«Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնողները կատարում են ՔՕ հոդվածով հանցագործություն»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարությունը մեկ շաբաթ առաջ նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, որով Արարատ և Վեդի համայնքները միավորվում են՝ ներառելով նաև Տիգրանաշեն գյուղը։ Այսինքն՝ Տիգրանաշենի՝ ՀՀ-ին պատկանելությունն ամրագրված է օրենքով, և այդ փոփոխությամբ մեկ անգամ ևս ամրագրվում է գործող իշխանության կողմից։
     Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում կամ քննարկում են Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։
     Խնդրում եմ, եթե նկատել եք նման հայտարարություններ, ուղարկեք ինձ՝ իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով»։

Մադուրոն ուղերձով դիմել է վենեսուելացիներին

Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը սպասում է ԱՄՆ-ում դատավարությանը, ուղերձով դիմել է երկրաշարժերից տուժած երկրի բնակիչներին՝ մեջբերելով Աստվածաշնչյան տողեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք Սիլիայի հետ (Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորես-խմբ.) աղոթում ենք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր ամեն րոպե շարունակում են պայքարել կյանքեր փրկելու համար»,- լրատվամիջոցը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։

Անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1450 մարդ։ Եվս 3150 մարդ վիրավոր է։ 774 շենք, այդ թվում՝ հիվանդանոցներ, վնասվել կամ փլուզվել է։

«Տեսնելով այս դրվագը՝ կարող ենք համոզվել, թե ուր «կորան» ԲՀԿ-ի ձայները»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

«Տեսնելով այս դրվագը՝ կարող ենք համոզվել, թե ուր «կորան» ԲՀԿ-ի ձայները»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել ՍԴ երեկվա նիստից ու գրել հետևյալը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ քննվող գործի շրջանակներում, տեսնելով այս դրվագը, կարող ենք վերջնական համոզվել, թե ուր «կորան» ԲՀԿ-ի ձայները։
     ԲՀԿ-ի ձայները դիտարկել որպես «գնդակ», իսկ գնդակը՝ այսինքն՝ ձայները, Գողացել են…»։

«Արդյո՞ք քաղաքական ուժերի առաջնորդների հռետորաբանությունը կարող էր ազդել ընտրության արդյունքների վրա». դատավորը՝ ՔՊ ներկայացուցչին

«ԱԺ ընտրությունների կոնտեքստում, արդյո՞ք քաղաքական միավորների առաջնորդների կամ ներկայացուցիչների հռետորաբանությունը եղել է այնպիսին, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամարտահայտության վրա ու որևէ ազդեցություն գործեր ընտրությունների վերջնարդյունքի վրա: ՔՊ ներկայացուցիչ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ ոչ: Դատավորը պարզաբանեց, որ խոսքը բացառապես ՔՊ առաջնորդի մասին չէ, այլ երևույթին գնահատականի, այլ առաջնորդների հռետորաբանության մասին է: Գրիգորյանն ասաց՝ խորությամբ չի ուսումնասիրել մյուս ուժերի հռետորաբանությունը:

«Ինչո՞ւ Հայաստանի ներկայիս իշխանությունը նույնիսկ ծպտուն չի հանում»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նույնիսկ ադրբեջանցիները հաչացին Իսրայելի կառավարության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի վրա։
     Իհարկե, սպասելի էին ադրբեջանական կողմի շնագայլային ոռնոցները՝ լի կեղծավորությամբ և նեոթուրքական ստորությամբ։
     Դա զարմանալի չէ․ ադրբեջանցիները, որպես իրենց թուրք տերերի մշտական «պատվերով մարդասպաններ», չէին կարող չպաշտպանել իրենց «խազեինին»։
     Բայց այստեղ հարցն այլ է․․․ ինչո՞ւ են «վիզ դրած» լռում Հայաստանի պաշտոնական այրերը։ Ինչո՞ւ Հայաստանի ներկայիս իշխանությունը նույնիսկ ծպտուն չի հանում։
     Գոնե մի բան ասեք տնաշեն, խայտառակ եղանք»։

«Հայաստանի իշխանությունների արձագանքը կա՞»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին․․․․
     Իհարկե, կլինեն մարդիկ, հիմնականում կամ նույնիսկ բացառապես Հայոց Ցեղասպանության ճանաչման թշնամիներ, ովքեր կհայտարարեն․ «Իսրայելը Հայոց Ցեղասպանությունն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար»։ Բա չէ, ի սեր ձեր սիրուն աչքերի։ Քաղաքականության ողջ արվեստը այլ կողմերի հետ ընդհանուր շահերի (թեկուզև կարճաժամկետ) նույնականացումն ու քո երկարաժամկետ նպատակներին ի նպաստ օգտագործումն է։ Առավել բարդ է, երբ դիմացիդ կողմի հետ երկար աշխատելու կարիք կա՝ ապացուցելու համար, որ առկա է շահերի նույնացում, և որ անհրաժեշտ է որոշակի գործողություն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ու կարևոր չէ, դիմացիդ կողմի քաղաքական շահը ներքաղաքական, թե արտաքին քաղաքական է։ Կարևոր է, որ կա համընթաց ալիք։
     Հայաստանի իշխանությունների արձագանքը չեմ տեսել։ Կա՞։ Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել – Ադրբեջան սերը և Իսրայել – Թուրքիա ատելությունը։ Ռիսկ կանեն, թե՞ կվախենան։ Չէ որ Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․․․»։

«Որևէ տողատակ կամ միտում չկա, ակամայից է ստացվում». դատավորը՝ Արամ Վարդևանյանին

ՍԴ նիստի ժամանակ դատավոր Էդգար Շաթիրյանը, դիմելով Արամ Վարդևանյանին, ասաց. «Հարցերս ուղղված են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին. ներողություն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցչին: Պարո՛ն Վարդևանյան, որևէ տողատակ կամ միտում չկա, ակամայից է ստացվում»:

Նշենք, որ այս թեմայով լրագրողները դիմել էին Արամ Վարդևանյանին՝ հետաքրքրվելով՝ ինչպե՞ս կմեկնաբանի դատավորի շփոթմունքը: