ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Չի կարելի թույլ տալ Իսրայելի կառավարությանը խափանել հակամարտության կարգավորման գործընթացը»․ Էրդողան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չի կարելի թույլ տալ Իսրայելի կառավարությանը խափանել հակամարտության կարգավորման գործընթացը»․ Էրդողան

Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում Իրանի շուրջ ճգնաժամի պատճառով լարվածությունը նվազեցնելու համար և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք նախաձեռնում ենք քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Անհրաժեշտ է լիարժեք օգտագործել ժամանակավոր հրադադարի համաձայնությամբ բացված հնարավորությունների պատուհանը»,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։

Նա մեղադրել է Իսրայելին հակամարտության կարգավորման գործընթացը խափանելու փորձերի մեջ։ «Չի կարելի թույլ տալ, որ հրադադարից դժգոհ Իսրայելի կառավարությունը խափանի այս գործընթացը։ Եթե մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, դա տեղի կունենա ի հեճուկս սիոնիստական ռեժիմի։ Իսրայելը սաբոտաժի է ենթարկում խաղաղության նույնիսկ ամենափոքր հույսը»,- նշել է Էրդողանը։

«Մեզնից հոսանք գողանալով եք, արա՛, միլիարդներ կուտակել»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեզնից հոսանք գողանալով եք, արա՛, միլիարդներ կուտակել»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Բացահայտել ենք, որ էդ մարդիկ, որոնք ՀԷՑ-ը տիրապետել են, մեզնից հոսանք գողանալիս են եղել։ Էդ մարդիկ էսօր խոսում են բանակի մասին՝ զորամասից հոսանք գողանալիս են եղել։ Էդ որ ասում են՝ միլիարդներ ունենք, մեզնից և չգիտեմ էլ ումից հոսանք գողանալով եք, արա՛, դուք միլիարդներ․․․․»։

Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են բերման ենթարկվում Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները՝ կից հաղորդելով․ «Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»։

«Էլի կասեն՝ վա՜յ, հողերը տվին»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Էլի կասեն՝ վա՜յ, հողերը տվին»․ Նիկոլ Փաշինյան

Շարունակելով մարզային ճանապարհների կառուցման կամ նորոգման մասին ելույթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Թթուջուր-Նավուր, Տաթև-Լծեն, Խոտ-Որոտան, Գանձաքար-Իծաքար․ վերջինս դեկտեմբերից պատրաստ ա, ժամանակ չենք գտնում, գնանք, բացումն անենք․․․ Հա, հիմա էլի կասեն՝ վա՜յ, հողերը տվին, էդ ճանապարհները, և այլն։ Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

«Հիմա ո՞վ ա հիշում, թե Բագրատաշեն-Երևան, Երևան-Գորիս, Երևան-Գյումրի ճանապարհների վիճակն ի՞նչ ա եղել»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հիմա ո՞վ ա հիշում, թե Բագրատաշեն-Երևան, Երևան-Գորիս, Երևան-Գյումրի ճանապարհների վիճակն ի՞նչ ա եղել»․ Նիկոլ Փաշինյան

Շարունակելով ներկայացնել Կառավարության իրականացրած աշխատանքների մասին ելույթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հիմա ո՞վ ա հիշում, թե 2018-ի դրությամբ Բագրատաշեն-Երևան, Երևան-Գորիս, Երևան-Մեղրի, Երևան-Գյումրի, Երևան-Վանաձոր ճանապարհների վիճակն ի՞նչ ա եղել։ Ե՛ս, ես հիշում եմ․․․ Մենք էնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ նորոգել, որոնց մասին 93թ-ից խոսվում է»։

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 120 հազար ԱԹՍ կմատակարարի | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 120 հազար ԱԹՍ կմատակարարի

Մեծ Բրիտանիան 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 120 հազար անօդաչու թռչող սարքեր, ասվում է այդ երկրի կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ։

«Նոր փաթեթը, որն իր տեսակի մեջ ամենախոշորն է, կներառի հազարավոր հեռահար հարվածային անօդաչու սարքեր, հետախուզական և դիտարկման անօդաչու թռչող սարքեր, լոգիստիկ անօդաչու սարքեր, ինչպես նաև ծովային միջոցներ, որոնք մարտական ​​փորձարկումներ են անցել Ուկրաինայի առաջնագծում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Այս ամբողջ պրոցեսի նպատակն է՝ խոչընդոտել Սամվել Կարապետյանի շփումը ժողովրդի հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս ամբողջ պրոցեսի նպատակն է՝ խոչընդոտել Սամվել Կարապետյանի շփումը ժողովրդի հետ»․ Նարեկ Կարապետյան

«Այսօրվա գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին լինելու է բոլոր քաղաքներում, գյուղերում»,- Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից հետո հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել տնային կալանքը․ այս ամբողջ պրոցեսի նպատակն այն է, որ խոչընդոտեն Կարապետյանին շփվել ժողովրդի հետ, որովհետև գիտեն՝ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, գյուղերով գնալ՝ ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա և այդ հույսը կբերի մեծ փոփոխություն»,- շարունակեց Նարեկ Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ «դատավորը, լինելով հայ մարդ, կանի հային վայել հետևություններ»։

«Այս ամբողջ պրոցեսի նպատակն է՝ խոչընդոտել Սամվել Կարապետյանի շփումը ժողովրդի հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս ամբողջ պրոցեսի նպատակն է՝ խոչընդոտել Սամվել Կարապետյանի շփումը ժողովրդի հետ»․ Նարեկ Կարապետյան

«Այսօրվա գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին լինելու է բոլոր քաղաքներում, գյուղերում»,- Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից հետո հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել տնային կալանքը․ այս ամբողջ պրոցեսի նպատակն այն է, որ խոչընդոտեն Կարապետյանին շփվել ժողովրդի հետ, որովհետև գիտեն՝ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, գյուղերով գնալ՝ ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա և այդ հույսը կբերի մեծ փոփոխություն»,- շարունակեց Նարեկ Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ «դատավորը, լինելով հայ մարդ, կանի հային վայել հետևություններ»։

«Ձերբակալությունները բերելու են փողոցային հակազդեցության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ձերբակալությունները բերելու են փողոցային հակազդեցության»․ Իշխան Սաղաթելյան

«Իշխանությունը պետք է հասկանա, որ շարունակ ձերբակալություններով չի կարող իր նպատակին հասնել․ սա բերելու է փողոցային լուրջ հակազդեցության»,- լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Սրա դիմացն առնելու միակ ճանապարհը պատշաճ պատասխանն է»,- հավելել է դաշնակցական գործիչը։