«Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը. մենք կդիմենք ԱՄՆ-ին»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրեական պետությունը ոչնչացնելու սպառնալիքներից: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Օր չկա, որ Էրդողանը Իսրայելին ոչնչացնելու կոչ չանի։ Մենք այդ խոսքերին շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ եթե մենք ինչ-որ բան սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, որ մտադիր է ձեզ ոչնչացնել, դրան արժե լուրջ վերաբերվել»,- հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը հավելել է, որ մտադիր է «ամերիկացի ընկերների ուշադրությունը հրավիրել Էրդողանի արտահայտությունների վրա»՝ շեշտելով, որ Իսրայելը չի անտեսում այդ խոսքերը:

Նեթանյահուն չի հստակեցրել, թե Թուրքիայի նախագահի հատկապես որ մեջբերումն է նկատի ունեցել։ Մայիսին Էրդողանն Իսրայելի վարչապետին անվանել էր բռնապետ և խոստացել նրան «արժանի դաս»։ Ավելի ուշ նա նաև հայտարարել էր, որ Նեթանյահուն և «նրա հանցավոր ցանցը» Սիրիայի և Լիբանանի վրա իրենց հարձակումներով իրավիճակը հասցրել են մի կետի, երբ այն արդեն սպառնալիք է նաև Թուրքիայի համար։

«Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ դատավորը ձեզ շփոթեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)

«Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ դատավորը ձեզ շփոթեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին

«Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ դատավորը ձեզ շփոթեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ»,- ՍԴ նիստից առաջ լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին։ «Ի դեպ, Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ, որովհետև 2021թ․ վերջինս որպես ՔՊ ներկայացուցիչ մասնակցում էր ՍԴ նիստին։ 21թ․ ես եղել եմ ՍԴ-ում՝ որպես ներկայացուցիչ, Հովակիմյանը ևս»,- նշեց Վարդևանյանը։

«Ջուրը շարունակում է հոսել և խարխլել բազմաբնակարան շենքի հիմքը»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)

«Ջուրը շարունակում է հոսել և խարխլել բազմաբնակարան շենքի հիմքը»․ Սարգիս Տեր-Եսայան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Աջափնյակ վարչական շրջան, Շիրազի 28 շենքի մուտքում առկա է ջրի ուժեղ արտահոսք։ Ըստ բնակիչների՝ մագիստրալ ջրատարը վնասվել է, բնակիչներն ստիպված են եղել այն գիպսակարդոնով փակել, որ չերևա, մինչդեռ ջուրը շարունակում է հոսել և խարխլել բազմաբնակարան շենքի հիմքը։
     Իրավիճակի մասին բնակիչները տեղեկացրել են համատիրությանը, որը ոչինչ չի անում, ուստի ահազանգս ի գիտություն թող ընդունեն պատկան մարմինները»։

«Իսկ ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ի հեճուկս դրան, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից։
     Իսրայելի դրդապատճառները, Իսրայել-Թուրքիա բարդ հարաբերությունները և Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությունն Արցախի հարցում մշտական քննարկման և վերլուծության թեմաներ են։
     Սակայն հայաստանյան կառավարչի հռչակած արտաքին քաղաքական օրակարգը «ջայլամային քաղաքականություն» է հիշեցնում։
     Երևի նաև կգա ժամանակը, եթե, իհարկե, արդեն այդպես չեն վարվում, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել, ինչպես դա անում էր Արցախի հարցում»։

«Երբ ամոթանք են տալիս, ձեզ վրա չի անդրադառնո՞ւմ»․ լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)

«Երբ ամոթանք են տալիս, ձեզ վրա չի անդրադառնո՞ւմ»․ լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին

«Երբ հանրային ճնշում է լինում ձեզ վրա, վատ բառերով են դիմում, կեղծարար են ասում, ամոթանքներ են տալիս, դա ձեզ վրա վատ չի անդրադառնո՞ւմ, չեք կաշկանդվո՞ւմ դրանից»,- ՍԴ հերթական նիստից առաջ լրագրողը դիմեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ «Ես նաև այն քաղաքացիների շահերն եմ պաշտպանում, ովքեր ինձ վիրավորում և սպառնում են, ես բոլորիդ ազատ քվեարկելու իրավունքն եմ պաշտպանում»,- ի պատասխան նշեց Հովակիմյանը։

Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«ՀայաՔվե»-ն հրապարակել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից․ «Սիրելի՛ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների: Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել` մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով:
     Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ և վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից:
     Մեր բոլոր համախոհներին և աջակիցներին ցանկանում եմ ուժ, եռանդ և անվեհեր պայքարի ոգի` մինչև վերջնական հաղթանակ»: