Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝

Հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ում ալեկոծվում են:
     Այս տարի լրանում է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի պաշտոնավարման ժամկետը: Այդ իսկ պատճառով, այսրոպեականն ու վերջինիս շրջապատն անհանգիստ են: Անհանգստությունն այն աստիճանի է հասել, որ վերջիններս ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին հավակնող հորինված կերպարներ են ստեղծում և անհաշտ պայքար ծավալում ենթադրյալ ռեկտորացուների դեմ: Սա արդեն ախտորոշում է:
     Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե ովքեր են «ալեկոծման» կամպանիայի մասնակիցները: Հիմնականում` ԵՊՀ-ում ծվարած հասարակությանը հայտնի և անհայտ գործիչները: Նրանց կազմում են գրագողերը, բանկից գումար ստացող և կեղծ սնանկություն կազմակերպողները, ժամանակին գիտությունների դոկտորի կոչում չունեցող, սակայն պրոֆեսորի աստիճան ունեցողները, գիտությունների դոկտորի կոչում խնդրահարույց պայմաններում և ժամկետներում ստացած պրոֆեսորները, հզոր ընդդիմադիր քաղաքական գործիչները, անդեմ բարձրաստիճան համալսարանականները, սովորական բանսարկուները: Ի դեպ, թվարկածս անձանցից մեծ մասն առավոտյան օրվա իշխանության, երեկոյան` ընդդիմության կողմնակիցն է: Ընդ որում, այդ անձանց մեջ կան ընդդիմության տարբեր թևերի վառ ներկայացուցիչներ:
     Եվ այժմ նրանք բոլորը միավորվել են հանուն մեկ «սուրբ» նպատակի` երկարացնել ՔՊ-ական ռեկտորի հետագա պաշտոնավարումը:
     Այնուամենայնիվ, համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է: Դա է վերջինիս «ալեկոծության» պատճառը: Նրանք զգում են, որ շատ շուտով ԵՊՀ կայցելի պայմանական նավաստի Ժելեզնյակը և կհայտարարի` караул устал»:

«Սփյուռքը ևս պետք է գնահատական տա Փաշինյանի ապազգային քաղաքականությանը»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնապես ընդունմանը։
     Այսպիսի արձագանք կարող էր տալ միայն թուրքական շահի սպասարկողը։
     Արդեն ոերրորդ անգամ Փաշինյանը բացահայտ հաստատում է իր կողմից Հայոց ցեղասպանության փաստի ուրանալը և թուրք-ազեռական տանդեմի շահերը սպասարկելը։
     Դիմում եմ աշխարհասփյուռ մեր Սփյուռքին, արդյոք հաշտ եք Փաշինյանի այս մոտեցումների հետ, երբ նա ուրանում է Ցեղասպանության փաստը, ինչի արդյունքում դուք ստիպված եք եղել սփռվել ամբողջ աշխարհում։ Արդյոք հաշտ եք այն մտքի հետ, որ մենք պետք է ուրանանք մեր անցյալն ի շահ թուրքական նարատիվների։ Արդյոք հաշտ եք, որ մեկ դարից ավել Ձեր պայքարը արդարության համար Փաշինյանը և նրա թիմը արժեզրկի և ոչնչացնի…
     Կարծում եմ, որ միասնական Սփյուռքը ևս պետք է գնահատական տա Փաշինյանի կողմից նման ապազգային և հակահայկական քաղաքականությանը։
     Հ.Գ. Սա Փաշինյանի խոսքերն են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ․ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»»։

«Թուրքը եկել դռանդ կանգնել` կնոջդ, պատիվդ, երկիրդ է ուզում, պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍԸ
     Ուրեմն, բանը հասել է նրան, որ Իսրայելի նման փոքրիկ, բայց և նույնքան աշխարհակալ երկիրը պետականորեն ճանաչել է Հայոց Գենոցիդը, իսկ մեր ոչ ու փուչ վարչապետը, որպեսզի իր ազգի դահիճ Թուրքիայի տրամադրությունն ավելի չգցի, չի համարձակվում գոնե մի դատարկ շնորհակալագիր հղի Իսրայել պետության իշխող ուժին։
     Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել…
     «Էս ինչ քյաֆուր դարի հասանք»…
     Հասկացանք, պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում… Մի՞թե, ամեն գնով… Թուրքը եկել դռանդ կանգնել` կնոջդ է ուզում, աղջկադ է ուզում, պատիվդ, նամուսդ է ուզում, վերջապես, երկիրդ է ուզում… Ի՞նչ է, դու էդ ամենը պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս…
     Նման խաղաղությունը, ավաղ, իբրև միմիտ հայ, վայելել է նաև խեղճ լոռեցին։ Հայտնի է, որ Մոտկոր աշխարհում Հովհաննես Թումանյանի Ռոստոմ անունով ախպերն օր ու արև չի տվել ջահել հարսներին։ Մի օր էլ Լորուտ գյուղում կիսամութ գլխատան մեջ Ռոստոմը իր սիրո պտուղներն էր քաղում, մեկ էլ, որտեղից որտեղ, բանից անտեղյակ էդ խեղճ ու կրակ կնգա մարդն ա ներս մտնում։ Ռոստոմը, որ քրտնամխած իր գործին էր, բեղի տակից անհանգիստ գռմռում է։ Խեղճ մարդը սարսափից գերեզմանի ցից քար է կտրում` մտքի մեջ անիծելով էն շեմը, որից անժամանակ մուտք գործեց։ Բայց և կարկամած բերանից կարողանում է արտաբերել.
     -Աղա, դու քու բանին կաց… Դու քու բանին կաց…
     Հայ ժողովուրդ, Աբովյանը կասեր, իմ սիրեկան ազգ… Դուք չեք մտածո՞ւմ, որ կամաց-կամաց նմանվում ենք խաղաղասեր մի կենդանու` ում համար կյանքն ամեն ինչ է, իսկ պատիվը, նամուսը, թասիբն ու արժանապատվությունն` ոչինչ…»։

Հոլանդը գերազանցեց Ռոնալդուին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի գոլերի քանակով

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գերազանցեց «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի խաղերում խփած գոլերի քանակով։

Հոլանդը խփեց հաղթական գոլը Կոտ դ’Իվուարի դեմ 1/16 եզրափակչի խաղում (2-1): Սա նրա առաջին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի խաղն էր: Ռոնալդուն, ով խաղացել է Աշխարհի առաջնության ութ փլեյ-օֆֆի խաղ, չկարողացավ խփել ոչ մի գոլ: Այնուամենայնիվ, Պորտուգալիան դեռ ունի 1/16 եզրափակչի խաղ անցկացնելու Խորվաթիայի դեմ՝ Մոսկվայի ժամանակով հուլիսի 3-ի գիշերը։

25-ամյա Հոլանդը խաղում է «Մանչեսթեր Սիթիում» 2022 թվականի ամռանից: Այս ընթացքում հարձակվողը երեք անգամ դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու: Անգլիական ակումբի հետ նորվեգացին երկու անգամ հաղթել է առաջնությունը և Անգլիայի գավաթը, մեկական անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է նորվեգական «Բրինե» և «Մոլդե» ակումբներում, ավստրիական «Զալցբուրգում» և գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։

41-ամյա Ռոնալդոն հինգ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և երկու անգամ՝ Ազգերի լիգայի հաղթող։ Նա ռեկորդակիր է ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության պատմության մեջ խփած գոլերի քանակով։ 2022 թվականի դեկտեմբերից ֆուտբոլիստը խաղացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։ Իր կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է նաև «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա) և «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)։ Ռոնալդուն հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։

Աշխարհի առաջնությունն անցկացվում է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարն ավարտվում է հուլիսի 19-ին։