
Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում Իրանի շուրջ ճգնաժամի պատճառով լարվածությունը նվազեցնելու համար և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք նախաձեռնում ենք քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Անհրաժեշտ է լիարժեք օգտագործել ժամանակավոր հրադադարի համաձայնությամբ բացված հնարավորությունների պատուհանը»,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։
Նա մեղադրել է Իսրայելին հակամարտության կարգավորման գործընթացը խափանելու փորձերի մեջ։ «Չի կարելի թույլ տալ, որ հրադադարից դժգոհ Իսրայելի կառավարությունը խափանի այս գործընթացը։ Եթե մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, դա տեղի կունենա ի հեճուկս սիոնիստական ռեժիմի։ Իսրայելը սաբոտաժի է ենթարկում խաղաղության նույնիսկ ամենափոքր հույսը»,- նշել է Էրդողանը։