2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով

2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով

Փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը կլինի 17-ժամյա՝ 07:00-ից 24:00-ը, ինչն առաջացրել էր մարդկանց դժգոհությունը։ Նախընտրական շրջանում բարձրացած նման աղմուկը փորձեց չեզոքացնել իշխանությունը։

Մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»։ Ի պատասխան Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել էր՝ «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ:
     Մեզ հետ զրույցում Վելոիա ջուր ընկերությունից հայտնեցին, որ նոր գրաֆիկով ջրամատակարարմանն անցում է կատարվելու հուլիսի մեկից։

Վաղվանից՝ հուլիսի 1-ից, 2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով։ Նոր գրաֆիկի համաձայն մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկը լինելու է 17-19-ժամյա։
     Նոր գրաֆիկը՝ այստեղ

Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները

Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները

Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկել պահանջող քաղաքական կուսակցությունների հայցով։

Բարձր դատարանն այսօրվա նիստում սահմանել է կողմերի եզրափակիչ ելույթների տևողությունը։

«Պետությունները ոչ թե ապրում են «անհոգ խաղաղության» մեջ, այլ պատրաստվում են պատերազմի». Բագրատ Սրբազան

«Պետությունները ոչ թե ապրում են «անհոգ խաղաղության» մեջ, այլ պատրաստվում են պատերազմի». Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի հոդվածը․ «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու»

ՊԱՏԵՐԱԶՄԻ մասին Բագրատ Սրբազանի աշխատության ամփոփիչ հատվածը.
     Ը. ԱՄՓՈՓՈՒՄ
     Ժամանակակից աշխարհը արդարության և ճշմարտության ճգնաժամ է ապրում (թեպեը երբեք էլ այլ կերպ չի եղել):
     Ժամանակակից աշխարհը արդարության, ճշմարտության և իրավունքի ճգնաժամ (crisis) է ապրում և տառապում է արժեքային պակասից (deficit) (թեպետ երբեք էլ այլ կերպ չի եղել):

Իմ պատկերացմամբ, այլաբանորեն, հայերեն ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառը ամենաշատ պատերազմ պարունակող հնչողությունն ունի: Կարծես թե բառն ինքնին հուշում է խաղաղության հասնելու ճանապարհի մասին: Ինձ ծանոթ ոչ մեկ այլ լեզվում այսքան պատերազմ չկա խաղաղություն բառի մեջ: Ըստ իս, նաև ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառը նույն ինքը ԱՂԱՂԱԿՆ է` վկայելով վերը նշված ճգնաժամի և արժեքային պակասից տառապանքի մասին: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՂԱԿ Է` ՃԻՉ ԵՎ ՁԳՏՈՒՄ` ՀԱՍՆԵԼՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ:

Հետաքրքիր է նաև ճգնաժամ – crisis բառի ստուգաբանությունը, որը ծագում է հունարեն krene բառից, որ նշանակում է դատել կամ դատողություն անել որոշում կայացնելու համար, այլ կերպ ասած` ընտրություն կատարել: Հավանաբար, հայերեն բառն էլ հենց այդ արտահայտությունն ունի` ճգնաժամ` ճգնելու ժամ, ձգտելու, ճգնելու և ճիշտ որոշում կայացնելու ժամ, երբ այդ որոշումից կամ որոշումներից են կախված իրերի հետագա ընթացքը:
     Ինչո՞ւ եմ անդրադառնում բառերի ստուգաբանությանը, որովհետև դրանք լավագույնս բացատրում են հարցի կամ իրավիճակի էությունը, ինչպես այս դեպքում` պատերազմի կամ խաղաղության վերաբերյալ:

Ամփոփելով նշեմ, որ փորձեցի Աստվածաշունչ մատյանի պատգամի և դարերով թրծված հոգևոր փորձառության հիման վրա ներկայացնել այդքան չարչրկված պատերազմի էությունը, որը ողբերգություն է, սակայն ավելի մեծ ողբերգություն է «մեղքի խաղաղությունը», որ քայքայող ու սպառող է և, ցավոք, մահվան ուղիղ ճանապարհն է, որը բացարձակ աղերս չունի ճշմարիտ և արդար խաղաղության հետ:

Հատկապես մեր ժամանակներում և պայմաններում կամ իրավիճակում պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու և կարիք չկա համապատասխան պատրաստությունները կատարելու և միջոցները ձեռնարկելու ոչ միայն կանխելու, այլև պաշտպանված լինելու նման աղետներից` հատուկ չափանիշներին համապատասխան կառուցապատումներ, հասարակության իրազեկման մեխանիզմներ, փրկարարների պատրաստություն և վերապատրաստություն, տեխնիկական վերազինում և այլն: Կամ անձնական կյանքում. եթե բնակավայրում գողության հանցագործություն գոյություն չունի, չի նշանակում, որ մարդիկ հեռացնում են իրենց տների դռներն ու լուսամուտները` կողպեքներով հանդերձ, այլ ընդհակառակը` ավելացնում են հնարավոր բոլոր հավելյալ միջոցները` տեսադիտողական սարքեր, արձագանքման շչակներ և այլն, որոնք կպահպանեն տան անվտանգությունը: Եվ կամ գարնանը, ամռանը և աշնանը ձյուն չլինելու պատճառով ո՛չ ձմեռային հագուստներն են նետում և ո՛չ էլ ջեռուցման համակարգերը վերացնում:

Հետևաբար, մարդը կամ պետությունները ոչ թե ապրում են «անհոգ խաղաղության» մեջ, այլ տևապես պատրաստվում են անմիջական կամ հետաձգված պատերազմի, ինչ տեսքով էլ այն լինի, ոչ թե հուսալով, թե դրանք տեղի չեն ունենա, որովհետև այդ պահին չկան, այլ բոլոր առումներով հոգալով համապարփակ և ամբողջական անվտանգային խնդիրները` այսպիսով պատրաստ լինելով դիմագրավել ցանկացած հնարավոր ոտնձգություն սառը կամ տաք պատերազմի տեսքով:

Պատերազմի մշտական պատրաստությունը պետք է դառնա պետության և հանրության ՍՈՎՈՐԱԿԱՆ կենցաղի մի մասը` առանց ապոկալիպտիկ որակումների:
     Աշխարհը մշտապես ձգտել է արդարությունը, ճշմարտությունը և խաղաղությունը հաստատել «արդարությունը սրի ծայրին է» կամ «ուժի իրավունքով» մտածողությամբ:

Ժամանակները փոխվել են, սակայն, ցավոք, այս հասկացողությունը չի փոխվել: Ապրել և հարատևել են այն ժողովուրդները, որոնք ընդունել են աշխարհի նետած մարտահրավերը և ընտրել են առանց հոգնել պայքարը արդարության և ճշմարտության համար. «Եթե արդարության հետևից գնաս, կհասնես նրան և այն կհագնես իբրև փառքի զգեստ» (Սիրաք 27:9) և «ուրեմն հնազանդվեք Աստծուն և դիմադրեք սատանային և նա հեռու կմնա ձեզանից» (Հակոբոս 4:7):

Եվ վերջապես, ինչո՞ւ ենք սաղմոսերգուի խոսքով և մեր Սուրբ Պատարագի ամենակարևոր հատվածում հայտարարում, որ Աստված փառքի Թագավոր է, որովհետև Նա հզոր և պատերազմի կարող և հաղթող Տերն է, իսկ մենք կոչված ենք «նայելու Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2) և հետևելու Նրա օրինակին ու ճանապարհին:

Հ.Գ. Առաջիկայում կներկայացնեմ նահատակության փառքի պսակի մասին Աստվածաշնչյան և հոգևոր փորձառության ընկալումը:
     Բագրատ արք. Գալստանյան»։

Մասնակի բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը (տեսանյութ)

Մասնակի բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

ՍԴ դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։

«Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի ներկայացրած միջնորդությունները։ Բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ մասնակի, միավորված գործով, որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիա Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ միջնորդությունը։ Մասնակի է բավարարել, որովհետև սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում քննվում են 2026թ․ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները։

Մասնակի բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը (տեսանյութ)

Մասնակի բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

ՍԴ դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։

«Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի ներկայացրած միջնորդությունները։ Բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ մասնակի, միավորված գործով, որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիա Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ միջնորդությունը։ Մասնակի է բավարարել, որովհետև սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում քննվում են 2026թ․ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները։

«Հյուսիս-հարավ ճանապարհի ամենակարճ հատվածը տարիներով մնում է անավարտ». Հայկ Կիրակոսյան

«Հյուսիս-հարավ ճանապարհի ամենակարճ հատվածը տարիներով մնում է անավարտ». Հայկ Կիրակոսյան

Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամ Հայկ Կիրակոսյանը գրել է. «Հյուսիս-հարավ. հույսներս հատավ
     270 մետր։ Ընդամենը 270 մետր։
     7 տարի մեզ ասում են՝ խնդիրը դատարանն է։ Հետո հայտարարեցին՝ դատը շահել են, խոչընդոտը վերացել է, մեկուկես ամսից շինարարությունը կսկսվի։
     Այսօր անցնում ես նույն տեղով և տեսնում նույն անավարտ հատվածը։
     Սա արդեն 270 մետրի պատմություն չէ։ Սա կառավարման պատմություն է։ Եթե նույնիսկ իրավական խոչընդոտն արդեն հաղթահարված է, ապա քաղաքացին իրավունք ունի իմանալու՝ ինչո՞ւ աշխատանքները դեռ չեն ընթանում, ո՞րն է նոր պատճառը, և ե՞րբ է վերջապես ավարտվելու այս ճանապարհը։ Այդ հարցերի հրապարակային պատասխան առայժմ չկա։
     Քաղաքը չի կառավարվում հայտարարություններով։ Քաղաքը կառավարվում է ավարտված գործերով։ Իսկ մինչև այդ, հազարավոր մարդիկ ամեն օր շարունակում են կորցնել իրենց ժամանակը, վառելիքն ու նյարդերը՝ մի ճանապարհի պատճառով, որի ամենակարճ հատվածը տարիներով մնում է անավարտ»։

«Հայկական Վիշապը խորապես ազգային, մաքուր հայկական երևույթ է». Անուշ Հակոբյան (տեսանյութ)

«Հայկական Վիշապը խորապես ազգային, մաքուր հայկական երևույթ է». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը՝ «Վահագն վիշապաքաղ» արձանի մոտ կանգնած. «Դև բառը որ կա… պատահական իմացա, որ դևը… բուդդայականության մեջ իրանք ինչ-որ բան ունեն, ֆունկցիա ունեն.. բայց, բան… չար, նեգատիվ չէ, էլի, հրեշտակի նման բաներ են… էդ քաղաքակրթությունների բախման բանն ա, որ էկել ա ստեղ, դևը դառել ա ըտենց ինչ որ նեգատիվ…»:
     Սկզբունքիս հակառակ՝ չարձագանքել չեմ կարող երկու պատճառով:
     Առաջինը մասնագիտական է: Թյուր ինֆորմացիան` որպես մասնագետ, անհրաժեշտ եմ համարում պարզել:
     Երկրորդին կանդրադառնամ:
     Ուրեմն. նախ՝ այսպես կոչված, «բուդդայական դևի» մասին:
     Բուդդայական չէ, բուդդայականությունից հազարամյակներ առաջ եղած վեդայական մշակույթում սանսկրիտով «Դևա» են կոչվում դիցերը: Մեր «դև» բառի ու հասկացողության հետ դա կապ չունի: Բուդդայականության հետ կապն այնքան է, որ այն իր ծագմամբ կապվում է վեդայական ու դրանից ծնված հինդուիստական մշակույթի հետ, դրանց հետ ընդհանրություն ունի շատ հասկացությունների, դիցերի անունների և այլնի օրինակով, միանգամայն տարբեր ուսմունք լինելով:
     Գալով մյուս հարցին: Դևը (այս դեպքում Վիշապը) մեր մշակույթ բուդդիզմից չի եկել: Նախ՝ մեր Վիշապը չկա որևէ այլ մշակույթում, երկրորդ՝ Վիշապի նախ՝ ընկալումը, հետո՝ տոտեմացումը, հետո՝ նյութական մշակույթում պատկերումը Վիշապ քարակոթողների կամ բազմաթիվ այլ ձևերով, ծեսում, առասպելում, հեքիաթում ներգրավումը մեր մշակույթում եղել է բուդդիզմի Ք.ա. 6-րդ դարում որպես ուսմունք ի հայտ գալուց բազմաթիվ հազարամյակներ առաջ: Ապացույցը ամենաքիչը մեր հնագույն և հին նյութական և ոչ նյութական մշակույթն է, որտեղ Վիշապն ամենուր առկա է:
     Երկրորդ պատճառն արձագանքիս այս «մտքիկն» է, թե՝ «քաղաքակրթությունների բախման» (մենք բուդդայականության հետ ոչ մի բախում չենք ունեցել) հետևանքում Վիշապը մեր մշակույթ է եկել բուդդայականությունից:
     Հայկական Վիշապը խորապես ազգային, մաքուր հայկական երևույթ է, մեր ազգային կարևորագույն որակներից մեկը, մեր ինքնության մի անքակտելի մասը, ու մեր մշակույթի այլ նյութական և ոչ նյութական օրինակների պես այն օտարին տալը մի կողմից անսպասելի չէ, մյուս կողմից՝ անթույլատրելի է»:

«Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

«Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա»․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պոակի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին, երբ 2800մ բարձության վրա հունիսի վերջին եղել են նման հզորության ձնաբծեր»։

«Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի». Բայրամովը` Բոմբերգերին

«Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի». Բայրամովը` Բոմբերգերին

«Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած մոտ չորս հազար ադրբեջանցիների ճակատագիրը մնում է անհայտ»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջան այցելած` Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ հանդիպման ժամանակ։

Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը ընդգծել է, որ անհետ կորած անձանց հարցն Ադրբեջանի համար առաջնահերթ մարդասիրական հարց է։ Նախարարը հավելել է, որ նրանց ճակատագիրը որոշելու համար Հայաստանը պետք է տրամադրի ամբողջական տեղեկատվություն զանգվածային գերեզմանների վայրերի և ականապատման քարտեզների վերաբերյալ։ Բայրամովը և Բոմբերգերը ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի առանձնահատուկ կարևորությունը՝ նշելով «վստահության կառուցման և այս ոլորտում մարդասիրական հետևանքների հաղթահարման գործնական քայլերի կարևորությունը»։

Արտաքին գործերի նախարարը զեկուցել է, որ 44-օրյա պատերազմից հետո, չնայած մարտահրավերային անվտանգության իրավիճակին և ականապատման սպառնալիքին, Ադրբեջանը, իբրև թե «հավատարիմ մնալով իր մարդասիրական պարտավորություններին», իրականացրել է լայնածավալ որոնողական գործողություններ և մյուս կողմին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողի աճյուն: Հանդիպմանը տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի ազատագրված տարածքներում հայտնաբերված զանգվածային գերեզմանների և ընթացիկ արտաշիրիմման ու նույնականացման աշխատանքների վերաբերյալ:

«Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք»․ Լևոն Ազիզյան

«Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք։
     Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ն Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի։
     Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման 6–10°C-ով։
     Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում»։