Պայթյnւն Վարդաշենի շենքերից մեկում․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա

Հունիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել երեխայի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։ Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։

Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։ Կայքի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ շենքը գազաֆիկացված չէ։
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)

«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլական Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը։ Զզվելի է.. Նողկալին նաև կողքի կերպարն է, որ առաջարկում է Արմանին տալ Հայաստանի դրոշը… Իսկ Արցախի դրոշը հայկակա՞ն չէ»։

Բենզինի գների ռեկորդային աճ է գրանցվել Ռուսաստանում

Ռուսաստանում բենզինի մանրածախ գները շարունակում են արագ աճել վառելիքային ճգնաժամի ֆոնին, որն այժմ ազդել է Ռուսաստանի ավելի քան 60 շրջանների վրա։
     Ռոսստատը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Ռուսաստանի բենզալցակայաններում բենզինի գները հունիսի 16-ից 22-ը ընկած շաբաթվա ընթացքում միջինում աճել են 3%-ով։ Սա Bloomberg-ի տվյալներով, վերջին 20 տարիների ընթացքում առկա վիճակագրության մեջ ամենամեծ շաբաթական աճն է։

AI-92 բենզինի գինը բարձրացել է 2.13 ռուբլով՝ վաճառվելով 67.54 ռուբլով մեկ լիտրի համար։ AI-95-ի գինը բարձրացել է 2.09 ռուբլով՝ հասնելով 73.20 ռուբլու մեկ լիտրի համար, իսկ AI-98-ի գինը կազմել է 96.51 ռուբլով մեկ լիտրի համար՝ 1.13 ռուբլով ավելի, քան նախորդ շաբաթ։

Ռոսստատի տվյալներով՝ հունիսի առաջին երեք շաբաթների ընթացքում բենզինի գները բարձրացել են 5%-ով՝ ավելին, քան հունվար-մայիս ամիսներին միասին վերցրած։ Չնայած ամսվան դեռ մեկ շաբաթ է մնացել, բենզինի գների հունիսյան աճն արդեն գերազանցել է 2018 թվականի մայիսից ի վեր ցանկացած ամբողջական ամսվա աճը (երբ բենզինի գները բարձրացել էին 5.63%-ով):

Տարվա սկզբից բենզինի մանրածախ գների կուտակային աճը հասել է 9.8%-ի, որը գրեթե կրկնակի գերազանցում է պաշտոնական գնաճի մակարդակը (5.85%) և եռապատկվում է անցյալ տարվա հունվար-հունիս ամսվա ցուցանիշը (3.28%): Համեմատելի ժամանակահատվածում (հունվար-հունիս) բենզինի գների ցնցումը ամենաուժեղն էր 2011 թվականից ի վեր. այն ժամանակ վառելիքի գները տարվա առաջին վեց ամիսներին աճել են 10.57%-ով, ըստ Ռոսստատի պատմական տվյալների:

Energy Intelligence-ի վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի առջև ծառացած վառելիքի ճգնաժամը 2026 թվականին «վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենավատն է»: Օդային հարվածների շարքից հետո, որոնք մայիսին հարվածել են 16 գործարանի և հունիսին ևս 6-ի, բենզինի արտադրությունը նվազել է 25%-ով, ըստ Reuters-ի գնահատականների, և այժմ 20%-ով պակաս է ներքին սպառումից: Ճգնաժամը մեղմելու համար կառավարությունն արդեն թույլատրել է նավթավերամշակման գործարաններին արտադրել ցածր որակի բենզին, կարող է սկսել այն ներմուծել Հնդկաստանից և բանակցություններ է վարում Ղազախստանի հետ 50,000 տոննա արտակարգ գնման համար։

«Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի արշավը Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ դառնում է ավելի ու ավելի լուրջ մակրոտնտեսական խնդիր Մոսկվայի համար», – նշում է Լիամ Փիչը, Capital Economics-ի ավագ տնտեսագետը։ Սա մեծացնում է ինչպես գնաճային, այնպես էլ հարկաբյուջետային ճնշումը, ընդգծում է նա։

«Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավետիք Չալաբյանի «մեղադրանքն» ու կալանավորումը Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է ազգային ու ընդդիմադիր դաշտում գործող ուժերի և գործիչների հանդեպ:
     Իմ զորակցությունն եմ հայտնում Ավետիքին և Հայաքվեին, որոնք նշանակալի աշխատանք են կատարել թե՛ ազգային օրակարգի առաջմղման և թե՛ հատկապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում»:

Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Լեգենդար ըմբիշ Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարն առավել քան մոտ է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի:

Եզրափակիչ գոտեմարտերը՝ հուլիսի 1-ին, ժամը 18:00-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական որոշումների հետևանքին։ Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում։ Արդյունքում՝ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանում։
     Տաք, չոր ու մաքուր գրասենյակում նստած զանազան պարոնները որոշել են, որ հայ արտադրողը պետք է գտնի «ալտերնատիվ» շուկաներ։ Սակայն իրենց ուղեղը չեն ծանրաբեռնել հետագա որոշումներով։ Այլ կերպ ասած՝ «դուք ձեր գլխի ճարը տեսեք, ժողովուրդ ջան»։
     Ընտրությունները վերջացան, ուրեմն` իրենցից ոչինչ մի ակնկալեք։ Հետո ի՞նչ, որ ամբիոնների մոտ հոխորտում էին, «կրքոտ» ելույթներ էին ունենում։ Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այսպես են վարվում, քանի որ նրանք իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդառձան պետական գործիչ»։