«Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել». Մարգարիտա Սիմոնյան

«Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել». Մարգարիտա Սիմոնյան

Մարդատյաց գաղափարախոսության պատճառով մնացյալ աշխարհի հետ վեճի մեջ մտնելուց հետո Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել, ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
     Գլխավոր խմբագիրը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում (SPILF) վարել է «Եվրոպայի պատմական ամնեզիա» նիստը։ «Ուկրաինայի դեպքում խոսքը միայն ռուսատյացության մասին չէ… Նրանք ատում են աշխարհի բոլոր մարդկանց, այդ թվում՝ իրենց։ Մարդատյաց գաղափարախոսության պատճառով մնացյալ աշխարհի հետ վեճի մեջ մտնելուց հետո Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել, քանի որ մարդատյաց գաղափարախոսությունը թույլ չի տալիս մարդկանց խաղաղ համակեցություն ունենալ մյուսների հետ, հակառակ դեպքում դա մարդատյաց չէր լինի», – ասել է Սիմոնյանը։

««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը ՀՀ-ի համար ազգային անվտանգության հարց է»․ Տաթևիկ Հայրապետյան

««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը ՀՀ-ի համար ազգային անվտանգության հարց է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝
     բոլոր նրանք՝ լինեն դիմադիր, ընդդիմադիր, անդիմադիր, ով ուզում է լինի, եթե հանրային դաշտում ասեն, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից դրվել է շրջանառության մեջ՝ ի պատասխան Արցախի հիմնահարցի, կա՛մ տգետ են և թեմայի մասին որևէ գիտելիք չունեն, կա՛մ Ադրբեջանի փաստաբանն են մեր հանրային դաշտում։
     Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում։ Այն, որ Ադրբեջանի ղեկավարը աչք ուներ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա, դա երևում էր դեռ 2012-2013 թվականների՝ Ալիևի ելույթների ուսումնասիրությունից, որտեղ նա հայտարարում էր. «Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են»։ Արցախի հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Ալիևի ախորժակն ավելի մեծացավ, որոշեց աչք դնել արդեն ողջ Հայաստանի վրա, որովհետև իրենց քաղաքականության մեջ Արցախն ընդամենը խնդիրներից մեկն էր։ Սա իմանալու համար պետք էր ուղղակի ուսումնասիրել այդ պետության քաղաքականությունը, հայտարարությունների և գործողությունների դինամիկան, դուրս հանել օրինաչափությունը, և ամեն ինչ շատ պարզ կդառնար։ Մենք ունեցել ենք և ունենք շատ կանխատեսելի հակառակորդ։
     «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց 2022 թվականին՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց անմիջապես հետո։ Ընդ որում, դրա մասին նույն Ալիևը ուղիղ տեքստով հայտարարել է. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։
     Ի հիշեցում ասեմ, որ այդ ժամանակ Արցախի հայերը դեռևս էթնիկ զտման չէին ենթարկվել, իրենք ապրում էին իրենց հայրենիքում, ու չկար վերադարձի իրավունքի հարց, ուստի չի կարող դա լինել որևէ «հայելային» պատասխան։ Ավելին, իրավունքի դաշտում միջազգային դատարանները մերժել են Ադրբեջանի դիմումները, ուստի այդ թեման փակված է այդ տիրույթում։ Բայց քանի որ Ադրբեջանը ագահ է, տեսնում է ՀՀ իշխանությունների՝ իրենից լիարժեք կախվածության մեջ լինելը, ասում է՝ բայց ինչո՞ւ չէ որ, մեկ է՝ ո՛չ դեմն առնող կա, ո՛՛չ հակադարձող, փոխարենը իշխանության մեջ բազմաթիվ փաստաբաններ և հոգեբաններ ունի։
     Ինչևէ, կրկնեմ, այս թեման հստակ զավթողական ծրագիր է, այն կարելի է չեզոքացնել խելացի քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական աշխատանքով։ Այն «արդարացնելը», անտեսելը լի է բազմաթիվ վտանգներով մեր պետության համար։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա ադրբեջանական խոսույթ է և չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը»։

«Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է»․ Վահագն Սարոյան

«Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունների ամենամեծ վախերից մեկը ոչ թե քաղաքական ընդդիմությունն է, այլ ուժեղ անհատը։ Նրանք վախենում են խելացի մարդուց, վախենում են հեղինակություն ունեցող մարդուց, վախենում են խարիզմատիկ առաջնորդից, վախենում են այն մարդկանցից, ովքեր սեփական տեսակետ ունեն և հանրային աջակցություն։ Այդ վախի ամենավառ ապացույցներից մեկն այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունն է:
     Արմեն Աշոտյանին շարունակաբար քաղբանտարկյալի կարգավիճակում պահելը հենց այդ վախերի հետևանքն է։ Բոլորի համար ակնհայտ է, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունի՝ հիմնված քաղաքական հրահանգների և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանության վրա, քանի որ օրվա պատասխանատուները գիտեն, որ Աշոտյանի խոսքը, հրապարակային ելույթը կամ գրառումը հանրային լայն արձագանք ունի, որովհետև Աշոտյանի պայքարը համոզմունքների և արժեքների, հայրենիքի ու հասարակության պաշտպանության, հայի արժանապատվիթյան վերականգնման ճանապարհ է:
     Ուստի Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է։
     Երբ իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին տեսնում է որպես վտանգ և պայքարում ոչ թե փաստարկներով, այլ սահմանափակումներով, դա խոսում է նրա ներքին անվստահության և սեփական քաղաքական սնանկության մասին»։

«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters

«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters

Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգթոնում ընթացող բանակցություններում քննարկում են Լիբանանի հարավում գտնվող տարածքի մի մասը, որն իսրայելական զորքերը գրավել էին «Հեզբոլլահի» հետ հակամարտության ժամանակ, լիբանանյան բանակի վերահսկողությանը փոխանցելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով լիբանանյան և իսրայելական աղբյուրներին։

Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ծրագրի համաձայն՝ լիբանանյան զորքերը նախ պետք է անցնեն ամերիկյան պատրաստություն և ստուգում։ Այդ կերպ ԱՄՆ-ն կկարողանա վստահ լինել, որ այդ զորքերը կապված չեն «Հեզբոլլահի» հետ։ Իսրայելը, իր հերթին, կպահպանի իր ռազմական ներկայությունը Լիբանանի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում։

Նշենք, որ երեկ Վաշինգթոնում մեկնարկել է ԱՄՆ-ի միջնորդությամբ լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը: Ինչպես հաղորդում է Asharq al-Awsat-ը, լիբանանյան պատվիրակությունը պնդում է քննարկել հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակացույցը՝ Լիբանանի կողմից Լիտանի գետից հարավ գտնվող տարածքը «անվտանգ, զենքից ազատ գոտի» դարձնելու պարտավորության դիմաց:

«Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

«Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ»․ Լևոն Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ եթե ընդդիմությունը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ, կարող է փողոց դուրս գալ։ Այդպիսի ճանապարհով հնարավոր համարո՞ւմ եք վերջ տալու այս ապօրինություններին»,- լրագրողը հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանին։
     «Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ, նախ պետք է այդ գործողություններում տեսնես հաջողության հնարավորությունը, հակառակ դեպքում, երբ փողոցային պայքարը հաջողության չի հասնում, հիասթափությունն ավելի է խորացնում։ Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում։ Հիմա էլ այդ հարցն օրակագում կա, և սա մեկ ուժի գործելու հարց չէ»,- ի պատասխան ասաց նա։

Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին


«ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 18:00-ին:

«Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ». Մարիաննա Ղահրամանյան

«Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ». Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ։ Եվ դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է։
     Այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին այսօր հայտարարել է, թե այսպես կոչված ««Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման, տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի»:
     Այս հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական նպատակները և հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունը հայ ժողովրդի հետ անկեղծ չէ ու թաքցնում է իրականությունը»։

««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը պետք է լինի խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս»․ Ալեքբերլի

««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը պետք է լինի խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս»․ Ալեքբերլի

«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր վերադառնալու հարցը պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այս իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության մասին»,- այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին:

Նա ասել է, որ խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը ժողովուրդների համակեցության ապահովումն է։

«Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների»․ Մեսրոպ Առաքելյան

«Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը մեր երկրում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։
     Այս իշխանությունները նույնիսկ չեն փորձում թաքցնել, որ դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների՝ ընտրովի արդարադատություն կիրառելով ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ։ Եվ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը ևս տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ։ Արդարադատությունը Հայաստանում կիրառվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական չափանիշներով։
     Մեր երկրում քաղբանտարկյալների թիվն աննախադեպ մեծ է։ Եվ այն տպավորությունն ու ազդեցությունը, ինչին դրանով փորձում է հասնել Նիկոլի իշխանությունը երկրի ներսում, միջազգային հարթակներում և Փաշինյանին սատարող Եվրոպայում պետք է դառնա լուրջ քննարկման առարկա։
     Նման վարքագիծն աղերս անգամ չունի ժողովրդավարության հետ և չի կարող ծառայել պետության և պետականության ամրապնդմանը»։

«Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան». Շիրազ Մանուկյան

«Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան». Շիրազ Մանուկյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր։ (8-9%)
     Հենց այդ տարբերությունն էլ որոշեց իշխանության ճակատագիրը։
     Երբ իշխանությունը ձևավորվում է այսպիսի ծավալի կասկածների պայմաններում, այն այլևս չի կարող ներկայանալ որպես անվիճելի ժողովրդական կամքի կրող։ Լեգիտիմությունը միայն հանրային վստահության արդյունք է։ Իսկ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն։
     Զինվորների կուտակումները ընտրատեղամասերում, չնույնականացված անձնագրերի մեծ թիվը և փակ ցուցակներով քվեարկությունները միասին ձևավորում են մի պատկեր, որը ոչ թե փարատում, այլ խորացնում է կեղծված ընտրությունների վերաբերյալ կասկածները։
     Այդ պատճառով այսօր իշխանությունը կանգնած է ոչ թե քաղաքական մրցակցության, այլ սեփական լեգիտիմությունը հիմնավորելու խնդրի առաջ։ Որքան բարձր են հնչում նրա հայտարարությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում գլխավոր հարցը․ եթե ամեն ինչ եղել է թափանցիկ և արդար, ապա ինչո՞ւ են շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում անպատասխան»: