ՍԴ-ում շարունակվում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Սահմանադրական դատարանում 5-րդ օրն է՝ շարունակվում է 2026թ․ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։

«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան

«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԴԽ և Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն, դատարանում քրեական գործերի քննության ժամկետը պետք է լինի 1 տարի…
     Միայն թե չհասկացա, արդյո՞ք խոստանում են, որ այլևս դատարանները չեն լինի այս կարգի գերծանրաբեռնված և ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան․․․
     Ի դեպ, 2026-ի հունվարից սկսված պարտադիր դատարան են գնում և դատարանները տուժողի հետ հաշտության հիմքով մեղադրյալի նկատմամբ այլևս չեն դադարեցնում ՀՀ քր.օր. 342-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումները (վթարի հետևանքով ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը):
     Փոխարենը, «մարդամեկն», դե էն ասիչն էլի, առաջարկում է՝ 50.000 դրամ վճարելու դիմաց վերականգնել ոչ սթափ վիճակում տ/մ վարելու հետևանքով վարորդական իրավունքից զրկված անձանց տ/մ վարելու իրավունքը …
     երևի նորմալ է»։

«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան

«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նաթանյահուի կառավարության՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը Հայաստանում կամա, թե ակամա պարզեց մի իրականություն, որ ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը կամ հայկական միջավայրը առավելապես գտնվում է ծայրահեղությունների դաշտում՝ մի ծայրահեղությունը Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն է, մյուս ծայրահեղությունը՝ դրա հակառակը:

Այլ կերպ ասած, հարցը մեզանում կարծես թե դուրս է եկել քաղաքականության կոնցեպտուալ շրջանակից, հայտնվելով մի իրավիճակում, երբ փաստորեն մի ծայրայեղությունը սնուցում է մյուսին, իսկ երկուսը միասին՝ կամա, թե ակամա պարզապես մաշում են կարևորագույն խնդիրներից և օրակարգերից մեկը:

Ի դեպ, ես այս գնահատականը՝ վարվող քաղաքականության հանդեպ առհասարակ, հնչեցրել եմ վաղուց, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականության ամենավտանգավորը այն է, որ նա սրելով ազգային ինքնության, արժեքների, պատմության, և այդ թվում ողբերգությունների հանդեպ այսպես ասած մերժման կամ մոռացության մթնոլորտ կամ մտայնություն, թեկուզ ոչ ուղիղ տրամաբանությամբ ու շեշտադրումներով՝ բայց ակնհայտ մերժման ծայրահեղությամբ, այդուհանդերձ հրահրում է հակառակ ծայրահեղություն: Այդպիսով, նա ազգային ինքնության, պատմության, անգամ ողբերգության ու ցավի հանգամանքը մղում է ծայրահեղության դաշտ:

Իսկ ծայրահեղությունը՝ ինչ շեշտադրումով էլ այն լինի, ճնշում է, խեղդում է միտքն ու ռացիոնալը, խեղդում է հաշարկը:

Իսկ ի՞նչն է քաղաքական սուբյեկտության շարքից հանում որևէ հանրության կամ պետության՝ կարևորագույն պետական, ազգային, նաև համամարդկային նշանակության հարցերում հաշվարկի կարողության ու ռացիոնալ մտածողության, չափման բացառումը»:

«Եթե այս տրամաբանությունը շարունակվի, շուտով թուրքավարի կսկսեն խոսել «1915թ. իրադարձությունների» մասին»․ Արմեն Այվազյան

«Եթե այս տրամաբանությունը շարունակվի, շուտով թուրքավարի կսկսեն խոսել «1915թ. իրադարձությունների» մասին»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին»։
     Այս հայտարարությամբ Ն. Փաշինյանը, փաստորեն, պաշտոնապես որդեգրում է թուրքական ֆաշիստական պետության վաղուց մշակված հակահայկական դրույթներից ու պահանջներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը դիտարկել որպես բացառապես պատմական եղելություն՝ այն անջատելով Հայաստանի Հանրապետության ներկա ծանրագույն իրավիճակից, հայ ժողովրդի կենսական շահերից և միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, ապա շուտով, թուրքավարի, կսկսեն խոսել արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ «1915թ. իրադարձությունների» մասին։ Ցեղասպանությունը «չքաղաքականացնելու» Փաշինյանի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան դառը զավեշտ։
     Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի կառավարության կամ որևէ այլ պետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ապա նման որոշումը մեզ առանձնապես չպետք է ոգևորի, թեև ընդհանուր առմամբ այն դրական զարգացում է։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, խոշոր հաշվով, քիչ արժեք ունի, եթե այն որևէ կերպ չի զսպում թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան և Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, ինչպես նաև չի նպաստում Հայաստանի ներկա աշխարհառազմավարական ծանրագույն դրության բարելավմանը։
     Այս առիթով ստիպված եմ կրկնել այն, ինչ տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել եմ։
     Փաստն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած տասնյակ խոշոր ու ազդեցիկ պետություններն ու միջազգային կազմակերպությունները 2020–2023թթ. ոչ միայն մատը մատին չխփեցին, այլ նույնիսկ չդատապարտեցին թուրք-ադրբեջանա-իսրայելա-սալաֆիստական հարձակումը Հայաստանի դեմ։ Նրանք որևէ միջոց չձեռնարկեցին իրենց իսկ ճանաչած ցեղասպանության զոհին օգնելու և ցեղասպան ագրեսորներին պատժելու համար (որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էր, իսկ մյուսը՝ կոլեկտիվ Արևմուտքի և ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից Իսրայելը)։ Ընդհակառակը, նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել այդ հարձակման ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ամրապնդելու և հավերժացնելու ուղղությամբ։
     Դեռևս 2007թ. հոկտեմբերին ներկայացրել եմ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և հայության դիրքորոշումը նմանատիպ ճանաչումների նկատմամբ։
     Ահա (կարդալիս կատարել եմ մի քանի մանր լեզվաոճական և կետադրական շտկումներ).
     «Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց չափանիշներով, որոնք համապատասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական ազգային և պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել)։ Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.
     1. ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893–1923 թթ.
     2. անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.
     3. Հայոց ցեղասպանությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուրքիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հարաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.
     4. թուրքական պետության պատասխանատվության ընդունում հայկական պետության՝ որպես հայ ժողովրդի շահերի վերջնական ներկայացուցչի, առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).
     5. նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը։ Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրի՝ Հայաստանի անվտանգության ապահովման լուծմանը։
     Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է կենսատարածքային խնդիր՝ նրանց կենսատարածքը հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի։ Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնորհիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն և ռազմավարական նվազագույն անհրաժեշտ խորություն), այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը։
     Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատման հետ։ Միջազգային համայնքը, ճանաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայ ժողովրդի իրավունքը Արցախի, ներառյալ նրա ամբողջ ազատագրված տարածքի նկատմամբ։
     Վերը նշված պատասխանատվության և փոխհատուցման չափանիշերը միջազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն արտացոլվել։ Եվ չէին էլ կարող արտացոլվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իր առջև երբեք նման խնդիրներ չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել և, բնականաբար, համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել»։
     Ցավոք, Հայաստանի Հանրապետության ոչ մի նախագահ և ոչ մի կառավարություն չմշակեցին նման քաղաքականություն և չօգտվեցին իմ առաջարկած այս դրույթներից։
     Այս խնդրի մասին առայժմ այսքանը։ Եթե առիթ լինի, ավելի հանգամանորեն կանդրադառնամ դրան։
     — Վերը ներկայացված դրույթները հրապարակել եմ հետևյալ պարբերականներում՝ «Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի համար». – ԴեՖակտո (հասարակական-քաղաքական ամսագիր), թիվ 10, 2007, էջ 66–67. Ազգ, 10.10.2007. Երկիր, 12.10.2007. Նույնը նաև ռուսերեն՝ Армен Айвазян: Вместо того, чтобы прочитать принятую в США резолюцию по Геноциду, в Армении играют в ромашки // REGNUM, 12.10.2007»։

«Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը»․ Բագրատ Միկոյան

«Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը»․ Բագրատ Միկոյան

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,- ասել է նախագծի հեղինակ, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Ինչպիսի՞ն է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը Իսրայելի ճանաչման վերաբերյալ՝ նաև հաշվի առնելով Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և Իսրայելի կողմից այս հարցը որպես Թուրքիայի դեմ զենք օգտագործելը»,- Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

«Որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային առումով ճշմարտության և արդարության հաստատման կարևոր քայլ է։ Մենք շնորհակալ ենք այդ քայլը կատարած բոլոր պետություններին։ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը։ Իսկ ճանաչող պետությունն ինքնին կարող է ունենալ իր դրդապատճառները և շահերը, ինչը նույնպես բնական է։ Նման հարցերին պետք է նայել շատ սթափ»։

«Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի տալիս», ինչո՞ւ են այդքան խառնվել երեք «եղբայրները»»․ Արա Պապյան

«Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի տալիս», ինչո՞ւ են այդքան խառնվել երեք «եղբայրները»»․ Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բա եթե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի տալիս», ինչո՞ւ են այդքան խառնվել երեք «եղբայրները»՝ Էրդողանը, Ալիևը և Փաշինյանը։
     Նրանք շատ լավ հասկանում են, որ սա պարզապես հերթական ճանաչում չէ, այլ նոր սկիզբ, նոր մեկնակետ։ Մի իրավիճակ, որտեղ հիմնական դերակատարները այլևս խեղճուկրակ ու ուրացող նիկոլյան հայերը չեն, այլ տարածաշրջանային գերիշխանության ձգտող Իսրայելը՝ իր թիկունքում ունենալով ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական աջակցությունը և հրեության համաշխարհային ֆինանսական, տեխնոլոգիական ու մեդիա հսկայական կայսրությունները։
     Նրանք հասկանում են, որ այս զարգացումից հետո Հայկական հարցը այլևս հնարավոր չի լինի անտեսել աշխարհաքաղաքական հաշվարկներում։
     Սա հին Միջին Արևելքի վերջը չէ։ Բայց վերջի սկիզբն է»։

«Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի տալիս», ինչո՞ւ են այդքան խառնվել երեք «եղբայրները»»․

«Փաշինյանն ընդամենը տուրիստ է». Սամվել Կարապետյան

«Փաշինյանն ընդամենը տուրիստ է». Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանն ասաց, որ շարունակելու է ներդրումները ՀՀ-ում. «Սա մեր երկիրն է, բացարձակ կապ չունի… Փաշինյանն ընդամենը տուրիստ է, ինքը կա-չկա, մեզ համար նշանակություն չունի»,- ասաց նա: Դիտարկմանը՝ բայց կարծես ՀՀ-ում դուք եք քիչ ապրել, նշեց. «Կարևորը՝ ապագայում ով շատ կապրի»: