«Մեր խնդիրը ստացված արդյունքը կապիտալի վերածելն է»․ Արա Պողոսյան

«Մեր խնդիրը ստացված արդյունքը կապիտալի վերածելն է»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգացի՞ք։ Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը հավասարապես դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի, Թուրքիայի, ու չզարմանաք` Հայաստանի որոշ շրջանակների մոտ։ Տեսա, որ նաև վրդովվել էր Սերժ Թանկյանը։
     Անկախ նրանից, թե ով, ինչպես կամ ինչու է անում քո օրակարգին համապատասխանող քայլ, քո գործը ո’չ թե ոգևորվել կամ հիասթափվելն է, այլ դա քո օրակարգի ռեալիզացիային ծառայեցնելն է։
     Պարզ էր, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ Գերմանիան, ո՛չ մեկ այլ պետություն մեր գեղեցիկ աչքերի, բարոյական պարտքի կամ արդարության հաստատման համար չէ, որ ընդունել են, այլ կրկին` սեփական հաշվարկների։
     Այս դեպքում էլ` մեր խնդիրը ստացված արդյունքը կապիտալի վերածելն է, այլ ո՛չ թե աջ ու ձախ մեղավոր փնտրելն ու անիծելը (վերջերս միայն սա էլ հայերիս մոտ ստացվում), թշնամիների հետ նույն թեզերը պաշտպանելը։ Ցեղասպանության զոհն այսօր ցեղասպանողի հետ ձայնակցում է … սա անգամ խելագարանողց չի…
     Թե բա Իսրայելը Գազայում կոտորած է արել։ Լո՞ւրջ, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էտ ո՞նց եք ուզում հարաբերություններ կարգավորել` երկուսն էլ ցեղասպանություն են գործել հենց ձե‘ր դեմ…
     Էս ի՞նչ մարդ եք…
     Ու խնդիրը Իսրայելը չի, սա առիթ էր, որպեսզի գրեմ։ Խնդիրը մտածողությունն է` որ ինչ նստեցնեն ուղեղներում, մարդիկ դրանից այն կողմ անգամ նայելու ջանք չեն թափում, էլ ուր մնաց սեփական շահ հասկանալը։ Չնայած անհատական շահն ընկալելու վարպետներ եք…
     Խրիմյան Հայրիկը հայերիս միջազգային «գիտելիքների» մասին շատ լավ խոսք ունի…»։

«Փաշինյանը մտադիր է մասնակցել Իրանի հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը». #WANA

«Փաշինյանը մտադիր է մասնակցել Իրանի հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը». #WANA

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության միջոցառումներին տարածաշրջանից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվիրակություններ կմասնակցեն։ WANA-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մտադիր է այցելել Իրան։ Իրանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Արա Շահվերդյանը ISNA-ին հայտնել է, որ Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հրաժեշտի արարողությանը։
     Պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ հրաժեշտի արարողությունը կմեկնարկի հուլիսի 4-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին, և կշարունակվի մինչև հուլիսի 5-ի ժամը 20:00-ն։ Արարողություններից հետո հանգուցյալ առաջնորդը հուլիսի 9-ին՝ հինգշաբթի, կհուղարկավորվի Մաշհադում։

Հիշեցնենք՝ Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին:

«Կամ թքած ունեն՝ ինչ է կատարվում Բարձր դատարանում, կամ որոշակի երաշխիքներ ունեն»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

«Կամ թքած ունեն՝ ինչ է կատարվում Բարձր դատարանում, կամ որոշակի երաշխիքներ ունեն»․ Հովհաննես Խուդոյան

«ՔՊ-ականներն իրենց կողմից անլրջացնում են պրոցեսը։ Ցույց են տալիս, որ՝ կա՛մ թքած ունեն, թե ինչ է կատարվում Բարձր դատարանում, կա՛մ որոշակի երաշխիքներ ունեն, որ բան չի փոխվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՍԴ նիստերին զուգահեռ ՔՊ-ում ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների ընտրությանը:

«ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում»․ Տաթևիկ Հայրապետյան

«ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ․․․
     Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում չկա, նրանք շատ ուրախ են գրել Հայաստանի զավթման ծրագրերի մասին, առավել ևս՝ երբ Հայաստանից դրանց պատշաճ արձագանքող չկա։
     Ինչևէ, այս հավաքի ժամանակ հնչած ելույթներից ուշադրություն գրավեց Ադրբեջանի իշխող պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզըի այն ելույթը, որտեղ նա ասում է․ «Նախկինում դժվար էր միջազգային հարթակներում արտասանել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, ապա այսօր միջազգային կազմակերպությունների օրակարգում են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված մեր հայրենակիցների իրավունքները»։
     Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունով կոչելը նորմալ դիվանագիտության կազմակերպման դեպքում երբեք հնարավոր չէր լինի նաև այսօր, բայց դե․․․ այս ամենն Ադրբեջանի համար հնարավոր են դարձնում հայկական կառավարությունը ղեկավարող նրա փաստաբանները»:

24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել

24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։
     Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Ուկրաինան կրկին հարված է հասցրել Մոսկվայի մարզում գտնվող տիեզերական կապի կենտրոնին»․ Զելենսկի (տեսանյութ)

«Ուկրաինան կրկին հարված է հասցրել Մոսկվայի մարզում գտնվող տիեզերական կապի կենտրոնին»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական ուժերը կրկին հարված են հասցրել Մոսկվայի մարզում գտնվող «Դուբնա» տիեզերական կապի կենտրոնին։

«Այսօր Ռուսաստանի դեմ մեր հեռահար պատժամիջոցները կրկին հասել են Մոսկվայի մարզում գտնվող «Դուբնա» տիեզերական կապի կենտրոն։ Դա արբանյակային կապի հատուկ օբյեկտ է, որը, մասնավորապես, օգտագործվում է հետախուզության և Ուկրաինայում Ռուսաստանի օկուպացիոն զորախմբի գործողությունների համակարգման համար»,- նշել է Զելենսկին։ Նա հավելել է, որ վերջերս Ուկրաինայի պաշտպանության ուժերն արդեն հարվածել են Ռուսաստանի նման չորս կենտրոնների՝ ոչ միայն Մոսկվայի, այլև Վլադիմիրի մարզում։

Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին

Սամվել Կարապետյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին

Լրագրողի հարցին՝ ընտրողների հետ հանդիպում էիք կազմակերպել, նրանց մեսիջը ձեզ ո՞րն էր՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «40 տոկոսը դեռ էմոցիաների տակ է, նրանցից ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիներ են անում, ցանկանում են չվերցնենք, 60 տոկոսն ասում է՝ վերցրեք»: Հարցին՝ մեծամասնությա՞նն եք լսելու, ասաց. «Իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք կայացնելու ենք»:

«Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել». Սամվել Կարապետյան

«Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել». Սամվել Կարապետյան

Իշխանության ներկայացուցիչների կողմից տարածվում էր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի լուսանկարը՝ «Այսպե՞ս են իշխանափոխություն անում» գրառմամբ: Արձագանքելով՝ Սամվել Կարապետյանն ասաց. «Իմ եղբայրը հիմա հանգստանում է: Նա քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից. ինքը կարող է հանգստանալ, ինքը կարող է անհանգստացնել. ինքն է որոշում»:

34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած


ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի…

34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած


ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի…