Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ռոմելա Սարգսյանն է։

ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում վերջին 5 օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՔՊ վարչության կողմից «դաբրո» ստացած Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցն է։

Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ընդհանուր առմամբ դրական են գնահատում վերջին ներքին վերադասավորումները և վարչության ընտրությունների արդյունքները։ Սակայն ամենամեծ հետաքրքրությունը կենտրոնացած է հենց Ռուբեն Ռուբինյանի շուրջ ձևավորված կոնսենսուսի վրա։

Խմբակցության ներկայացուցիչները, ոչ պաշտոնական զրույցներում, նշում են, որ Ռուբինյանը պատգամավորների հետ մշտապես պահպանել է աշխատանքային և մարդկային կապը, եղել է հասանելի ու բարեհաճ, իսկ որպես ԱԺ փոխնախագահ՝ կարողացել է պահպանել ներքին հավասարակշռությունը նույնիսկ ամենաթեժ քաղաքական փուլերում։ Սակայն քննարկումների առանցքում միայն ներքին հարաբերությունները չեն։ Իշխանական շրջանակներում շրջանառվող գնահատականների համաձայն՝ Ռուբինյանի կարևոր առավելություններից մեկը նրա միջազգային կապերն են։ Խոսքը ոչ միայն եվրոպական քաղաքական հարթակներում ձևավորված հարաբերությունների մասին է, այլ նաև այն հանգամանքի, որ նա, ըստ իշխանական պատգամավորների, ընդունելի է նաև ռուսական քաղաքական շրջանակների համար։ Այս համատեքստում անխուսափելի են դառնում համեմատությունները գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Իշխանության ներսում կարծիքներ են հնչում, թե ռուսական պաշտոնական շրջանակներում Սիմոնյանի նկատմամբ վերաբերմունքը երբեք միանշանակ դրական չի եղել, մինչդեռ Ռուբինյանը կարող է հանդես գալ որպես ավելի կոմունիկատիվ և տարբեր կենտրոնների համար ընդունելի քաղաքական դեմք։

Միևնույն ժամանակ, իշխանությունը, կարծես, փորձում է վերաձևավորել նաև խորհրդարանական «պաշտպանական գիծը»։ ԱԺ փոխնախագահների թեկնածուների՝ Վահագն Ալեքսանյանի և Հայկ Կոնջորյանի ընտրությունը ևս բուռն քննարկվում է խմբակցությունում։ ՔՊ-ում նրանց դիտարկում են որպես այն գործիչների, որոնք պետք է ստանձնեն ընդդիմության հետ ամենասուր բախումների առաջնագիծը և դառնան իշխանության քաղաքական հակագրոհների հիմնական խոսնակները։ Դա է եղել նաև պատճառը, որ ՔՊ կանանց՝ Ալխաս Ղազարյանին կամ Արուսյակ Ջուլհակյանին, թիմը չի ընտրել։ Ավելին, նշվում է, որ Ջուլհակյանին նոր են հանձնաժողովի նախագահ ընտրել, թող իր գործն անի՝ պատվով։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ խորհրդարանի ղեկավար կազմում սպասվող փոփոխությունները պարզապես կադրային վերադասավորումներ չեն լինելու։ Դրանք կարող են արտացոլել իշխանության նոր քաղաքական հաշվարկները՝ արտաքին հարաբերություններում ավելի ճկունություն ցուցաբերելու, իսկ ներքին քաղաքական դաշտում՝ առավել կոշտ ու համակարգված պաշտպանական մեխանիզմներ ձևավորելու նպատակով»։

Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեղադրանքներով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրեական գործին է միացվել նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի նկատմամբ վարույթը։
     Նախկին վարչապետի գործը քննող՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է եղբայրների գործերը քննել մեկ վարույթում՝ իր նախագահությամբ։ Հենրիկ Աբրահամյանի գործով մեղադրյալի աթոռին են նա ու որդին՝ Հովհաննեսը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, որպես «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի տնօրեն, խախտել է շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաեւ ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ եւ էական վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Բացի այդ, «օժանդակել է պաշտոնատար անձ Հովիկ Աբրահամյանին՝ ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը»։

Հենրիկ Աբրահամյանը, ըստ իրավապահների, երկու դրվագով օժանդակել է Հովիկ Արգամի Աբրահամյանին` «ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ օժանդակել է նրա կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն»։ Հակակոռուպցիոն դատարանից, ի պատասխան մեր հարցին, հաստատեցին տեղեկությունը, որ եղբայրների գործերը քննվում են մեկ վարույթով»:

«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանում ամառային տապը նոր է սկսվել, բայց մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակն արդեն վերածվել է իսկական աղետի։ Մինչ պատասխանատուները զով կաբինետներից հերթական հայտարարություններն են տարածում, Արաբկիր վարչական շրջանում, հատկապես Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում արդեն երկու օր է, ինչ ջուրն ուղղակի անջատված է։
     Ավելին, պաշտոնապես էլ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից փոխվելու է ջրամատակարարման գրաֆիկը, այսինքն՝ սաստիկ շոգին զուգահեռ՝ գիշերները կրկին ջուր չենք ունենալու։ Առանց այն էլ ցերեկային ժամերին ջրի ճնշման անկումներն ու անսպասելի վթարները կատաստրոֆիկ են դարձրել երևանցիների կյանքը, իսկ հիմա, երբ ջերմաչափի սնդիկի սյունը բարձրանում է, մայրաքաղաքի բնակչությունը կանգնած է հակահիգիենիկ և հակասանիտարական լրջագույն ճգնաժամի առջև։ Ջրամատակարարման այս նոր սահմանափակումներն ու գիշերային անջատումները, ըստ էության, դառնում են Փաշինյանի «վերարտադրության գինը»։ Կորզելով ընտրություններում ևս մեկ ժամկետ ու վերահաստատելով իր իշխանությունը՝ նա այժմ համարում է, որ իր ձեռքերն արձակված են, և եկել է բացահայտ ոչ պոպուլ յար, հակաժողովրդական որոշումներ կյանքի կոչելու ժամանակը, քանի որ սպառողի դժգոհությունն այլևս չի սպառնում նրա քաղաքական հաշվարկներին։ Թվում է, թե սա պետք է լիներ պետական անմիջական միջամտության և խիստ պատժամիջոցների առիթ, սակայն «Վեոլիա Ջուր» ընկերության ծայրահեղ վատ, անպատասխանատու և անփույթ աշխատանքը շարունակում է մնալ բացարձակ անպատժելիության գոտում։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում գործող իշխանությունների երկակի ստանդարտների ողջ մերկությունը։
     Երբ խոսքը վերաբերում էր, օրինակ՝ անհամեմատ ավելի լավ, անխափան ու համակարգված աշխատող «Հայաստանի էլեկտրական ցանցերին», պետական ապարատը կեղծ պատրվակներով ու բացահայտ քաղաքական դրդապատճառներով կարողացավ բռնի պետականացման, սեփականության վերաբաշխման գործընթաց սկսել՝ ցուցադրելով իր ողջ «վճռականությունը»։ Բայց արի ու տես, որ «Վեոլիա Ջրի» դեպքում պատկերը լրիվ այլ է, և բացատրությունը թաքնված է զուտ քաղաքական կուրսի ու անձնական ամբիցիաների մեջ։ Հաշվի առնելով ջրային օպերատորի ֆրանսիական ծագումը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ևս մեկ անգամ ձեռք սեղմելու, եվրոպական բարձր ամբիոններում սիրաշահվելու Նիկոլ Փաշինյանի անհագ ցանկությունը՝ ֆրանսիական ընկերության բոլոր կատաստրոֆիկ մեղքերը, երևանցիներին տապին կտտանքների ենթարկելու իրողությունը ներվում ու կոծկվում են։ Ստացվում է, որ սեփական ժողովրդի տարրական կենցաղային իրավունքները, առողջությունն ու հիգիենան ոչինչ են արտաքին քաղաքական ժեստերի և աշխարհաքաղաքական սիրախաղերի առաջ։ Մինչ իշխանավորները ժողովրդավարության ու քաղաքացու մասին դատարկ լոզունգներ են կրկնում, մայրաքաղաքի բնակիչները դատապարտված են ամառվա սաստիկ շոգին մնալու առանց կենսական նշանակություն ունեցող ջրի, միայն թե հանկարծ չնեղանան ՔՊ-ի ֆրանսիացի հովանավորները, իսկ «Վեոլիա Ջուրը» շարունակի միլիոններ դիզել սեփական սպառողներին անջուր թողնելու հաշվին։

ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էր ճիշտ «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մեծացնում են ճնշումը պաշտոնական Երևանի վրա՝ ձգտելով կորզել աշխարհաքաղաքական նորանոր զիջումներ։ Մինչ հայկական կողմը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «խաղաղության օրակարգն» օգտագործում էր ներքին լսարանին հանգստացնելու և իշխանությունը պահպանելու նպատակով, Բաքուն բոլորովին այլ մարտավարությամբ է առաջնորդվում։ Ադրբեջանական կողմը չի շտապում ստորագրել վերջնական փաստաթուղթը, քանի որ Երևանի զիջողական կեցվածքը թույլ է տալիս անընդհատ ընդլայնել պահանջների ցանկը՝ ներառելով անկլավների հանձնումը, սահմանազատման գործընթացի անվան տակ նոր տարածքների յուրացումը, ՀՀ Մայր օրենքի փոփոխությունը և շուրջ 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում։
     Այս վերջին խնդիրը Բաքուն արդեն տեղափոխել է միջազգային ամենաբարձր հարթակներ։ Ալիևի վարչակազմը ստեղծել ու պետականորեն ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որի միջոցով իրականացվում է ակտիվ լոբբինգ։ Օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումներից բացի, կազմակերպությունն անցած շաբաթ համաժողով է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ ավելի վաղ՝ 2023 թվականի հունվարին և մարտին, ՄԱԿ-ի անդամ պետություններին է փոխանցել հատուկ դիմում-նամակներ։ Այդ փաստաթղթերով Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից և Անվտանգության խորհրդից պահանջում է ստիպել Հայաստանին՝ ապահովել էթնիկ ադրբեջանցիների անվտանգ ու կոլեկտիվ «վերադարձը», ինչպես նաև երաշխավորել նրանց լայն իրավունքները։

Միջազգային հանրությանը մոլորեցնելու համար Բաքուն դիմումներում ներառել է պատմական կեղծիքներ՝ Հայաստանին մեղադրելով 1905-1906, 1918-1921, 1948-1953 և 1988-1991 թվականներին իրականացված «բռնությունների» մեջ։ Ակնհայտ է, որ սա բացարձակ անհեթեթություն է, ավելին՝ տարբեր ժամանակահատվածներում հենց հայ բնակչությունն է ենթարկվել զանգվածային տեղահանությունների և ջարդերի Բաքվում, Սումգայիթում, Նախիջևանում ու Արցախում։ Ինչ վերաբերում է խորհրդային վերջին տարիներին, ապա Հայաստանում բնակված ադրբեջանցիները հեռացել են կամավորության սկզբունքով՝ իրացնելով իրենց գույքը։ Ադրբեջանը նաև մշակութային վանդալիզմի մեջ է մեղադրում հայկական կողմին, այնինչ հենց ինքն է հիմնահատակ ոչնչացրել հայկական պատմական ժառանգությունը Նախիջևանում և շարունակում է նույն քաղաքականությունը բռնազավթված Արցախում։
     Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները՝ քպականները, տևական ժամանակ է, ինչ տեղեկատվական տարբեր մանիպուլ յացիաներով փորձում են ծածկադմփոց անել այս իրողությունը։ Նրանք բացահայտ թրոլինգի և հեգնանքի էին ենթարկում Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի հնչեցրած հանրային ահազանգը՝ կապված Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» սպառնալիքի հետ։ Իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ ձգտում էր նվազեցնել կամ ծաղրի վերածել այդ լուրջ մտահոգությունները, սակայն հակառակն ապացուցող փաստերը միանշանակ վկայում են, որ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը լիովին ճիշտ էին։ Ավելին, գործող վարչապետը պնդում էր, թե հենց ընդդիմությունն է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին խոսելով՝ առիթ տվել Ալիևին բարձրացնելու այս հարցը։ Սակայն ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերը լիովին հերքում են իշխանական այս թեզերն ու բացահայտում դրանց սնանկությունը։ Փաստերը վկայում են, որ ադրբեջանական այդ կազմակերպությունը ստեղծվել է դեռևս 1989 թվականին, ինչը նշանակում է, որ Բաքվի հեռահար ծրագրերը ոչ մի կապ չունեն հայկական ընդդիմության ներկայիս հայտարարությունների հետ, և որ հանրությանը զգուշացնողների փաստարկները բացարձակապես հիմնավոր են։ Թեև պաշտոնական Երևանն այժմ հայտարարում է, որ մերժում է վերաբնակեցման ծրագիրը, անցյալի հակասական հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, հիմք չեն տալիս լիարժեք վստահելու այսօրվա պնդումներին։

300 հազար ադրբեջանցիների հնարավոր հաստատումը Հայաստանում սպառնում է պետականության կորստով։ Ցանկացած կենցաղային կամ համայնքային միջադեպ Բաքուն կարող է օգտագործել որպես պատրվակ՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու հիմնավորմամբ ռազմական ինտերվենցիա իրականացնելու համար։ ՄԱԿ-ին հղված պահանջներում հստակ նշված է, որ նրանք չեն վստահում հայկական իրավապահ համակարգին և պահանջելու են ադրբեջանական կամ թուրքական զինված ուժերի կամ տեղական հատուկ ստորաբաժանումների ներկայություն։

Բացի այդ, ադրբեջանական համայնքը պահանջելու է պաշտոնական կարգավիճակ լեզվի համար, սեփական կրթական ու կրոնական հաստատություններ, իսկ ընտրական իրավունքի ուժով՝ պատգամավորական մանդատներ խորհրդարանում։ Դա կբերի հայոց պատմության դասագրքերի վերանայման, հայկական ազգային-ռազմական գործիչների հուշարձանների ապամոնտաժման, տեղանունների փոփոխության և ֆինանսական ահռելի փոխհատուցումների, ինչը կազմաքանդելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ներսից։

Այսպիսով, այն ամենը, ինչի մասին ամիսներ շարունակ բարձրաձայնում էին Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը, այսօր դարձել է ՄԱԿ-ի սեղաններին դրված պաշտոնական փաստաթուղթ։ Մինչ իշխանական թիմը զբաղված է հանրային ահազանգերը թրոլինգի ենթարկելով և իրական սպառնալիքները քողարկելով, Բաքվի հեռահար ռազմավարությունը քայլ առ քայլ կյանքի է կոչվում՝ հայկական կողմի անգործության և տեղեկատվական մանիպուլ յացիաների ֆոնին»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվունմ է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 4-5-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կնվազի։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.7°C (2018թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան 10.5°C (2019թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 24.5°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։