Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)

Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը կոշտ կերպով է արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը՝ նշելով․ «Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում, որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար՝ մեր պատմությունն ու մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական շահերի համար օգտագործելով»:
     «F.ck you»,- եզրափակել է իր խոսքը Թանկյանը։

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի, Venezolana de Televisión հեռուստաալիքով հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
     «Երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի, իսկ վիրավորների թիվը՝ 11267», – ասել է նա։

Նախկինում զոհերի թիվը 1943 էր։

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսն այսօր իր Telegram ալիքով հայտարարել է, որ երկիրը հայտարարում է յոթօրյա ազգային սուգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։

Հունիսի 25-ի գիշերը Վենեսուելայի հյուսիսում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը ավելի ուշ հայտնել է երկու ցնցումների մասին՝ 7.2 և 7.5 մագնիտուդով, որոնք տեղի են ունեցել 40 վայրկյան ընդմիջումներով։ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան

«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զանգել Միշուստինին, հանդիպում մուրալ ու հետո նացիստներին արդարացնող Արծրունին նշանակել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:
     Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք.. մեջ անելու մաստեր-կլաս:
     Սիրելի գյուղացիներ, ում բերքը Սինգապուր ուղարկած մեկ տոննայի մեջ չի մտել, դուք գիտեք, ում “շնորհակալ” լինեք

«Սրբությունը միայն վանական կյանքի առանձնաշնորհը չէ, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

«Սրբությունը միայն վանական կյանքի առանձնաշնորհը չէ, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրել է. «Սրբությունը՝ առօրյա կյանքում
     Սրբությունը քրիստոնեական ավանդության մեջ հաճախ ընկալվում է որպես բացառիկ վիճակ՝ վերապահված միայն վանականներին, նահատակներին կամ առանձնահատուկ հոգևոր փորձառություն ունեցող մարդկանց։ Սակայն Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի վկայությունները ցույց են տալիս, որ սրբությունը ոչ թե իրականությունից հեռանալն է, այլ իրականության մեջ Աստծուն պատկանելը։
     Սուրբ Գրքում Աստված ասում է. «Սուրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ» (Ղևտ. 11․44)։ Այս պատվիրանը չի սահմանափակվում միայն պաշտամունքային կյանքով կամ որոշակի ժամանակներով, այլ ընդգրկում է մարդկային կյանքի ամբողջությունը։ Ուստի սրբությունը նախ և առաջ Աստծուն պատկանելու և ամբողջ կյանքը Նրան ուղղելու կոչ է։
     Նոր Կտակարանում Քրիստոս սրբությունը կապում է ոչ թե արտաքին կատարելության, այլ սրտի մաքրության հետ. «Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5․8)։ Այստեղ սրբությունը ներկայացվում է որպես հոգևոր տեսողության կարողություն, որը ծնվում է մաքրված սրտից։ Հետևաբար այն չի նույնանում արտասովոր երևույթների կամ բացառիկ հոգևոր փորձառությունների հետ։
     Սրբությունը սիրո և ճշմարտության մեջ հաստատված կյանքն է, որտեղ մարդը թույլ է տալիս, որ Աստված վերափոխի իր մտածողությունը, ցանկություններն ու գործերը։ Այս իմաստով սրբությունը ոչ թե մարդու վրա «ավելացված» հոգևոր վիճակ է, այլ նրա իրական կոչման և ինքնության բացահայտումը։
     Առօրյա կյանքում սրբությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդն ընդունում է իրականությունը որպես Աստծու ներկայության վայր։ Դա նշանակում է, որ աշխատանքը, խոսքը, ընտանեկան կյանքը, մարդկային հարաբերությունները և ամենօրյա պարտականությունները դուրս չեն Աստծու շնորհի ներգործությունից։ Այդ պատճառով Պողոս առաքյալը գրում է. «Արդ, ուտեք, թե խմեք, թե ինչ էլ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10․31)։ Եվ ուրեմն սրբությունը տարածվում է կյանքի բոլոր ոլորտների վրա՝ առանց դրանք «աշխարհիկի» և «հոգևորի» ոլորտների բաժանելու։
     Սակայն սրբությունը չի նշանակում աշխարհից մեկուսացում, թեև սա էլ կարևոր, բայց առանձին քննարկման առարկա է։ Ընդհակառակը, այն մարդուն կոչում է ապրել աշխարհի մեջ՝ ճշմարտությամբ և սիրով։ Քրիստոս ասում է. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5․14)։ Լույսը գոյություն չունի ինքն իր համար, այլ լուսավորում է այն միջավայրը, որտեղ գտնվում է։ Նույն կերպ քրիստոնեական սրբությունն իր բնույթով հարաբերական և հաղորդակցական է. այն դրսևորվում է ուրիշների հետ հարաբերություններում և նրանց ծառայելու պատրաստակամության մեջ։
     Եկեղեցու հայրերը նույնպես շեշտում են այս ճշմարտությունը։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը բազմիցս ուսուցանում է, որ սրբությունը միայն վանական կյանքի առանձնաշնորհը չէ, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումը։ Մարդու հավատարմությունը Աստծուն երևում է նրա ընտանեկան կյանքում, աշխատանքի մեջ և հասարակական հարաբերություններում։ Այսպիսով, սրբության իրական չափանիշը սիրո գործնական դրսևորումն է։
     Հայ եկեղեցական ավանդության մեջ սրբությունը սերտորեն կապված է նաև վկայության գաղափարի հետ։
     Եղիշե պատմիչի նկարագրած Վարդանանց օրինակը ցույց է տալիս, որ սրբությունը կարող է արտահայտվել որպես անսասան հավատարմություն Աստծուն և պատասխանատվություն սեփական ժողովրդի ու պատմության հանդեպ։
     Գրիգոր Նարեկացու հոգևոր աշխարհում սրբությունը ներկայացվում է ոչ թե որպես արդեն ձեռք բերված վիճակ, այլ որպես շարունակական վերափոխման ընթացք։ Մարդը մշտապես գտնվում է զղջման, ապաշխարության և աստվածային շնորհի ներգործության ճանապարհին, որտեղ սրբությունը վերջնակետ չէ, այլ անդադար առաջընթաց դեպի Աստծու ներկայության ավելի խոր ճանաչում։
     Հետևաբար առօրյա սրբությունը չի պահանջում արտասովոր գործեր։ Այն սկսվում է կյանքի սովորական վերափոխումից։ Խոսքը, աշխատանքը, համբերությունը, ներելու կարողությունը, ողորմածությունը և հավատարմությունը դառնում են այն տարածքները, որտեղ Աստծու ներկայությունը կարող է դառնալ ավելի շոշափելի։
     Այսպիսով, սրբությունը առօրյա կյանքում նշանակում է թույլ տալ, որ Աստված ներսից վերափոխի մարդուն։ Դա ոչ թե իրականությունից փախուստ է, այլ իրականության ամենախոր իմաստի բացահայտումը, որտեղ անգամ ամենասովորական գործը կարող է դառնալ Աստծու հետ հանդիպման, հաղորդակցության և Նրան փառավորելու հնարավորություն։

«Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային». Զելենսկի

«Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է երկրի բնակիչներին, որ ռուսական զորքերը կարող են հինգշաբթի գիշերը ևս մեկ զանգվածային հարձակում սկսել։ Նա ասել է, որ այս տեղեկատվությունն ստացել է ուկրաինական հետախուզությունից։

«Այսօր ես խնդրում եմ մեր ժողովրդին Ուկրաինայում հատկապես զգույշ լինել՝ պաշտպանել իրենց, իրենց ընտանիքներին, իրենց երեխաներին, ապաստան գտնել և լսել օդային հարձակման ազդանշանները։ Մենք գիտենք, որ Պուտինը որոշ ժամանակ է՝ պատրաստվում է զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա։ Այսօր երեկոյան հենց այդպիսի սպառնալիք է», – գրել է նա սոցիալական ցանցերում։

«Ռուսաստանի ղեկավարը կտրականապես հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Եվ չնայած մենք արդեն բոլոր հնարավոր պաշտոնական և ոչ պաշտոնական ուղիներով՝ իրեն մոտ մարդկանց միջոցով, նրան փոխանցել ենք, որ պատերազմը կարող է և պետք է ավարտվի, և որ մենք՝ Ուկրաինայում, պատրաստ ենք հանդիպումների, իմաստալից բանակցությունների, նա տեսնում է միայն հետագա ագրեսիա Ուկրաինայի, մյուս հարևանների և ամբողջ Եվրոպայի դեմ», – հավելել է Զելենսկին։

Վենեսուելան հայտարարում է մեկշաբաթյա ազգային սուգ

Վենեսուելան հայտարարում է մեկշաբաթյա ազգային սուգ

Վենեսուելայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-ից 7-ը հայտարարեց յոթօրյա ազգային սուգ՝ հունիսի 24-ի ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։
     «Զոհերի հիշատակին ես որոշել եմ հայտարարել յոթօրյա ազգային սուգ, որը կսկսվի այսօր՝ ժամը 18:00-ից», – գրել է Ռոդրիգեսը։
     Նա նշել է, որ Վենեսուելան խորապես սգում է ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի համար, ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, մաղթել է շուտափույթ ապաքինում վիրավորներին և աջակցություն հայտնել անհետ կորածների ընտանիքներին և տուժած համայնքներին։ Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի են ունեցել երկու հզոր ցնցումներ, որոնցից առաջինը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության, եղել է 7.2 մագնիտուդ, իսկ երկրորդը՝ 7.5 մագնիտուդ։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1943-ի։ Հարյուրավոր տներ են ավերվել, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, իսկ երկրի գլխավոր օդանավակայանը փակվել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ։ Մոսկվան հայտարարել է Կարակասին օգնելու իր պատրաստակամության մասին։

ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացիների է արտաքսել կենտրոնական Աֆրիկա

ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացիների է արտաքսել կենտրոնական Աֆրիկա

ԱՄՆ-ի իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել այս թեմայով հարցմանը»,- հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

ԱՄՆ-ի իշխանությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 3–րդ երկրի մոտ 20 քաղաքացիների։ Դատարանի որոշումների պատճառով նրանց թույլ չեն տվել ուղարկել իրենց հայրենիք, սակայն ԱՄՆ իշխանությունները ելք են գտել սահմանափակումները շրջանցելու համար՝ նրանց ուղղարկելով 3–րդ երկիր։

Այն մասին, որ արտաքսվածների մեջ ՀՀ քաղաքացի (քաղաքացիներ) կա, գրել է AP գործակալությունը ՝ վկայակոչելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամին:

Ավելի ուշ ԱՄՆ-ի պաշտոնյան CBS-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` անանուն մնալու պայմանով։ Նա նշել է, որ արտաքսվածների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։

Արտաքսվածների ցուցակում ՀՀ քաղաքացու (քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ

Հետաքրքրական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: