Հարավային Կորեայի նախագահը հրամայել է հետաքննություն սկսել ազգային հավաքականի՝ առաջնությունից դուրս մնալու գործով

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը դժգոհ է 2026 թվականի աշխարհի առաջնությունում ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթից և թիմի ղեկավարությանն անվանել է «անգործունակ»։
     «Ես չափազանց մտահոգված եմ այս անսպասելի արդյունքից. ես պարզապես ցնցված եմ։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ կադրային հարցերն ամեն ինչ են։ Եթե դուք ձեր մարդկանց եք առաջնահերթություն տալիս, ոչ թե կարողություններ ունեցողներին և ղեկավար պաշտոններում ընտրում եք անգործունակ անձի, արդյունքը չափազանց կանխատեսելի է», – սոցիալական ցանցերում գրել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը։

Նա նաև հայտարարել է, որ հանձնարարել է Մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարարությանը «մանրամասնորեն հետաքննել այս միջադեպի հանգամանքները, վերլուծել դրա պատճառները և մշակել համապարփակ միջոցառումներ՝ ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու համար»։

Հարավային Կորեայի հավաքականը իր խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ երեք միավորով և չկարողացավ անցնել 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ։ Թիմը հաղթեց Չեխիայի հավաքականին (2-1) և պարտվեց Մեքսիկային (0-1) և Հարավային Աֆրիկային (0-1): Թիմի դուրս մնալուց հետո գլխավոր մարզիչ Հոնգ Մյունգ-բոն ստանձնեց թիմի վատ խաղի պատասխանատվությունը և հրաժարական տվեց, չնայած նրա պայմանագրի ժամկետը լրանում էր 2027 թվականին։

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար

Բռնազավթված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
     Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա են դարձել Արցախի Հանրապետության պետական միջոցների տնօրինման, պետական մարմինների և պետության կողմից ստեղծված կազմակերպությունների գործունեության թափանցիկության վերաբերյալ բարձրացված հարցերը։ Հասարակության հետաքրքրվածությունն այս թեմաների նկատմամբ բնական է և արժանի է հստակ, փաստարկված ու պատասխանատու արձագանքի։
     Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, աջակցել է արցախյան հասարակական կազմակերպությունների այն նախաձեռնությանը, որի շրջանակներում իմ կողմից հրամանգրվել է ստեղծել բազմակողմ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 2023 թվականի հունվարի 1-ից հետո բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը, այդ թվում՝ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը։
     Հանձնաժողովում ընդգրկված են օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատանքների առավելագույն օբյեկտիվությունն ու բազմակարծությունը։
     Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին շրջանում տարբեր հրապարակումներով և հայտարարություններով փորձեր են կատարվում առանց փաստական հիմքերի կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունն ու ֆինանսական միջոցների օգտագործումը։ Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական՝ բացառապես ուսումնասիրության արդյունքների հիման վրա, այլ ոչ թե ենթադրությունների կամ չստուգված տեղեկությունների տարածման միջոցով։
     Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։
     Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն, նպաստել առողջ հանրային քննարկումների ձևավորմանը և ձեռնպահ մնալ այնպիսի գնահատականներից, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հեղինակությանը՝ մինչև համապատասխան ուսումնասիրությունների ավարտը։
     Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ոչ թե փոխադարձ մեղադրանքների մթնոլորտի խորացումը, այլ ճշմարտության բացահայտումը, հանրային վստահության վերականգնումը և պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը»։

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է

Շվեյցարիայում նախատեսված` ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է՝ վերջին ռազմական սրացման պատճառով։

Դանդաղել են նաև կողմերի միջև ամենակարևոր և վիճահարույց հարցերի շուրջ քննարկումները, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պետք է հանդիպեին Շվեյցարիայում այս շաբաթավերջին, սակայն ռազմական գործողությունների վերսկսման պատճառով նրանք հետաձգել են վիճելի հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի քննարկումները։

60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից (լուսանկար)

