«Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա 21-րդ դարում». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրել է. «Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա 21-րդ դարում. Քրիստոնեական ինքնությունը
     Մեր ժամանակը սիրում է շարունակ խոսել նորի մասին։ Նոր տեխնոլոգիաներ, նոր աշխարհակարգ, նոր մարդ ու անգամ նոր բարոյականություն։ Սակայն որքան ավելի է մարդը խոսում նորի մասին, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ նա շարունակում է կրկնել նույն հարցադրումները, որոնց արձագանքը լսելի է արդեն Ծննդոց գրքի առաջին էջերից. ո՞վ եմ ես, որտե՞ղ է ճշմարտությունը, ինչո՞ւ գոյություն ունի չարը, արդյո՞ք մահը վերջին խոսքն է։ Այս իմաստով 21-րդ դարը չի ստեղծել նոր մարդ, այլ միայն նոր ձևով է բացահայտել հին մարդու մենությունը։ Քրիստոնեական հավատքը հենց այստեղ է դառնում արդիական։ Ոչ այն պատճառով, որ առաջարկում է ժամանակակից խնդիրների տեխնիկական լուծումներ, այլ որովհետև բխում է Աստծու նախաձեռնությունից. այնտեղից, որտեղ մարդկային բոլոր համակարգերն ավարտվում են։
     Այս ամենից բխում է քրիստոնեական հայտնության հիմնարար ճշմարտությունը. քրիստոնեությունը նախևառաջ մարդու որոնումը չէ դեպի Աստված, այլ Աստծու ելքը դեպի մարդը։
     Հետևապես, քրիստոնյա լինել չի նշանակում սոսկ ընդունել գաղափարների համակարգ։ Եթե քրիստոնեությունը սահմանափակվեր գաղափարներով, այն վաղուց կդառնար պատմության թանգարանային առարկա։ Քրիստոնեության կենսունակությունը սկզբնավորվում է այն փաստից, որ նրա կենտրոնում գաղափար չէ, այլ Անձ։ Հավատքը սկսվում է այն պահից, երբ մարդ հասկանում է, որ Ճշմարտությունը միայն ճանաչելի չէ, այլև հանդիպելի՝ «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։32)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ ազատությունը ճշմարտության հետևանքն է, ոչ թե նրա այլընտրանքը։ Քրիստոնեությունը նախևառաջ իրադարձություն է։ Սակայն հենց այստեղ է ժամանակակից մարդու ողբերգությունը։ Մշակույթը վարժեցրել է մեզ վստահել այն ճշմարտությանը, որը ինքներս ենք ստեղծում, որով ճշմարտությունը դարձել է մի տեսակ ընտրության արդյունք, և ոչ թե հայտնության պարգև։ Ազատությունն սկսել է ընկալվել որպես սահմաններից ազատ լինելու կարողություն։ Բայց արդյոք մարդը, որը կորցրել է ճշմարտությունը, իսկապես կարող է ազատ լինել։ Որովհետև ազատությունը, որը կտրված է ճշմարտությունից, աստիճանաբար վերածվում է կամայականության։ Քրիստոնեական ավանդույթը տալիս է հակառակ պատկերը՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6), այս խոսքերի մեջ ճշմարտությունը գաղափար չէ, այլ անձ։ Ուստի քրիստոնեական ազատությունը ոչ թե «ինքնակամ ինքնաստեղծում է», այլ մարդու կարողությունը՝ պատասխանելու Աստծո սիրուն։ Սա հատկապես կարևոր է թվային դարաշրջանում, որտեղ ալգորիթմներն են ձևավորում ցանկությունները, իսկ հասարակական կարծիքը հաճախ փոխարինում է խղճի ձայնին։ Քրիստոնյան կոչված է հիշեցնելու, որ մարդկային խիղճը չի ստեղծվում հասարակական համաձայնությամբ, այլ լուսավորվում է ճշմարտությամբ։
     Ընտրությունների բազմազանությունը չի վերացնում գոյաբանական դատարկությունը և ազատությունը չի ծնվում այն ժամանակ, երբ մարդը հրաժարվում է ճշմարտությունից, այլ այն՝ երբ ճշմարտությունը դառնում է նրա կյանքի ձևը։ Այդ պատճառով Քրիստոս չի ասում. «Ես ձեզ ցույց կտամ ճշմարտությունը», այլ ասում է. «Ես եմ Ճշմարտությունը»։ Այստեղ ճշմարտությունն այլևս վերացական սկզբունք չէ, այլ՝ կենդանի հաղորդություն։ Եվ ուրեմն՝ քրիստոնյա լինելը 21-րդ դարում առաջին հերթին նշանակում է վերագտնել հիշողությունը։ Ժամանակի մեծ ողբերգությունը աթեիզմը չէ և ոչ էլ մեկ այլ բան, այլ այն, որ Աստված դարձել է ավելորդ հիպոթեզ։ Մարդն ապրում է այնպես, կարծես կարող է լիովին հասկանալ իրեն՝ առանց իր Արարչին ճանաչելու։ Այնինչ՝ հենց այդ պահին էլ նա սկսում է կորցնել իր մարդկայնությունը։ Ժամանակակից անհատապաշտությունը նույնիսկ հավատքը կարող է դարձնել բացառապես անձնական նախագիծ։ Սակայն քրիստոնեական հավատքը միշտ եկեղեցական է։ Եկեղեցին գաղափարակիցների միություն չէ, այլ Քրիստոսի Մարմինը, որտեղ մարդը սովորում է ապրել ոչ թե ինքն իր համար, այլ հաղորդության մեջ (Ա Կորնթ. 12։27)։ Այդ պատճառով քրիստոնյան չի կարող բավարարվել սոսկ անձնական բարեպաշտությամբ։ Այնտեղ, որտեղ վերանում է Հաղորդությունը, հավատքը կորցնում է իր տեսանելի բնույթը։ Եկեղեցին կոչված չէ կրկնելու աշխարհի լեզուն, այլ աշխարհի մեջ կենդանի պահելու և ներկայություն դարձնելու Աստծու Թագավորության նշանները՝ ճշմարտություն, ողորմություն, գեղեցկություն և սրբություն։ Քրիստոնեական վկայությունն այս պայմաններում չի սկսվում դատապարտումից, այլ՝ գեղեցիկից։ Որովհետև գեղեցիկը ճշմարտության այն ձևն է, որը դեռևս հասանելի է փակ սրտին։ Իսկ այնտեղ, որտեղ սրբությունը դառնում է տեսանելի, մարդը կրկին սկսում է հուսալ ու հավատալ, որ բարին իրական է։
     Մեր դարաշրջանը հաճախ չի լսում տրամաբանական փաստարկները, բայց շարունակում է զգայուն մնալ գեղեցկության հանդեպ։ Այստեղ քրիստոնեական ավանդությունը նոր արդիականություն է ձեռք բերում։ Սրբերի կյանքը, սուրբ Պատարագի խորհրդավոր ու երաժշտական գեղեցկությունն ու ինքնազոհ սիրո վկայությունը ճշմարտության ամենահամոզիչ ապացույցներն են։ Գեղեցկությունը ոչ թե զարդարանք է ճշմարտության համար, այլ նրա արտահայտությունը։ Այնտեղ, որտեղ ճշմարտությունը դառնում է սեր, իսկ սերը՝ զոհաբերություն, ծնվում է գեղեցկությունը, որը կարող է դարձի բերել նույնիսկ ամենասկեպտիկ սիրտը։
     21-րդ դարը հաճախ սնվում է վախերով՝ պատերազմ, տեխնոլոգիական անորոշություն, մշակութային ու մարդաբանական և բարոյական ճգնաժամեր, տնտեսական անկայունություն։ Սակայն քրիստոնեական հույսը պատմական լավատեսություն չէ։ Այն հիմնված է Հարության վրա։ Քրիստոնյան չի հավատում, որ պատմությունը ինքնաբերաբար առաջ է շարժվում դեպի բարին։ Նա հավատում է, որ պատմության Տերը Հարուցյալ Քրիստոս է (Ա Կորնթ. 15։14)։ Այդ պատճառով անգամ ամենամութ ժամանակներում հնարավոր է ապրել առանց հուսահատության։ Հույսը, այս դեպքում, դառնում է ոչ թե նահանջ ու փախուստ իրականությունից, այլ քաջություն՝ պատասխանատվությամբ ապրելու ներկայի մեջ։ Երբ քրիստոնյան ապրում է ճշմարտությամբ, հաղորդությամբ, գեղեցկությամբ և հույսով, նա դառնում է ոչ թե անցյալի մնացորդ, այլ ապագայի կանխատեսող ու վկա՝ աստվածախոս։
     Քրիստոնյա լինելը, հետևաբար, չի նշանակում պարզապես պահպանել անցյալի հիշողությունը, այլ ներկայի մեջ ապրել այն գալիքով, որն արդեն բացվել է Հարուցյալ Քրիստոսի մեջ։ Եկեղեցին ապրում է այդ ապագայով ամեն անգամ, երբ համատեղվում է սուրբ սեղանի շուրջ՝ լսելու Խոսքը և բաժանելու Հացն ու Գինին։ Այստեղ է, որ ժամանակը բացվում է հավիտենության առաջ, իսկ մարդը կրկին գտնում է իր ճշմարիտ դեմքը։ Այդ պատճառով քրիստոնեությունը երբեք չի ծերանում. նրա նորոգությունը չի բխում պատմական փոփոխություններից, այլ այն Անձից, Ով «նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8)»։

Աշխարհի առաջնության խմբային փուլում խաղադաշտ է դուրս եկել գրեթե 999 ֆուտբոլիստ

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հայտնել է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլում խաղադաշտ է դուրս եկել գրեթե 1000 ֆուտբոլիստ։

2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի 72 խաղում խաղադաշտ է դուրս եկել ընդհանուր առմամբ 999 ֆուտբոլիստ 48 մասնակից թիմերից։

Պատմության մեջ առաջին անգամ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 թիմ։ Սա 16-ով ավելի է, քան 1998 թվականից ի վեր անցկացված նախորդ յոթ մրցաշարերը։ Երեսուներկու թիմ անցել է փլեյ-օֆֆ փուլ։ 32-ի փուլի խաղերը նախատեսված են հունիսի 28-ից հուլիսի 3-ը, 16-ի փուլը՝ հուլիսի 4-ից 7-ը, քառորդ եզրափակիչը՝ հուլիսի 9-ից 11-ը, իսկ կիսաեզրափակիչները՝ հուլիսի 14-ին և 15-ին։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

ԱՄՆ-ի բազաները լքել են Գրենլանդիան` թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր (լուսանկար)

ԱՄՆ-ի բազաները լքել են Գրենլանդիան` թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր

Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի զինված ուժերը լքել են Գրենլանդիայում գտնվող իրենց բազաների մեծ մասը՝ թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր։ Ներկայում կղզում գործում է միայն մեկ ամերիկյան ռազմական բազա։
     Ըստ դանիական Politiken թերթի՝ սեփական հետաքննությունից հետո, ամերիկացի զինծառայողները, Սառը պատերազմի ավարտից հետո Գրենլանդիայում գտնվող իրենց բազաները լքելիս, իրենց հետ թողել են շրջակա միջավայրի համար վտանգավոր աղբի հսկայական քանակություն։

Հրապարակման լրագրողները հետաքննել են կղզում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն 36 բազա և ռազմական կառույց։

Ըստ Politiken-ի՝ այդ վայրերում մնացել են միլիոնավոր լիտր թույլ ռադիոակտիվ ջուր, ինչպես նաև հին խողովակներ, մալուխներ, մեքենաների մարտկոցներ և «հսկայական քանակությամբ» այժմ կոռոզիայի ենթարկված դիզելային վառելիքի տակառներ։ Բացի ջրում առկա ճառագայթումից, բոլոր թափոնները պարունակում են ծանր մետաղներ և բազմաթիվ վտանգավոր տարրեր, որոնք սպառնալիք են ներկայացնում Գրենլանդիայի ծովային կյանքի համար, նշում է հրատարակությունը։

Ներկայում կղզում գործում է մեկ ամերիկյան ռազմական բազա։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիան չի կարող ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, որը ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային պաշտպանության համար: Նախագահը պնդել է, որ կղզին (ինքնավար շրջան Դանիայի թագավորության կազմում) «շրջապատված է» ռուսական և չինական նավերով: Սակայն ավելի ուշ նա վստահեցրել է, որ չի մտադրվում տարածքը ռազմական ճանապարհով վերցնել ամերիկյան վերահսկողության տակ:

Հարավային Կորեայի նախագահը հրամայել է հետաքննություն սկսել ազգային հավաքականի՝ առաջնությունից դուրս մնալու գործով

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը դժգոհ է 2026 թվականի աշխարհի առաջնությունում ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթից և թիմի ղեկավարությանն անվանել է «անգործունակ»։
     «Ես չափազանց մտահոգված եմ այս անսպասելի արդյունքից. ես պարզապես ցնցված եմ։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ կադրային հարցերն ամեն ինչ են։ Եթե դուք ձեր մարդկանց եք առաջնահերթություն տալիս, ոչ թե կարողություններ ունեցողներին և ղեկավար պաշտոններում ընտրում եք անգործունակ անձի, արդյունքը չափազանց կանխատեսելի է», – սոցիալական ցանցերում գրել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը։

Նա նաև հայտարարել է, որ հանձնարարել է Մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարարությանը «մանրամասնորեն հետաքննել այս միջադեպի հանգամանքները, վերլուծել դրա պատճառները և մշակել համապարփակ միջոցառումներ՝ ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու համար»։

Հարավային Կորեայի հավաքականը իր խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ երեք միավորով և չկարողացավ անցնել 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ։ Թիմը հաղթեց Չեխիայի հավաքականին (2-1) և պարտվեց Մեքսիկային (0-1) և Հարավային Աֆրիկային (0-1): Թիմի դուրս մնալուց հետո գլխավոր մարզիչ Հոնգ Մյունգ-բոն ստանձնեց թիմի վատ խաղի պատասխանատվությունը և հրաժարական տվեց, չնայած նրա պայմանագրի ժամկետը լրանում էր 2027 թվականին։