«Վարորդները, ապօրինի հրամանների հետևանքով, վեճի մեջ են մտնում ուղևորների հետ»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարորդները, ապօրինի հրամանների հետևանքով, վեճի մեջ են մտնում ուղևորների հետ»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը․
     Չբարեփոխված ու թանկացած տրանսպորտի խայտառակ վիճակը, որի արդյունքում վարորդները ապօրինի հրամանների հետևանքով վեճի մեջ են մտնում քաղաքացիների հետ։
     Քիչ մնաց էս աբսուրդին»։

«Վարորդները, ապօրինի հրամանների հետևանքով, վեճի մեջ են մտնում ուղևորների հետ»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարորդները, ապօրինի հրամանների հետևանքով, վեճի մեջ են մտնում ուղևորների հետ»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը․
     Չբարեփոխված ու թանկացած տրանսպորտի խայտառակ վիճակը, որի արդյունքում վարորդները ապօրինի հրամանների հետևանքով վեճի մեջ են մտնում քաղաքացիների հետ։
     Քիչ մնաց էս աբսուրդին»։

«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը, ինքնուրույն որոշումներ ընդունելու իրենց իրավունքը։ Իրանի ղեկավարները հայրենիքն ավելի բարձր դասեցին, քան իրենց կյանքը։ Իրանի գերագույն առաջնորդը պատերազմի առաջին օրը երկրի խորհրդարանում չհայտարարեց՝ եկեք պայմանավորվենք մի բան, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, օրենսդիրներն էլ դրան ծափ չտվեցին։ Նրանք պայքարեցին, հաղթեցին, ոչ թե Իրանը ռմբակոծած, հարյուրավոր մարդկանց սպանած ԱՄՆ-ին ու Իսրայելին իրենց խաղաղության երաշխավոր համարեցին։ Իրանն աշխարհում պայքարում է խաղաղության համար, ոչ թե աշխարհի հզորներից խաղաղություն աղերսում։ Սակայն Հայաստանի խելքից պատուհասներին այս օրինակն անօգուտ է, ինչպես սևին՝ սապոնը, խևին՝ խրատը»։

«Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել»․ Մարիաննա Ղահրամանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է։
     Ամենից սարսափելին նրա համար ճշմարտությունն է. նա ինքն էլ գիտի` առանց այդ աթոռի ոչինչ է։
     Փոփոխությունը կանգնեցել ՉԻ՛ լինելու։ Երկու ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի վարչապետ»։

«Բիբարը 7 մետր բարձրանում ա՞, ա՜յ քեզ բան». Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բիբարը 7 մետր բարձրանում ա՞, ա՜յ քեզ բան». Նիկոլ Փաշինյան

«Բիբարը 7 մետր բարձրանում ա՞, ա՜յ քեզ բան»,- Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակավայրում պղպեղի ջերմատուն այցի ժամանակ, զարմանք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որ ասեին 7 մետրանոց բիբարի ծառ կա, կխնդայինք: Լավ անեկդոտների, ձեռ առնելու առիթ կդառնար»,- հավելել է նա:

«Երբեք մի թերագնահատեք Թրամփի՝ ԱՄՆ-ի շահերն առաջ մղելու կարողությունը»․ Սպիտակ տուն | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երբեք մի թերագնահատեք Թրամփի՝ ԱՄՆ-ի շահերն առաջ մղելու կարողությունը»․ Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտնել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակի մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ X սոցիալական ցանցում։

«Սա Միացյալ Նահանգների հաղթանակն է, որը իրականություն են դարձրել նախագահ Թրամփը և մեր անհավանական բանակը։ Գործողության հենց սկզբից նախագահ Թրամփը կանխատեսում էր, որ այն կտևի 4-6 շաբաթ։ Մեր զինվորների անհավանական աշխատանքի շնորհիվ մենք հասանք և գերազանցեցինք մեր հիմնական ռազմական նպատակները 38 օրում»,- գրել է նա։

