«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս իշխանության հավակնող որևէ ընդդիմադիր ուժ չի հայտարարել իշխանության գալու պարագայում քաղաքական հետապնդումների ենթարկվածներին ռեաբիլիտացնող (իրավունքների վերականգնման) օրենքի ընդունման խոստման մասին:
     Քաղաքական հետապնդումների ենթարկված մեր հարյուրավոր քաղաքացիների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի օրենքով, նախատեսվի սոցիալական երաշխիքներ ու փոխհատուցումներ:
     Պետությունն ունի պոզիտիվ պարտականություն կրելու պատասխանատվություն, վերականգնելու մարդկանց արժանապատվությունը, ստեղծելու իրական ներհասարակական համերաշխություն: Ընդ որում` ապագայում ռեպրեսիաներից հրաժարվելու միակ գործուն երաշխիքը դա կարող է լինել:
     Իսկ մինչ այդ` ազատություն 18-ամյա Դավիթ Մինասյանին և մյուս քաղբանտարկյալներին…»։

«Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ հենց ինքը՝ Թրամփը». Արթուր Խաչիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ հենց ինքը՝ Թրամփը». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ Իրանի հետ պատերազմում նրա ռազմավարությունը, և՛ հենց ինքը՝ Թրամփը։
     Առաջին չինական տանկերն անցել է ամերիկյան նավերի շարքի միջով՝ խախտելով Թրամփի «շրջափակումը»։ Եվս երեք նավ անցել է Հորմուզի նեղուցով։ Շրջափակումը տապալվեց։
     Սաուդյան Արաբիան Թրամփին կոչ է արել դադարեցնել շրջափակումը։ Չինաստանը շրջափակումն անվանել է վտանգավոր և անպատասխանատու։
     Իսպանիան խնդրել է Չինաստանին ճնշում գործադրել կողմերի վրա՝ պատերազմին վերջ դնելու նպատակով։ Մակրոնն ու Սթարմերը համատեղ նախագահում են Հորմուզի նեղուցի վերագործարկման շուրջ բանակցությունները։
     Պակիստանն առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Իսլամաբադում։ Իսկ Թրամփը հիստերիկ գրառումներ է անում X հարթակում։
     Եվ սա աշխարհի ամենահզոր տերության՝ ԱՄՆ-ի ղեկավարն է, որը գործիք է դարձել երրորդ պետության ձեռքում։ Ինչպես, ի դեպ, նաև հայերը»։

Չինական լցանավն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Չինական լցանավն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը

Չինաստանի հետ կապված Rich Starry լցանավն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ծովային շրջափակմանը, հաղորդում են Bloomberg-ը և Reuters-ը՝ հղում անելով նավերի հետևման ծառայության՝ MarineTraffic-ի, ինչպես նաև Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի (LSEG) հետազոտական ​​​​բաժնի և Kpler վերլուծական ​​ընկերության տվյալներին։

Այս տանկերը նախկինում հայտնի էր որպես Full Star: 2023 թվականին այն ավելացվել է պատժամիջոցների ցանկում՝ Թեհրանին էներգետիկ պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալությունը նշում է, որ սա տանկերի երկրորդ փորձն է լքել Պարսից ծոցը վերջին 24 ժամվա ընթացքում: Երբ ԱՄՆ-ի շրջափակումն ուժի մեջ մտավ, տանկերը ուղևորվում էր դեպի իրանական Քեշմ կղզու մոտ գտնվող նեղ ջրանցք: Այնուհետև այն շրջվեց և մի քանի ժամ անց կրկին սկսեց շարժվել՝ ազդանշան տալով, որ իր սեփականատերը և անձնակազմը չինացի են: MarineTraffic-ի տվյալներով՝ տանկերը կրում է Մալավիի դրոշը, բայց այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ չունեն նավերի պաշտոնական գրանցամատյան։

Մեկ այլ նավ՝ «Էլփիսը», Օմանի ծոց է մտել Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման սկսվելուն զուգահեռ։ Kpler և Vortexa հետևողական համակարգերի համաձայն՝ նավը կանգ է առել իրանական նավահանգստում՝ նախքան Հորմուզի նեղուցով անցնելու փորձը, հաղորդում է Bloomberg-ը։

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունների անավարտ ավարտից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը «կսկսեն արգելափակել Հորմուզի նեղուցով մուտք գործել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերը»։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հետագայում պարզաբանեց, որ կարգելափակի իրանական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը։ Սակայն ԱՄՆ հրամանատարությունը հայտարարեց, որ չի սահմանափակի Հորմուզի նեղուցով այլ երկրների նավահանգիստներ և նավահանգիստներ տարանցիկ նավերի տեղաշարժը։

«Ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով»․ Նաիրի Հոխիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով։ Բերեմ փաստեր.
     1. Նիկոլը մշտապես ասում է, թե փորձառու քաղաքական գործիչները, այլ կերպ ասած՝ նախկինները, չպետք է տեղ ունենան քաղաքական դաշտում և պետք է պայքարի մեջ մտնեն նոր մարդիկ։ Եվ այդ հիմար մտքին հետևելով՝ ընդդիմության մեծ մասը նախընտրում է առաջին պլան բերել անփորձ անձանց, իսկ անփորձին սխալ ուղու վրա դնելը, պահի տակ որոշում կայացնելու դրդելը հեշտ է, էլ չասեմ ազդեցության տակ գցելը։
     2. Նիկոլը կարողացել է Ռոբերտ Քոչարյանին դարձնել վախենալու մարդ, և այդ քարոզին ևս հետևելով՝ ընդդիմադիր բազմաթիվ ուժեր անընդհատ արդարանում են, թե իրենց հաջողության հասնելու դեպքում հաստատ չեն համագործակցի Քոչարյանի հետ։ Ինձ զարմացրեց հատկապես Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինքը բացառում է Քոչարյանին պաշտպանելը։ Այսինքն, եթե Քոչարյանի գլխավորած դաշինքն ամենաշատ ձայներ հավաքի, Ծառուկյանը պիտի մերժի նրան միայն այն պատճառով, որ չասե՞ն Քոչարյանական։
     3. Նիկոլը կարողացել է քաղաքական խոսույթը ձևավորել «Խաղաղություն» բառի շուրջ, և ընդդիմության հիմնական խաղացողները հետևում են այդ կանոնին։ Ամեն մեկը իր պատկերացրած ձևով է անդրադառնում խաղաղության պահպանմանը և ամեն մեկը փորձում է արդարանալ, թե ինքը պատերազմ չի բերի, եթե իշխանության գա։ Մինչդեռ նա, ով երկիրը հասցրել է այս աղետալի վիճակին, ով պատերազմ է բերել ու Արցախը դավաճանաբար հանձնել է թշնամուն, այսօր մյուսներին մեղադրում է պատերազմի կողմնակից լինելու համար։ Ցավոք, ընդդիմությունը մեծ մասամբ արդարանում է այդ առումով։
     4. Նիկոլը նախընտրական պայքարն իջեցրել է ամենացածր մակարդակի՝ մտնելով բամբասանքի ու հայհոյանքի դաշտ։ Դա իրեն հարազատ ձև է, դա միջոց է, որտեղ Նիկոլն իր թիմով մրցակից չունի, բայց երբ ընդդիմությունը մտնում է այդպիսի խաղի մեջ, անպայման պարտվելու է։ Ցավոք, հիմնական ընդդիմադիր ուժերը գնում են Նիկոլի գծած կանոններով ու իրենք էլ են մտնում այդ էժան խաղի մեջ։ Այնինչ ժողովրդին պետք է տալ իրական ազգային բարձր արժեքներ, պետք է խոսել ոչ թե հայհոյանքի կամ բամբասանքի լեզվով, այլ քաղաքակիրթ ու կառուցողական ծրագրերով։ Եթե թվում է, թե ժողովուրդը դա չի հասկանա, ապա դուք շատ վատ եք ճանաչում մեր ժողովրդին, իսկ երբ վատ ես ճանաչում նրան, ումից ձայն ես խնդրում, ապա չես ստանա այդ ձայնը։
     Ես դեռևս մտավախություն ունեմ, որ ժողովրդի մեծ մասը կբոյկոտի ընտրությունները և չի մասնակցի, քանի դեռ հիմնական ընդդիմադիր ուժերը գործում են Նիկոլի գրած նախընտրական քարոզչության կանոններով»։

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ:

«Բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը»․ Գոհար Մելոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը»․ Գոհար Մելոյան

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ Ղումաշյանը մանկահասակ երեխա ունի։ «Սա վախերի հերթական դրսևորումն է»,- նշել է փաստաբանը։

«ՔՊ-ն ուղիղ տեքստով ասում է՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ են, մեզ մի՛ ընտրեք». Արշակ Սրբազան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՔՊ-ն ուղիղ տեքստով ասում է՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ են, մեզ մի՛ ընտրեք». Արշակ Սրբազան

«Նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ այդպիսի թեզ ամրագրելը հակասահմանադրական է: Երկրի իշխանությունը նման գործառույթով օժտված չէ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրում ընդգրկված դրույթին, որով նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն:

«Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում այդպիսի դրույթ է ընդգրկել, ինքնին խոսում է այն մասին, որ ինչպես նախընթաց ծրագրում ընդգրկված թեզերը չեն իրագործվել, նույնը և սա չեն կարող իրագործել: Ես սրա մեջ ուրիշ ուղերձ էլ եմ տեսնում, ուղիղ տեքստով ասում են՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ, դավանող են, մեզ մի՛ ընտրեք»,- հավելել է Սրբազանը:

«Տեսեք՝ ոնց է իր արածը ներկայացնում»․ Հռիփսիմե Ջեբեջյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Տեսեք՝ ոնց է իր արածը ներկայացնում»․ Հռիփսիմե Ջեբեջյան

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասում ա՝ Նիկոլը չլիներ՝ բանտում կլինեիք, ինոագենտ, ընդամենը տեղեկացնում եմ, որ Նիկոլից առաջ կյանք եղել է, էլի լրագրող ենք եղել ու բանտում չենք եղել, արմունկիցս բռնում է, թևիցս քաշում, բերում մեջտեղ, ինքը թռնում: Ու տեսեք՝ ոնց է իր արածը ներկայացնում: Ատում եմ ՍՈւՏԸ»։

«Իրանին հասցված վնասը գնահատվում է 270 միլիարդ դոլար»․ Ֆաթեմեհ Մոհաջերանի | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանին հասցված վնասը գնահատվում է 270 միլիարդ դոլար»․ Ֆաթեմեհ Մոհաջերանի

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Իրանին հասցված վնասը նախնական գնահատվում է 270 միլիարդ դոլար, РИА Новости-ի հետ զրույցում ասել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

Մոհաջերանիի խոսքով՝ ճշգրիտ թվերը կհրապարակվեն ավելի ուշ՝ բազմափուլ գործընթացից հետո։ Առաջինը կլինի շենքերին հասցված վնասի գնահատումը, երկրորդը՝ բյուջետային եկամուտների կորստի և արդյունաբերական օբյեկտների փակման ազդեցության վերլուծությունը։