60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից

«Տիեզերք» ֆեյսբուքյան էջը գրում է. «ՈՒՂՂԱԿԻ ԱՊՇԵԼՈՒ․ այս լուսանկարում կա ավելի քան 60 միլիոն աստղ:
     Եթե հաշվեցիք ու ստուգեցիք, որ ամեն ինչ ճիշտ է, եկեք արդեն պատմենք լուսանկարի մասին:
     Ուրեմն, սա ամենա, ամենա, ամենամանրակրկիտ նկարն է Ծիր Կաթինի կենտրոնից, որը երբևէ արվել է տեսանելի լույսով:
     Նկարը օրեր առաջ հրապարակել է ESA-ն՝ Եվրոպական տիեզերական գործակալությունը, որի «Էվկլիդես» տիեզերական աստղադիտակի ոչ այնքան թեթև ձեռքով էլ ստացվել է այս ֆանտաստիկությունը:
     Հույն մաթեմատիկոսի անունը կրող այս աստղադիտակը տիեզերք է ուղարկվել 2023 թվականին, իսկ ամիսներ անց զբաղեցրել է իր տեղը Լագրանժի L2 կետում:
     «Էվկլիդեսն» այնտեղ է ուղարկել մութ մատերիայի ու մութ էներգիայի մասին մեր գիտելիքները ամրապնդելու նպատակով, որը պետք է իրականացնի ճշգրիտ չափումներ անելով տիեզերքի ընդարձակման վերաբերյալ:
     Լավ, շատ չխորանաք «Էվկիլդեսի» կյանքի մանրամասների մեջ ու մի քիչ պատմենք լուսանկարի մասին 👀
     2025 թվականի մարտին այս աստղադիտակը 9 առանձին հատվածներ ֆիքսելով Ծիր Կաթինի կենտրոնից մոտ 26 ժամում ստանում է այս հսկայական կադրը 🔭
     Որն էլ արդեն անցնելով երկարատև մշակումների ճանապարհով` ստանում է այս վերջնական տեսքն ու հունիսի 24-ին հրապարակվում ESA-ի կողմից ))
     Ու մինչ մեզ համար այն ուղղակի վայելելու նկար է, լաաավ շա՜տ վայելելու նկար է, գիտնականների համար այն հսկայական ինֆորմացիայի աղբյուր է 😍
     Այստեղ տեսանելի են ավելի քան 60 միլիոն աստղեր, ինչպես նաև միգամածություններ ու աստղակույտեր․․․ ի դեպ, «Էվկլիդեսը» կարողանում է ֆիքսել նաև դետալներ թույլ աստղերից, որոնք հնարավոր չէ ֆիքսել, օրինակ, երկրային աստղադիտակների միջոցով 😎
     Ինչպես նշում է ESA-ն՝ «մեր գալակտիկայի այս աստղաշատ հատվածը կատարյալ վայր է գիտնականների համար՝ գրավիտացիոն միկրոլինզավորման միջոցով էկզոմոլորակներ փնտրելու համար» 😍
     Կարճ ասած, սպասենք լիքը նոր էկզոմոլորակների հայտնաբերման 😁
     Ահա, այսքանը սիրելիներ՝ «Էվկլիդեսի» նոր արկածների մասին, իսկ վերջում կսպասենք ձեր ❤️-երին՝ այս չքնաղությունը վայելելուց հետո 🔥
     Լուսանկարները, ինչպես արդեն մի 5 անգամ նշեցինք, ESA-ի էջից

Ֆուտբոլի ԱԱ փլեյ-օֆֆ դուրս եկած 32 հավաքականները և 1/16 եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը։ Հայտնի են փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր 32 հավաքականները և 1/16 եզրափակիչի ամբողջական ցանցը։

Խմբային փուլի արդյունքներով պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև 3-րդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը.
     Շվեդիա, Գանա, Էկվադոր, Բոսնիա և Հերցեգովինա, Պարագվայ, Սենեգալ, Ալժիր և Կոնգոյի ԴՀ:

Փլեյ-օֆֆի մեկնարկը կտրվի արդեն այսօր՝ հունիսի 28-ին։ Առաջին խաղում, որը կկայանա Լոս Անջելեսում, կմրցեն ՀԱՀ-ի և Կանադայի հավաքականները։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
     1/16 եզրափակիչի ամբողջական խաղացանկը
     (Ժամերը նշված են Երևանի ժամանակով)

Հունիսի 28

23:00 | ՀԱՀ – Կանադա (Լոս Անջելես)

Հունիսի 29

21:00 | Բրազիլիա – Ճապոնիա (Հյուսթոն)

Հունիսի 30

00:30 | Գերմանիա – Պարագվայ (Բոստոն)

05:00 | Նիդերլանդներ – Մարոկկո (Մոնտերեյ)

21:00 | Կոտ դ’Իվուար – Նորվեգիա (Դալաս)

Հուլիսի 1

01:00 | Ֆրանսիա – Շվեդիա (Նյու Ջերսի)

05:00 | Մեքսիկա – Էկվադոր (Մեխիկո)

20:00 | Անգլիա – Կոնգոյի ԴՀ (Ատլանտա)

Հուլիսի 2

00:00 | Բելգիա – Սենեգալ (Սիեթլ)

04:00 | ԱՄՆ – Բոսնիա և Հերցեգովինա (Սան Ֆրանցիսկո)

23:00 | Իսպանիա – Ավստրիա (Լոս Անջելես)

Հուլիսի 3

03:00 | Պորտուգալիա – Խորվաթիա (Տորոնտո)

07:00 | Շվեյցարիա – Ալժիր (Վանկուվեր)

22:00 | Ավստրալիա – Եգիպտոս (Դալաս)

Հուլիսի 4

02:00 | Արգենտինա – Կաբո-Վերդե (Մայամի)

05:30 | Կոլումբիա – Գանա (Կանզաս Սիթի)

Մահվան ելքով վրաերթ` Երևանում

Մահվան ելքով վրաերթ` Երևանում

Այսօր՝ հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, թիվ 155/3 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արտակ Հ-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Հայտնի են «Փյունիկ» – «Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցերը

Հայտնի են դարձել ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցերը։Առաջին հանդիպումը տեղի կունենա…