Բացի այդ, ինչպես նշել է Լևիթը, Թրամփը «հասել է Հորմուզի նեղուցի բացմանը»։

«Երբեք մի թերագնահատեք նախագահ Թրամփի՝ Ամերիկայի շահերը հաջողությամբ առաջ մղելու և խաղաղության հաստատմանը նպաստելու կարողությունը»,- եզրափակել է նա:

«Ոչ մի տեղ նշան չկա, որ ճանապարհը փակ է». Մանուշ Եսայան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ոչ մի տեղ նշան չկա, որ ճանապարհը փակ է». Մանուշ Եսայան

Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տիգրան Ավինյան ու քպ, ինչքան եք ատում էս երկիրը ու էս երկրի քաղաքացիներին։
     ձեր վերարտադրվելը վերջնական կործանում է»։ «Նորմալ փողոցով գալիս ես ու ճանապարհը փակ լինելու պատճառով՝ ժամերով կանգնում. ամբողջ ճանապարհին ոչ մի տեղ որևէ ճանապարհային նշան չկա, որ ճանապարհը փակ է։ Սրանք անգրագետ, երկիր չսիրող իշանության կառավարման փաստեր են։ Ամոթ մեզ, որ այս ամեն ինչն ընդունում ենք և համարում նորմալ»,- նշվում է տեսանյութում։

«Բա վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելաձևով դիմելը հոպարի զարմիկի խոսո՞ւյթ է». Արման Եղոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բա վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելաձևով դիմելը հոպարի զարմիկի խոսո՞ւյթ է». Արման Եղոյան

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բա Հայաստանի ընտրված վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելաձևով դիմելը Կալուգայի անձնագրային վարչության պետից կախված հոպարի զարմիկի խոսո՞ւյթ ա։
     Իսկի Կալուգայի անձնագրային վարչության պետի վերադասի վերադասի վերադասի վերադասի վերադասի վերադասի վերադասի վերադասը, էն որ ուժեղ հոպարի հարցով միջնորդել էր, իսկի ինքը իրան նման բան թույլ չի տալիս, ուժեղ զարմիկ»:

«Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին»․ #CNN | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին»․ #CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հարցով բանակցություններին, որոնց, հավանաբար, կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, հաղորդում է CNN-ը։

Ավելի վաղ նախագահ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների շուրջ և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանին ուղղված հարվածները։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։

«ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել»․ Ռոբերտ Ղևոնդյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել»․ Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճգնաժամի զարգացման ամենասուր պահին՝ Թրամփը հետ քայլ կատարեց, համաձայնեց երկշաբաթյա հրադադարի, ինչը բխում էր թե՛ անձամբ իր, թե՛ ԱՄՆ շահերից։ Նավթի գինն արդեն էականորեն նվազեց և շարունակում է ընկնել, Թրամփի իմպիչմենտի մասին դեմոկրատների խոսակցությունները լայն տարածում չգտան, Իրանի ենթակառուցվածքների շուրջ կազմված «մարդկային շղթան» հաղթահարելու խնդիրը լուծելու հարցը դուրս եկավ օրակարգից և այլն, և այլն։
     Իրանում դա «հաղթանակ» են անվանում, դեռ ավելին՝ պահանջում են իրենց ներկայացրած 10 կետերը կատարել։ Թեև այդ կետերից որոշները ակնհայտ ծաղր են ԱՄՆ և Թրամփի նկատմամբ, բայց վերջինս արդեն հայտարարել է, որ այդ կետերը կարող են հիմք լինել հետագա բանակցությունների համար։ Հենց այս հայտարարությունն էլ կասկածներ է հարուցում, որ ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել։ Ըստ այդմ, գլխավոր հարցն այս պահին ոչ թե այն է, թե երկշաբաթյա հրադադարին ի՞նչ կհաջորդի, այլ այն, թե ե՞րբ, ո՞ր պահին և ինչպե՞ս Թրամփը կխախտի հրադադարի համաձայնությունը»։