«ՔՊ-ի համար վատ լուր ունեմ». Արման Աբովյան

«ՔՊ-ի համար վատ լուր ունեմ». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի համար վատ լուր ունեմ` ՀՀ բնակչության մեծ մասը որոշել է հայ մնալ։
     Այսպիսով, արձանագրենք, որ այն հարցին, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի արձագանքել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չքաղաքականացնելը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին։
     Իրականում ի սկզբանե հասկանալի էր, որ փաշինյանական իշխանությունից, որը գործում է թրքամետ կոլաբորացիոն վարչակազմի տրամաբանությամբ, այլ բան ոչ ոք էլ չէր սպասում։ Բայց հիմա խոսքն այլ գործընթացի մասին է։
     Եկեք մի փոքր վերլուծենք Փաշինյանի և նրա համախոհների հակահայկական քաղաքականության պատճառահետևանքային կողմերը։
     Պատասխանը բաղկացած է երկու մասից՝ գործնական և հոգեբանական։
     Առաջինը՝ հարցի գործնական կողմը։ Ինչպես ցույց տվեցին վերջին ութ տարիների իշխանության գործողությունները և հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը ներառել, իբր, արևմտյան վեկտորի մեջ։ Սակայն նույն Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում Արևմուտքի հիմնական «նայողը» Թուրքիան է, իսկ Ադրբեջանն իր հերթին արդեն իսկ ինտեգրված է արևմտյան համակարգին՝ որպես էներգետիկ արևմտամետ «խաղացող»։
     Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանական վերնախավը հասկանում է, որ տարածաշրջանում «արևմուտք» ասվածը թուրք-ադրբեջանական տանդեմն է։
     Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ փաշինականներին բացարձակապես չի հետաքրքրում այն փաստը, որ նույն Արևմուտքի (այսինքն) Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանը ընդամենը ժամանակավոր էթնոքաղաքական միավոր է՝ բնակեցված էթնիկ հայերով։
     Պատահական չէ, որ առաջ է մղվում «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական թեզը, որին Հայաստանի իշխանությունները պատասխանում են… հայաստանյան ընդդիմության հասցեին մեղադրանքներով և վիրավորանքներով, որովհետև ընդդիմությունը «համարձակվում է» բարձրաձայնել Ալիևից բխող սպառնալիքների մասին։
     Սակայն առանցքային գործոնն այն է, որ Փաշինյանի իշխանության պահպանման երաշխավորները Թուրքիան և Ադրբեջանն են։
     Հետևաբար, ցանկացած իրավիճակ, որը վնասում է թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությանը, Փաշինյանի կողմից ընկալվում է որպես սեփական իշխանության գոյությանը սպառնացող գործընթաց։ Մի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ պաշտպանությունը Փաշինյանի համար իր իսկ իշխանությունը պահպանելու գլխավոր խնդիրներից մեկն է։
     Երկրորդ կողմը՝ հոգեբանականն է։ Տեսեք, թե ինչ պատկեր է ստացվում։ Հայ ժողովրդի բոլոր հոգևոր, ազգային, պատմական և պետական շահերը հակասում են փաշինյանական իշխանության աշխարհայացքին և քաղաքականությանը։ Սա փաստ է»:

«Կուսակցապետության խնդիրն ենք նշել, քննարկել ենք 79 հազար քաղաքացու «չաշխատող» անձնագրի հարցը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Կուսակցապետության խնդիրն ենք նշել, քննարկել ենք 79 հազար քաղաքացու «չաշխատող» անձնագրի հարցը»․ Արամ Վարդևանյան

«Մենք ընդգծել ենք կուսակցապետության խնդիրը»,- ՍԴ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Ինչքան էլ Ընտրական օրենսգիրքը մեխանիզմներ նախատեսի, միայն այն փաստը, որ ՔՊ նախընտրական ցուցակը 90 տոկոսով բաղկացած էր պաշտոնյաներից, սա արդեն վկայում է այն մասին, որ մենք ունենք գործադիր իշխանության և կոնկրետ կուսակցության նույնացման ռիսկը, և ցավոք այդ ամենն իր արտացոլումն ստացել է»,- նշեց Վարդևանյանը։

Նա նաև հավելեց, որ ՍԴ-ում բոլոր հնարավոր հարցերին անդրադարձ կատարվել է․ «Քննարկել ենք նաև 79 հազար քաղաքացիների քվեներին վերաբերող այն հանգամանքը, որ անձնագրերըը «աշխատող» չէին կամ վերիֆիկացնող սարքերը չաշխատող էին, և համոզիչ հակափաստարկ չլսեցինք»։

Ֆրանսիայի վիզայի դիմումների կենտրոնը կդադարեցնի Շենգենյան վիզայի դիմումների ընդունումը երրորդ կողմերից

Ֆրանսիայի վիզայի դիմումների կենտրոնը կդադարեցնի Շենգենյան վիզայի դիմումների ընդունումը երրորդ կողմերից

Ռուսաստանում Ֆրանսիայի վիզայի դիմումների կենտրոնը կդադարեցնի Շենգենյան վիզայի դիմումների ընդունումը երրորդ կողմերից, բացառությամբ մերձավոր ազգականների, ինչպես հայտարարել է վիզայի դիմումների ծառայություն մատուցող VFS Global-ը։

Միայն դիմորդը կամ նրա մերձավոր ազգականները՝ ամուսինները, երեխաները և ծնողները, կկարողանան դիմում ներկայացնել։ Հարաբերությունն ապացուցելու համար անհրաժեշտ են բնօրինակ փաստաթղթեր։ Անձը կարող է դիմումի գործընթացը հանձնարարել ազգականին միայն այն դեպքում, եթե վերջին 59 ամիսների ընթացքում ներկայացրել է կենսաչափական տվյալներ։

Անչափահասները պետք է ներկայացվեն իրենց ծնողների կամ օրինական խնամակալների կողմից, և 12 տարեկանից բարձր բոլոր դիմորդները պետք է անձամբ ներկայացնեն կենսաչափական տվյալներ։ Վիզայի դիմումի ձևը պետք է ստորագրվի դիմորդի կողմից, բացառությամբ 18 տարեկանից փոքր անձանց։

Ֆրանսիայի վիզայի դիմումների կենտրոնը կդադարեցնի Շենգենյան վիզայի դիմումների ընդունումը երրորդ կողմերից

Ֆրանսիայի վիզայի դիմումների կենտրոնը կդադարեցնի Շենգենյան վիզայի դիմումների ընդունումը երրորդ կողմերից

Ռուսաստանում Ֆրանսիայի վիզայի դիմումների կենտրոնը կդադարեցնի Շենգենյան վիզայի դիմումների ընդունումը երրորդ կողմերից, բացառությամբ մերձավոր ազգականների, ինչպես հայտարարել է վիզայի դիմումների ծառայություն մատուցող VFS Global-ը։

Միայն դիմորդը կամ նրա մերձավոր ազգականները՝ ամուսինները, երեխաները և ծնողները, կկարողանան դիմում ներկայացնել։ Հարաբերությունն ապացուցելու համար անհրաժեշտ են բնօրինակ փաստաթղթեր։ Անձը կարող է դիմումի գործընթացը հանձնարարել ազգականին միայն այն դեպքում, եթե վերջին 59 ամիսների ընթացքում ներկայացրել է կենսաչափական տվյալներ։

Անչափահասները պետք է ներկայացվեն իրենց ծնողների կամ օրինական խնամակալների կողմից, և 12 տարեկանից բարձր բոլոր դիմորդները պետք է անձամբ ներկայացնեն կենսաչափական տվյալներ։ Վիզայի դիմումի ձևը պետք է ստորագրվի դիմորդի կողմից, բացառությամբ 18 տարեկանից փոքր անձանց։

«Երբ բացակայում է վստահությունը, քանդվում է ժողովրդավարական հասարակության ամբողջ կոնստրուկտը»․ Արա Պողոսյան

«Երբ բացակայում է վստահությունը, քանդվում է ժողովրդավարական հասարակության ամբողջ կոնստրուկտը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքնիշխանությունը սկսվում է ներքին լեգիտիմությամբ։ Ներքին լեգիտիմությունն արտահայտվում է ներքին համերաշխությամբ։ Ներքին համերաշխությունն արտահայտվում է վստահությամբ` հասարակության և իշխանության միջև։
     Երբ բացակայում է վստահությունը, այլ կերպ ասած` իշխանությունը դառնում է որևէ խմբի կամ սոցիալական շերտի իշխանություն, ապա քանդվում է ժողովրդավարական հասարակության ամբողջ կոնստրուկտը։
     Անվստահություն. Համերաշխության բացակայություն. Լեգիտիմության ճգնաժամ. Ինքնիշխանության կորուստ։
     Ինչպես տեսնում եք, բոլոր փոփոխականները հակադարձ համեմատական են։ Այսինքն՝ մեկի բացակայությունը շղթայական ռեակցիայի մեջ է մտնում մյուսների հետ»։

Լիոնել Մեսսին նկարահանվել է «Սարդ-մարդ» նոր ֆիլմի գովազդային տեսահոլովակում

Լիոնել Մեսսին նկարահանվել է «Սարդ-մարդ» նոր ֆիլմի գովազդային տեսահոլովակում

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նկարահանվել է Sony Pictures-ի նոր՝ «Սարդ-մարդ. նոր օր» ֆիլմի գովազդային տեսահոլովակում։ Տեսանյութը հրապարակվել է ստուդիայի X սոցիալական ցանցի էջում:

Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է Մեսսին մտնում Նյու Յորքի խանութ, որտեղ հանդիպում է Փիթեր Փարքերին (մարմնավորում է բրիտանացի դերասան Թոմ Հոլանդը)։ Ֆուտբոլիստին տեսնելով՝ Փարքերը զարմացած ընկնում է գետնին, ապա հարցնում, թե ինչ է նա անում այնտեղ։ Մեսսին ցույց է տալիս իր հեռախոսի հավելվածը և պատասխանում, որ փնտրում է Սարդ-մարդուն։ Փարքերը զգուշորեն հագնում է սուպերհերոսի զգեստ և հարցնում, թե արդյոք Մեսսին վախենում է բարձրությունից։

Արգենտինացին, ով տեսանյութի ընթացքում խոսում է միայն իսպաներեն, չի հասկանում հարցը, և հաջորդ կադրում նա թռչում է Նյու Յորքի վրայով Սարդ-մարդու հետ։

«Սարդ-մարդ. նոր օր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հուլիսի 29-ին։

2026 թվականի Աշխարհի առաջնությունում Մեսսին գլխավորում է մրցաշարի գոլերի ցանկը՝ 6 գոլով։ Արգենտինան հուլիսի 3-ին Մայամիում 1/16 եզրափակչում կմրցի Կաբո Վերդեի հետ։

«Այստեղ որևէ մի արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Այստեղ որևէ մի արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»․ Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, թե «կա գաղտնի պլան՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու», արդյո՞ք նոր քրեական գործի հիմք չի հանդիսանա, նշեց․ «Նման մտահոգություն չունեմ։ Բոլորդ հիշում եք՝ եթե «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» որպես նախադասություն կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, ապա շնչել- արտաշնչելը ևս կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, բայց բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ ունենում է իր առջև իշխանափոխության խնդիր է դնում, և դրա մի մասը ներկայացնում է հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային։ Այստեղ որևէ մի արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա։ Իսկ պարոն Կարապետյանը, կարծում եմ, բավականին դրական ներկայացրեց այդ ամենը և հանրության արձագանքներ, կարծում եմ, առավել քան դրական կլինի»։

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 14 երեխա

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 14 երեխա

Պակիստանի Լահոր քաղաքում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 14 երեխա։

Ամենափոքր զոհը 5 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 16։
     Ըստ Ary News-ի՝ փլուզման պահին կենտրոնում գտնվել է մոտ 35 երեխա։ Փլատակներից փրկվել է քսան երեխա և մեկ ուսուցիչ։ Տասներկու երեխա հոսպիտալացվել է։ Ըստ Պակիստանի առողջապահության նախարարության խոսնակ Ֆարուք Ահմեդի՝ նրանք գտնվում են ծանր վիճակում։

Ոստիկանությունը ձերբակալել է կրթական կենտրոնի սեփականատերերին՝ երկու եղբայրների։ 5 մարդ ձերբակալվել է անփութության մեղադրանքով, իսկ մյուս համասեփականատիրոջ որոնումները շարունակվում են։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պատճառը կարող էին լինել միահարկ շենքի տանիքի վրա շինարարական աշխատանքները։ Տանիքին հող և այլ նյութեր ավելացնելը մեծացրել է կառույցի վրա ծանրաբեռնվածությունը։

ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան

ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ Արևմուտքի փորձերի անօգտակարության մասին։ Շատերը ՌԴ առաջնորդի վերջին հայտարարությունները դիտարկում են որպես նախկին հռետորաբանության կրկնություն, մինչդեռ նախկին կոշտ արտահայտությունները ծառայում էին որպես նախազգուշացում՝ Մոսկվային չգրգռելու վերաբերյալ, իսկ այժմյան ազդանշանն այլ ուղերձ է պարունակում. «սպասեք պատասխանի»։ Սա կարող է նշանակել, որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ:
     Արևմուտքը մտադիր չէ նահանջել. պատժամիջոցների ցուցակները գնալով ավելի են երկարում, ներառելով էներգետիկայի, ֆինանսների, պաշտպանական արդյունաբերության և նավագնացության ոլորտները: Թեկուզև ՌԴ տնտեսությանը վնասներ հասցվում են, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ պատժամիջոցներից Արևմուտքի սպասելիքները լիարժեք չեն իրականանում և ՌԴ-ն կարծես թե հարմարվել է: Հենց այդ դիմացկունությունն է առաջացնում Արևմուտքի դժգոհությունը: Ըստ էության, պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն եղել, որպեսզի ստիպեն Մոսկվային՝ փոխել իր դիրքորոշումը: Չնայած իրենց արտաքին վճռականության դրսևորմանը, արևմտյան երկրները ևս հայտնվում են դժվարին իրավիճակում, քանի որ Ռուսաստանը չի զիջում՝ պահպանելով իր ռազմա-քաղաքական կեցվածքը:
     Վերջին տարիներին Ռուսաստանը կենտրոնացել է երկու նպատակի վրա՝ առևտրային ուղիների վերակառուցում և այլ շուկաների անցում, ինչպես նաև արևմտյան մատակարարումներից կախվածության թուլացում և իր արդյունաբերության զարգացում: Շատերը կարծում էին, որ տարիներ շարունակ ճնշման տակ գտնվող Ռուսաստանը կթուլանա, բայց իրականում այն կարծես ավելի վճռական է դարձել իր ազգային շահերը պաշտպանելու հարցում: Իր վերջին ուղղերձով, ՌԴ նախագահը միջազգային հանրությանը նաև ազդանշան է տալիս, որ Ռուսաստանն ունի իր հակառակորդներին հյուծելու բավարար վճռականություն:
     ՆԱՏՕ-ն չի թուլացնում Ռուսաստանի վրա ճնշումը: Դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը Մոսկվայի կողմից դիտվում են որպես անվտանգության սպառնալիք՝ շատ ավելի վտանգավոր, քան տնտեսական պատժամիջոցներն են: ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը», ըստ որի Արևմուտքի կողմից ցանկացած անխոհեմ գործողություն կարող է բերել անցանկալի հետևանքների:
     Արևմտյան քաղաքական էլիտաները շարունակում են կարծել, որ ֆինանսական գործիքների և քարոզչության միջոցով կարող են ենթարկեցնել Ռուսաստանին: Միաժամանակ Եվրոպան դժվարությունների է բախվում էներգակիրների բարձր գների, արդյունաբերական ձեռնարկությունների արտագաղթի և գնաճի պատճառով։ Ակնհայտ է նաև, որ անկախ նրանից, թե ինչպիսի նպատակներ ու կարգախոսներ են հռչակվում՝ Եվրոպայում շատերն այլևս չեն ցանկանում ապրել դժվարությունների ու անորոշ ապագայի մեջ։
     Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը հարմարվում է ճնշմանը և պատրաստ է արձագանքել, եթե իր «կարմիր գծերը» հատվեն։ Սա նշանակում է, որ Արևմուտքը՝ նախքան Ռուսաստանի նկատմամբ հետագա գործողություններ ձեռնարկելը, պետք է կարողանա մինչև վերջ հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները։ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը, հերթական անգամ կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև»:

2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով (լուսանկար)

2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով

Փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը կլինի 17-ժամյա՝ 07:00-ից 24:00-ը, ինչն առաջացրել էր մարդկանց դժգոհությունը։ Նախընտրական շրջանում բարձրացած նման աղմուկը փորձեց չեզոքացնել իշխանությունը։

Մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»։ Ի պատասխան Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել էր՝ «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ:
     Մեզ հետ զրույցում Վելոիա ջուր ընկերությունից հայտնեցին, որ նոր գրաֆիկով ջրամատակարարմանն անցում է կատարվելու հուլիսի մեկից։

Վաղվանից՝ հուլիսի 1-ից, 2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով։ Նոր գրաֆիկի համաձայն մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկը լինելու է 17-19-ժամյա։
     Նոր գրաֆիկը՝ այստեղ