«Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ի՞նչ են ուզում թաքցնել ձեզանից: ՈՂՋ ճշմարտությունը հեռախոսների նույնականացման համարների մասին (IMEI)»։

«Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»,- տեսանյութում ընդգծում է Հովհաննիսյանը։

Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել

Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել։ Հանդիպումները տեղի են ունեցել միայն եռակողմ ձևաչափով՝ Կատարի և Պակիստանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ, իրանական փորձագիտական ​​պատվիրակության ղեկավար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով Դոհայում կայացած բանակցությունները։

Նա նշել է, որ Դոհայում իրանական պատվիրակության հանդիպումները տեղի են ունեցել բացառապես եռակողմ ձևաչափով՝ Կատարի և Պակիստանի պատվիրակությունների հետ միասին, և որ քննարկումները կենտրոնացած են եղել Իսլամաբադի հուշագրի, մասնավորապես՝ Լիբանանին վերաբերող դրույթների և Իրանի սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ կատարման մոնիթորինգի վրա։

Նա հավելել է, որ այսօրվա բանակցությունները նպատակաուղղված են եղել նաև հուշագրի դրույթների կատարման մոնիթորինգին։

Մեկնաբանելով վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը՝ Ղարիբաբադին նշել է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ հուշագրի կատարումը մոնիթորինգի ենթարկելու և վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն այդ ձևաչափերով բանակցությունները դեռևս չեն սկսվել։

Նա հավելել է, որ միջնորդների միջոցով շարունակվում են խորհրդակցությունները՝ աշխատանքային խմբերի շրջանակներում բանակցությունների ժամանակն ու վայրը որոշելու համար։ Այս ձևաչափով բանակցությունները կսկսվեն անհրաժեշտ պայմանները ստեղծելուց հետո։

«Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։
     Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։

Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
     Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։

Վճռի կարևորագույն իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները չունեն նույն իրավական կարգավիճակը։ Խորանը, Ատյանը և Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են:

Դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ Եկեղեցին, օրենքով սահմանված շրջանակներում, ինքնուրույն կազմակերպում է իր ներքին կյանքը և իրականացնում իր կանոնական լիազորությունները։

Ըստ վարչական դատարանի՝ նշված իրավակարգավորումներից հետևում է, որ եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու մարմիններին:

Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»։

30 տարի անց Էվերեստից կիջեցնեն «Կանաչ կոշիկներ» լեռնագնացի մարմինը

Bild-ը հաղորդում է, որ հնդկա-տիբեթյան սահմանային ոստիկանությունը (ITBP) ԴՆԹ թեստի միջոցով նույնականացրել է «Կանաչ կոշիկներ» մականունով լեռնագնացին, որի մարմինը Էվերեստում է մնացել ավելի քան 30 տարի։

8500 մետր բարձրության վրա մահացած լեռնագնացը մականունը ստացել է իր վառ կանաչ կոշիկների համար։ 30 տարի նրա մարմինը ծառայել է` որպես ուղենիշ գագաթնակետ բարձրանալ փորձողների համար։

ITBP-ն «Կանաչ կոշիկներ»-ին նույնականացրել է որպես 47-ամյա հնդիկ Դորջե Մորուպ։ Նա վեց հոգանոց թիմի անդամ էր, որը փորձում էր 1996 թվականի մայիսի 10-ին հյուսիսից բարձրանալ Էվերեստի գագաթը։ Խմբի երեք անդամներ ձնաբքի պատճառով ճանապարհին հետ են շրջվել, իսկ մնացածը, այդ թվում՝ Մորուպը, շարունակել են ճանապարհը և մահացել։ Նախկինում ենթադրվում էր, որ «կանաչ կոշիկները» 28-ամյա լեռնագնաց Ցևանգ Պալջորն է, որը Մորուպի ընկերն է։ Մորուպի մնացորդները չեն տարհանվել, քանի որ դրանք գտնվում են «մահվան գոտում»։ Հնդկական կողմն այժմ մտադիր է կազմակերպել մարմնի վերադարձը հարազատներին։

Մարմնի իջեցումը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Գործողությունը կիրականացվի լեռան տիբեթյան կողմից։

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ է ներդրվել

Հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը է ներդրվում հանրապետության ամբողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Ստորև ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր նոր համակարգի մասին

-Նոր համակարգի կարևոր նախապայման է ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամների զբաղվածության ապահովումը։

Անապահովության գնահատման նախկին համակարգում նպաստի միջին չափը կազմել է 30,000 դրամ։

-Անապահովության գնահատման նոր համակարգում նպաստի միջին չափն այս պահին 86,000 դրամ է։

-Եթե ընտանիքի անդամն աշխատանքի ընդունվի ընտանիքի անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուց հետո, ապա եկամուտը 12 ամիս շարունակ չի հաշվարկվի ընտանիքի եկամուտների կազմում։

-Ընտանիքի անապահովության աստիճանը տարբերակվում և չափվում է 4 շեմերի միջոցով, որոնց հիմքում պարենային զամբյուղի արժեքն է:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել արտաքսման փաստը։

-Անապահովության գնահատման նոր համակարգով դիմելու և անապահովությունը գնահատելու գործընթացներն ամբողջությամբ թվայնացված են»,- նշված է հաղորդագրության մեջ։

«ՀՀ-ում էլիտաներ չկան, եթե լինեին, 2018-ի թատրոն-իշխանափոխությունը չէր լինի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին»։

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ էլիտաներ չկան։ Եթե էլիտաներ լինեին, չէր լինի 2018-ի քաղաքական թատրոն-իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր բերվի, առավել ևս՝ այսքան աղետներից հետո չէր մնա իշխանության գլուխ»։

«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա

Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերը անընդունելի են, հայտարարել է Զախարովան։
     Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերը անընդունելի են։ Մոսկվան պատրաստ է բանակցելու կառուցողական մտածողություն ունեցող կողմի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի` վերջերս արված հայտարարությունը։
     Սիբիգան նախկինում հայտարարել էր, որ իր կարծիքով «Անքորիջի ոգին» այլևս գոյություն չունի և կոչ էր արել Ռուսաստանին արձագանքել Ուկրաինայի առաջարկներին։ «Մեզ համար նման մոտեցումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ շանտաժի, սպառնալիքների և վերջնագրերի միջոցով խոսելու փորձերը կտրականապես անընդունելի են», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
     «Մենք կբանակցենք նրանց հետ, ովքեր պատասխանատու կերպով մոտենում են արդար և կայուն կարգավորման հասնելու խնդրին, ովքեր ներկայացնում են կառուցողական առաջարկներ, որոնք հաշվի են առնում տեղում առկա իրողությունները, նախորդ բանակցային փուլերի արդյունքները, Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները և Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ՝ հիմնվելով դրա արմատական ​​պատճառների անդառնալի վերացման վրա», – ընդգծել է դիվանագետը։