավելի լավ չի ապրելու, այլ հակառակը` զրկվելու է հնարավորություններից, որոնց շահառուն առաջին հերթին աշխատավոր խավն է։
     Ի՞նչ ասեմ, կյանքում որևէ բարիք չստեղծածներով շարունակեք քանդել ամեն ինչ, տեսնենք վերջում ինչ կմնա…»։