«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։
     Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։
     Բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով։
     Իրանի դեմ ամերիակա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։ Միևնույն ժամանակ Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։ Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»։

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե՝ հրադադարի պահպանման համար

Թեհրանը, Վաշինգթոնը և Բեյրութը մտադիր են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ Լիբանանում հրադադարի պահպանման համար, ասել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Կստեղծվի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի համատեղ կոմիտե՝ Լիբանանի պետական ​​ինքնիշխանությունն ապահովելու համար։ Մեր երկրի դեսպանը նույնպես մեր ներկայացուցիչը կլինի այս կոմիտեում», – ասել է նա Իրանի պետական ​​հեռարձակողին տված հարցազրույցում։

Այս ամսվա սկզբին Վաշինգթոնը և Թեհրանն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հունիսի 21-ին Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան ԱՄՆ-Իրան բանակցություններ հուշագրի իրականացման վերաբերյալ։

Իրանը նավթը վաճառում է 20%-ով ավելի բարձր ԱՄՆ-ի պատժամիջոցների կասեցումից հետո

Իրանական նավթի և դրա ածանցյալների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կասեցումից հետո Իրանն սկսել է էներգետիկ ռեսուրսներ արտահանել ԱՄՆ-ի հետ հակամարտությունից առաջ եղած գնից 20%-ով ավելի բարձր գնով, ըստ Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։
     «Ոմանք ասում էին, որ պատժամիջոցների վերացումը անհեթեթություն էր։ Սակայն պատժամիջոցները վերացվեցին, և այժմ իրանական նավթը վաճառվում է 20%-ով ավելի բարձր գնով, և ստացված գումարը փոխանցվում է հաշիվներին», – ասել է նա Իրանի պետական ​​​​հեռարձակողին տված հարցազրույցում։

Հունիսի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հրապարակել է փաստաթուղթ, որը հաստատում է, որ Միացյալ Նահանգները տրամադրել է իրանական նավթի և նավթամթերքի արտադրության, մատակարարման և վաճառքի ընդհանուր լիցենզիա։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի արժեքը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար

Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Ռասել Վոութի խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 30 միլիարդ դոլար։

«Մենք ծախսել ենք մոտ 30 միլիարդ դոլար», – ասել է նա Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Նրան խնդրել են մեկնաբանել այն տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ռազմական ծախսերն արդեն գերազանցել են 100 միլիարդ դոլարը։ «Ես պարզապես ձեզ եմ փոխանցում այն, ինչ լսել եմ Պաշտպանության նախարարությունից և նրանց կողմից մեզ տրամադրված վերլուծությունը»,- պատասխանել է Վոութը՝ առանց մանրամասնելու։

«Այս տեմպով մոտենում ենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին։ Ու կգտնվեն «լուրջ» փորձագետներ ու (փսևդո) «առաջադեմներ» ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ կսկսեն հիմնավորել, որ դե հա էլի, պետք չի»։

ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Ֆեներբահչե»-ին 7 միլիոն եվրոյով

ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Ֆեներբահչե»-ին ֆինանսական կանոնակարգերը խախտելու համար։

Ստամբուլի ակումբը տուգանվել է 7 միլիոն եվրոյով։ Պատճառն այն է, որ ակումբի 2025 թվականի կազմի ծախսերը գերազանցել են ՈՒԵՖԱ-ի սահմանաչափը։

«Ֆեներբահչե»-ն, ըստ որոշ տեղեկությունների, խախտել է ՈՒԵՖԱ-ի ծախսերի կանոնը՝ ներկայացնելով 2025 թվականի օրացուցային տարվա համար կազմի ծախսերի հարաբերակցություն, որը գերազանցում էր ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված 70 տոկոս սահմանաչափը։

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական կայունության կանոնների համաձայն՝ ակումբների կազմի ծախսերի և եկամուտների հարաբերակցությունը չպետք է գերազանցի սահմանված սահմանաչափը։

2025 թվականի համար այս սահմանաչափը կազմում է 70 տոկոս։

«Սա սեփական իշխանությունը երկարաձգելու ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ
     Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի բյուջետային համակարգում, այլևս հնարավոր չէ անվանել պետական կառավարում։ Սա սեփական իշխանությունը երկարաձգելու և հավատարմություն գնելու բացահայտ, ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված։ Մինչ երկրում հազարավոր ընտանիքներ բառացիորեն գոյատևման կռիվ են տալիս, մինչ կենսաթոշակների և նպաստների թեմաներով բյուջեում միշտ «փող չկա», իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, Սահմանադրական դատարանում իր ներկայացուցչի՝ Սրբուհի Գալյանի ձեռամբ, հերթական շռայլ նվերն է մատուցում ՍԴ դատավորներին։
     Լսե՛ք այս թվերը և ձե՛քզ արեք հետևությունները. միայն 2026 թվականին ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից, այսինքն՝ ձեր գրպանից, հատկացվելու է ավելի քան 46 միլիոն դրամ (46,775,040 դրամ)։
     Եկեք տեսնենք, թե ինչպես է բաշխվում այս «հռետորական սիրո» արդյունքը.
     ՍԴ նախագահին՝ շուրջ 7.7 միլիոն դրամ լրացուցիչ հավելավճար,
     ՍԴ փոխնախագահին՝ մոտ 5.8 միլիոն դրամ,
     7 դատավորներից յուրաքանչյուրին՝ տարեկան ավելի քան 4.7 միլիոն դրամ։
     Սա միայն հավելավճարն է։ Այն հավելավճարը, որի շեմը դարձյալ ՔՊ-ի թեթև ձեռքով 80 տոկոսից դարձավ 100 տոկոս։ Այս մեկ մարդու հավելավճարը գերազանցում է մեր երկրի ուսուցչի, բժշկի կամ գիտնականի ամբողջ տարեկան աշխատավարձը։ Բայց ամենաուշագրավը ժամանակագրությունն է, որը ջրի երես է հանում այս ամբողջ գործարքի իրական դրդապատճառները։ Հետաքրքիր, ավելի ճիշտ՝ ֆանտաստիկ «զուգադիպությամբ», ՍԴ դատավորներն այս բարձրացված աշխատավարձերը ստացել են հունիսի 1-ին՝ ընտրություններից ուղիղ 6 օր առաջ ։
     Սա պատահականությո՞ւն է։ Իհարկե ո՛չ։ Սա քաղաքական կաշառք է՝ ձևակերպված օրենքի տառով։ Սա ընտրություններից առաջ դատական բարձրագույն ատյանի լոյալությունն ապահովելու ուղղակի գինն է։ Երբ իշխանությունը գիտի, որ կորցրել է ժողովրդի վստահությունը, նա փորձում է գնել համակարգի վստահությունը՝ բյուջեի հաշվին։
     Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ պետական միջոցները ծառայում են ոչ թե հանրային շահին, ոչ թե տարածաշրջանային զարգացմանը կամ աղքատության կրճատմանը, այլ իշխանական էլիտայի հարմարավետությանը։
     Սա բյուջետային թալան է, որը կատարվում է բոլորիս աչքի առաջ։ Ու քանի դեռ այս համակարգը չի փոխվել, քանի դեռ բյուջեն չի ծառայում քաղաքացուն, մենք ունենալու ենք հարուստ դատավորներ և օրեցօր աղքատացող հասարակություն։
     Ենթադրությունները և հաստատուն քայլերը թողնում եմ մեզ և մեր հավաքական արժանապատվությանը»։

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ն անչափահաս են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են, տեղափոխվել են մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս մասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
     Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։